Մայրաքաղաքի տարբեր հատվածներում թեքություն ունեցող լանջերի, զբոսայգիների կածանների երկարությամբ և հարթ, բայց դժվար կանաչապատելի վայրերում սիզամարգեր են ստեղծվում:
Ճմապատման հումքը մայրաքաղաքին անհատույց տրամադրել է «Արարատ Երևան» ֆուտբոլային ակումբը: Այս մասին ասվում է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում:
Ճմապատումն իրականացնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն ու վարչական շրջանները համատեղ: