5-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի մարտավարական դաշտում զինծառայողների հետ անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Ստուգվել են պաշտպանության և հարձակման ժամանակ անձնակազմի գործողությունները: Զինծառայողները ցուցաբերել են բարձր պատրաստվածություն և սեղմ ժամկետներում կատարել առաջադրված խնդիրները։