Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել Եռաբլուրում Արցախի հերոսներ Արմենակ Ուրֆանյանի ու Ռոբերտ Աբաջյանի շիրմաքարերի պղծման վերաբերյալ:
Պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է.
«Այդ կապակցությամբ սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12-ի սահմաններում, հաղորդում է ստացվել նաև ոստիկանության Մալաթիայի բաժնում։ Եռաբլուր են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի և այլ ստորաբաժանումների, այդ թվում՝ փորձաքրեագիտական վարչության ծառայողներ։
Տեղում ձեռնարկված միջոցառումներով պարզվել են կատարվածի մի շարք հանգամանքներ։ Մասնավորապես, նախնական տվյալներով՝ շիրմաքարերի հետքերը երկու օր առաջ Եռաբլուրում տեղի ունեցած մոմավառության հետևանք են։
Հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր»: