«Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորումն այս գիշեր 75 մարդու է սպանել Նիգերիայի հյուսիսարևելյան շրջաններից մեկում՝ տեղեկացնում է Anadolu գործակալությունը:
Բոլոր զոհերը եղել են տարեց բնակիչներ: Տեղական լրատվամիջոցներն ահազանգում են, որ այդ շրջանների բնակչության կյանքին վտանգ է սպառնում:
Ահաբեկչական խմբավորումն ակտիվ գործունեություն է իրականացնում Նիգերիայի հյուսիսում: Մոտ մեկ տասնամյակի ընթացքում «Բոկո Հարամի» գրոհայինները սպանել են ավելի քան 50 հազար խաղաղ բնակչի և անվտանգության աշխատակցի: Զինված հարձակումների պատճառով տեղահանվել է 3 միլիոն մարդ: