ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրաքից ու Աֆղանստանից ամերիկյան զորքի դուրսբերման մասին: Մինչև սեպտեմբերի վերջը Իրաքում ամերիկյան զինծառայողների թիվը 5 200-ից կնվազի մինչև 3 հազարի՝ հաղորդում է aljazeera-ն: Նրանք կօգնեն իրաքյան անվտանգության ուժերին՝ արմատախիլ անել իսլամական պետության վերջին օջախները երկրում: ԱՄՆ զինուժն Իրաքում է 2014 թվականից՝ ԻՊ-ի դեմ պայքարում Բաղդադին աջակցելելու համար:
Մինչև 2021 թվականի մայիսն էլ ամերիկյան զինուժը ամբողջությամբ դուրս կգա Աֆղանստանից: