• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի արձագանքները. Մեծ բանավեճ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի... 21:52
Չքաղաքականացնե՜լ. Սիրանուշ Դվոյանի հետ Չքաղաքականացնե՜լ. Սիրանուշ Դվոյանի հետ 17:41
Այլ հայացք Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերությանը Այլ հայացք Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերությանը 15:07
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Վրաստանից առանց մաքսային ձևակերպման մեծաքանակ ավտոյուղեր են ներկրվել. ՊԵԿ պաշտոնյաների մեղադրանք է առաջադրվել
Իրավունք
16:3804 Սեպ, 2020

Վրաստանից առանց մաքսային ձևակերպման մեծաքանակ ավտոյուղեր են ներկրվել. ՊԵԿ պաշտոնյաների մեղադրանք է առաջադրվել

ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված նյութերի հիման վրա հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են առանց հայտարարագրման և համապատասխան մաքսային ձևակերպումների մեծ քանակությամբ ավտոյուղերի` Վրաստանից ՀՀ տարածք ներկրման բազմակի դեպքեր, որոնց հետևանքով պետական բյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր` 53.911.257 ՀՀ դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ:

Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2020 թ. հունվարի 17‑ին վարորդներ Ա. Տ-ն և Ա. Ե.-ն, Վրաստանից ՀՀ տարածք ապրանքների անօրինական ներկրմամբ զբաղվող Տավուշի մարզի բնակիչ Լ. Ա.-ի հրահանգով, փաստացի վերջինիս պատկանող 1150 տարա յուղով բեռնված երկու բեռնատար ավտոմեքենաները տեղափոխել են ՀՀ ՊԵԿ Բագրատաշենի մաքսային կետի տարածք, որտեղ հերթափոխի պետ Վ. Ա.-ի և մաքսային տեսուչ Հ. Մ.-ի, ինչպես նաև կշեռքավար Տ. Ա.-ի հետ համաձայնեցված կարգով, կոնկրետ ժամի մոտեցել են ուղեփակոցին և նշված պաշտոնատար անձանց թողտվությամբ, ապրանքների վերաբերյալ մաքսային հայտարարագիր ներկայացված չլինելու պայմաններում, անարգել մուտք են գործել ՀՀ տարածք, ինչի հետևանքով բեռի սեփականատեր Լ. Ա.-ն ՀՀ պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերով՝ 16.034.896 ՀՀ դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վ. Ա.-ն և Հ. Մ.-ն, խմբային շահերից ելնելով և չարաշահելով պաշտոնեական դիրքը,  նման եղանակով պարբերաբար թույլ են տվել Լ. Ա.-ի բեռների հերթական խմբաքանակների ապօրինի ներկրումը ՀՀ տարածք: Այսպես` 2020 թ. հունվարի 25‑ին, 29-ին և մարտի 1-ին վերը նշված պաշտոնատար անձինք առանց մաքսային հայտարարագրման և համապատասխան մաքսային ձևակերպումների թույլատրել են Բագրատաշենի մաքսակետով յուրաքանչյուր անգամ 680 տարա յուղի տեղափոխումը ՀՀ տարածք, որի հետևանքով բեռի սեփականատեր Լ. Ա.-ն ՀՀ պետական բյուջե չի վճարել ընդհանուր` 37.876.361 ՀՀ դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել է նաև Լ. Ա.-ի կազմակերպմամբ ավտոյուղի ներկրման մեկ այլ դեպք: Մասնավորապես` պարզվել է, որ Է. Ա.-ն 2020 թ. փետրվարի 14-ին առանց հայտարարագրման և համապատասխան մաքսային ձևակերպումների Բագրատաշենի մաքսակետով ՀՀ տարածք է տեղափոխել ավտոմեքենայի շարժիչի 680 տարա յուղ: 02.09.2020 թ. Է. Ա.-ն ձերբակալվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38‑205‑րդ հոդվածի 1‑ին մասի 2‑րդ կետով:

Տ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38‑308‑րդ հոդվածի 1-ին և 2‑րդ մասերով, 38‑205‑րդ հոդվածի 1‑ին մասի 2‑րդ կետով և նույն հոդվածի 2‑րդ մասով, իսկ վարորդներ Ա. Տ.-ին և Ա. Ե.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-205‑րդ հոդվածի 1‑ին մասի 2‑րդ կետով:

Վ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308‑րդ հոդվածի 2‑րդ մասով, 308‑րդ հոդվածի 1‑ին մասով (3 դրվագ), 38‑205‑րդ հոդվածի 2‑րդ մասով և 38‑205‑րդ հոդվածի 1‑ին մասի 2‑րդ կետով (3 դրվագ), իսկ մաքսային տեսուչ Հ. Մ.-ին` ՀՀ քրեական օրենսգրքի 308‑րդ հոդվածի 2‑րդ մասով, 308‑րդ հոդվածի 1‑ին մասով (2 դրվագ), 38‑205‑րդ հոդվածի 2‑րդ մասով և 38‑205‑րդ հոդվածի 1‑ին մասի 2‑րդ կետով (2 դրվագ):

Լ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205‑րդ հոդվածի 1‑ին մասի 2‑րդ կետով (3 դրվագ) և 205‑րդ հոդվածի 2‑րդ մասով:

Հ. Մ.-ի և Լ. Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ` Լ. Ա.-ի կազմակերպմամբ ապօրինի ներկրումների բոլոր դեպքերը բացահայտելու, ինչպես նաև դրանցում ներգրավված անձանց ողջ շրջանակը, այդ թվում` հիշյալ դեպքերին ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հնարավոր մասնակցությունը պարզելու ուղղությամբ:

Դիտումների քանակ210
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • ԱԱԾ-ն ՊԵԿ պաշտոնյաների կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք է բացահայտել 10:1730 Դեկ, 2019 ԱԱԾ-ն ՊԵԿ պաշտոնյաների կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք է բացահայտել Իրավունք
Հիմա եթերում
Լրահոս
  • Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր 23:0710 Մայ, 2026
  • ՌԴ հետ հարաբերություններ, անհրաժեշտ փոփոխություններ. «Հայաստան» դաշինքի հանդիպումները Գեղարքունիքում 22:4110 Մայ, 2026
  • Պիտի ջախջախենք քոչարյանասերժական մաֆիային, մետաստազներ կալուգացի օլիգարխին, ԲՀԿ ղեկավարին. Փաշինյան 22:3710 Մայ, 2026
  • Երևանյան գագաթնաժողովների միջազգային արձագանքը. Հյուսիսի և Արևմուտքի գնահատականներն իրարամերժ են 21:5610 Մայ, 2026
  • Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի արձագանքները. Մեծ բանավեճ 21:5110 Մայ, 2026
  • Գոշի նորակառույց ճանապարհը փակել է գյուղից արտագաղթի ուղին 21:0910 Մայ, 2026
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | Բարձրաստիճան ձեռքսեղմումներ, քաղաքական ուղերձներ. ՀՀ անունը՝ միջազգային մամուլում | 10.05.2026 21:0010 Մայ, 2026
  • ԵՔՀ և ՀՀ-ԵՄ գագաթնաժողովները ՀՀ ինքնիշխանության բարձրացման արձանագրումն էին. քաղաքագետ 20:4210 Մայ, 2026
  • Երևանի Բագրևանդ փողոցում բախվել են «Opel» մակնիշի երկու ավտոմեքենա․ մեկ տուժած հոսպիտալացվել է 20:2410 Մայ, 2026
  • Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները տեղափոխվել են նոր մակարդակ | Հարցազրույց Թալին Փափազյանի հետ 20:1110 Մայ, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Աշոցք գյուղում բռնկված հրդեհը 19:4710 Մայ, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 10.05.2026 19:0210 Մայ, 2026
  • Ինչպես են բաշխվում մանդատները 13:5010 Մայ, 2026
  • Էդվարդ Ասրյանը ներկա է եղել ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը 13:4610 Մայ, 2026
  • Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով 13:3610 Մայ, 2026
  • Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի ավարտին 11:4310 Մայ, 2026
  • Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 16 վագոն դիզելային վառելիք 11:3010 Մայ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մադյարին Հունգարիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 11:1610 Մայ, 2026
  • Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Ռուսեի քաղաքապետի հետ, քննարկվել են տնտեսական կապերի խորացմանն առնչվող հարցեր 11:0410 Մայ, 2026
  • Ավտոմեքենան ընկել է Աղստև գետը, վարորդը հոսպիտալացվել է 10:2810 Մայ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 10:2410 Մայ, 2026
  • «Քաղաքացիական պայմանագիրը» Սյունիքում երկօրյա քարոզարշավն ամփոփել է մեծ հավաքով 00:5110 Մայ, 2026
  • Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից 00:3210 Մայ, 2026
  • Հայաստանի շնորհապետական կուսակության քարոզարշավի մեկնարկը՝ Գյումրիից 00:2410 Մայ, 2026
  • «Հայաստան» դաշինքը խոստանում է համախմբել հասարակությունը 00:0910 Մայ, 2026
  • Երաշխավորված խաղաղություն, բարգավաճ Հայաստան, բարեկեցիկ կյանք. ԲՀԿ նախընտրական կարգախոսը 23:4809 Մայ, 2026
  • «Միասնության թևեր» կուսակցության քարոզարշավը՝ արդարությունը գալիս է կարգախոսով 23:3909 Մայ, 2026
  • ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի մեկնարկային հանրահավաքին մասնակցել է շուրջ 2180 մարդ․ ԻՔՄ 23:2909 Մայ, 2026
  • Մայիսի 10-ի եղանակային կանխատեսումները 23:1609 Մայ, 2026
  • ՀՀ ՊՆ և ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի 23:0809 Մայ, 2026
  • Մադյարն ընտրվել է Հունգարիայի վարչապետի պաշտոնում 22:5609 Մայ, 2026
  • Երևանյան երկխոսության արձագանքները. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4009 Մայ, 2026
  • Երևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի իր դիրքորոշումը՝ Եվրամիությանը կամ ԵԱՏՄ-ին մասնակցության հարցում․ Պուտին 22:2509 Մայ, 2026
  • Մարիա Կարապետյանը կգործուղվի Իտալիա 21:5209 Մայ, 2026
  • «Զվարթնոց» օդանավակայանում հյուրերին դիմավորեց հայկական ավանդական պարն ու երաժշտությունը․ Զբոսաշրջության կոմիտե 21:3409 Մայ, 2026
  • «Ցորեն եմ ցանե». թատերականացված համերգ 21:1609 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 | Ռուսական ծագման «Հակափաշինյանական աշխատանքի ծրագիր». շվեդական կայքի գաղտնազերծումը 21:0009 Մայ, 2026
  • Արվեստի գործեր՝ մետաղական թափոնից. Դրոյի տարբերվող աշխարհը 20:5809 Մայ, 2026
  • Օրակարգում «Հայաստան-Եվրոպա նոր որակի գործակցությունն» է 20:4709 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 09.05.2026 20:3809 Մայ, 2026
  • Էրդողանը և Բարզանին քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումները 20:2909 Մայ, 2026
  • Ռուսաստանը կհաղթի պատերազմում. Պուտին 20:2109 Մայ, 2026
  • Մեր ապրածն ու չապրածը՝ Վրեժ Քասունու «Նստվածք» շարքում 20:1309 Մայ, 2026
  • Գերմանիան պատասխանատվություն է կրում ոչ միայն իր ապագայի, այլև Եվրոպայի միասնության համար. Մերց 19:5809 Մայ, 2026
  • Գաղտնի փաստաթուղթ՝ ՌԴ-ն փորձում է ազդել ՀՀ-ում ընտրության վրա. շվեդական Blankspot-ի բացահայտումը 19:4709 Մայ, 2026
  • Պետեր Մադյարն ընտրվել է Հունգարիայի վարչապետի պաշտոնում 19:4309 Մայ, 2026
  • Ռուսաստանն ու ԱՄՆ-ը երկու օր բանակցություններ են վարել հրադադարի հաստատման շուրջ. Ուշակով 19:0409 Մայ, 2026
  • Նոր հմտություններ՝ ֆինանսաբանկային ոլորտի մասնագետներին 18:3209 Մայ, 2026
  • «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը 2025-ին 11 մլրդ 697 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 17:5409 Մայ, 2026
  • Գորիս-Լծեն ավտոճանապարհին բախվել են կցորդով բեռնատարներ. կա երկու տուժած 17:2109 Մայ, 2026
  • Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններում դադար է. Ուշակով 17:1409 Մայ, 2026
  • Լուրեր 17:00 | Գովազդի չափից մեծ պաստառը հեռացնելը՝ թաղապետարանի աշխատակցին ծեծելու առիթ 17:0009 Մայ, 2026
  • Մայիսի 9-ը՝ Հաղթանակի և խաղաղության տոն. օրվա ուղերձները 16:5709 Մայ, 2026
  • Շվեդական հարթակը բացահայտել է ՀՀ-ում ընտրություններին ընդառաջ ռուսական տեղեկատվական գործողությունների վերաբերյալ փաստաթուղթը 16:3909 Մայ, 2026
  • Գույքի աճուրդը էլեկտրոնային, հաշվարկը՝ շուկայական գնով 16:2709 Մայ, 2026
  • ՀՀ կապի սպա Արա Ֆիդանյանը մասնակցել է Եվրոպոլի կապի գրասենյակների ղեկավարների տարեկան համաժողովին 16:1209 Մայ, 2026
  • ՌԴ-ն և Ուկրաինան եռօրյա հրադադար են հայտարարել 15:4309 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում 15:2709 Մայ, 2026
  • Կալանքի կիրառման մեծաքանակությունը մտահոգիչ է․ Անահիտ Մանասյան 14:5109 Մայ, 2026
  • ԵՄ-ն Թուրքիայի կարիքն ավելի շատ ունի, քան Թուրքիան՝ Եվրամիության. Էրդողան 14:3609 Մայ, 2026
  • ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար զոհվածների հիշատակին 14:1709 Մայ, 2026
  • Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով 13:5809 Մայ, 2026
  • Չնայած հրադադարին՝ ՑԱՀԱԼ-ը հարվածել է Լիբանանի հարավում «Հըզբոլլահի» մի քանի տասնյակ օբյեկտի 13:4609 Մայ, 2026
  • Ռուսաստանի դեմ կռվում է ոչ միայն Ուկրաինան, այլև ամբողջ ՆԱՏՕ-ն. Պուտինը ելույթ է ունեցել Հաղթանակի շքերթում 13:2209 Մայ, 2026
  • ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմը և աշխատակիցներն այցելել են «Հաղթանակ» զբոսայգի 13:0809 Մայ, 2026
  • Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ վարույթների շրջանակում 6 անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը 13:0409 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | Հաստատված խաղաղությունը պահանջում է խնամք և ուշադրություն. մայիսի 9-ի ուղերձները 13:0009 Մայ, 2026
  • ԱԱԾ ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին 12:4909 Մայ, 2026
  • Ինքնատիպ գիտական նախագծեր՝ ավագ դպրոցականներից 12:4409 Մայ, 2026
  • ԵՄ-ն մտադիր է Ռուսաստանի հետ բանակցությունների համար միասնական ներկայացուցիչ նշանակել 12:3309 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Գյումրիի մի շարք հասցեներում 11:5209 Մայ, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան հաստատել են հրադադարի և գերիների փոխանակման մասին հայտարարությունը 11:2709 Մայ, 2026
  • Ադրբեջանից Հայաստան է առաքվում վառելիքի և պարարտանյութի հերթական խմբաքանակը 11:0909 Մայ, 2026
  • Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի 10:5709 Մայ, 2026
  • Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը մասնակցել է օպերային երգչուհի Էլլադա Չախոյանի բեմական գործունեության 45-ամյակին նվիրված միջոցառմանը 10:4409 Մայ, 2026
  • Հարգանքի տուրք մեր բոլոր նահատակներին. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 10:3709 Մայ, 2026
  • ՀՀ-ին ցանկանում եմ խաղաղություն, որպեսզի հետայսու պատերազմների մասին խոսենք միայն անցյալի համատեքստում. ԱԺ նախագահ 10:2809 Մայ, 2026
  • Երևանի Կարմիր կամրջի տակ քաղաքացիներ են արգելափակվել. օգնության են հասել փրկարարները 10:1309 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Արարատի մարզի մի շարք գյուղերում 10:0909 Մայ, 2026
  • ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների 09:5709 Մայ, 2026
  • Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 09:4509 Մայ, 2026
  • Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք 09:4409 Մայ, 2026
  • Հրադադար պետք է հաստատվի մայիսի 9-ին, 10-ին և 11-ին․ Զելենսկի 09:2709 Մայ, 2026
  • Մեր պարտքն է արժևորել անցյալի դասերը և ամեն օր նպաստել խաղաղ, անվտանգ և արժանապատիվ ապագայի կերտմանը. ՀՀ նախագահ 09:2609 Մայ, 2026
  • 2026 թվականի մայիսի 9–ը նշում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում. Փաշինյան 09:1009 Մայ, 2026
  • Մայիսի 9-ին նվիրված հարգանքի տուրք Հաղթանակի զբոսայգում | ՈՒՂՒՂ 09:0009 Մայ, 2026
  • Տափերավան գյուղում ավտոմեքենան բախվել է պատին․ կա տուժած 08:4809 Մայ, 2026
  • Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում 08:3609 Մայ, 2026
  • Հայաստանը վերահաստատել է հանձնառությունը միգրացիայի համակարգի արդիականացման հարցում 08:1909 Մայ, 2026
  • Մայիսի 9-ի եղանակային կանխատեսումները 01:0809 Մայ, 2026
  • Խնդրանքն անձամբ ես եմ ներկայացրել․ Ռուսաստանն ու Ուկրաինան հրադադարի պայմաններում գերիներ կփոխանակեն․ Թրամփ 00:4609 Մայ, 2026
  • Ոչ թե իշխանափոխություն ենք պահանջում, այլ՝ ընդդիմափոխություն. Արման Բաբաջանյան 00:2709 Մայ, 2026
  • Կիևը պետք է համաձայնի դուրս գալ Դոնբասից. Ուշակով 00:1209 Մայ, 2026
  • Ձերբակալվել են խուլիգանություն կատարած և Շենգավիթի թաղապետարանի աշխատակցին հարվածած անձինք 00:0109 Մայ, 2026
  • Քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության մայիսի 8-ի հանրահավաքին 23:5108 Մայ, 2026
  • Ռեֆորմիստներն առաջարկում են վերադարձ խորհրդային կրթական համակարգին 23:3808 Մայ, 2026
  • Քանի մարդ է մայիսի 8-ին Էջմիածնում մասնակցել «Հայաստան» դաշինքի հանրահավաքին 23:2208 Մայ, 2026
  • Վենետիկի բիենալեի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի տաղավարի պաշտոնական բացման արարողությունը 23:1408 Մայ, 2026
  • Մենք առաջարկում ենք հաղթանակ՝ անարյուն, առանց պատերազմի. «Հանրապետություն» կուսակցության քարոզարշավը 23:0008 Մայ, 2026
  • «Ուժեղ Հայաստանի» հավաքի վայրից 3 անձ է տեղափոխվել ոստիկանություն 22:4708 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015