AstraZeneca-ի կողմից վարվող COVID-19-ի դեմ պատվաստանյութի վերջին փուլի փորձարկումները դադարեցվել են, քանի որ փորձարկվողը հիվանդացել է, հայտնում է Euronews-ը:
Ընկերությունն ուսումնասիրում է՝ արդյոք պատվաստանյութ ստացողի «անբացատրելի» հիվանդությունը փորձարկման արդյո՞ւնք է:
Փորձարկումների դադարեցման մասին լուրը հայտնվել է նույն օրը, երբ AstraZeneca-ն մյուս ութ գլխավոր գործադիր տնօրենների հետ խոստացել է «պատվաստված անձանց անվտանգությունն ու բարեկեցությունը դարձնել COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութերի մշակման գերխնդիրը»:
Օքսֆորդի համալսարանի պատվաստանյութի վերջին փուլում անցկացվող փորձարկումների համար AstraZeneca-ն հավաքագրել էր 30,000 մասնակից Միացյալ Նահանգներում: Այն նաև թեստավորում է անցկացնում հազարավոր մարդկանց շրջանում Միացյալ Թագավորությունում և ավելի փոքր ուսումնասիրություններ՝ Հարավային Աֆրիկայում ու Բրազիլիայում: