• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
«Օրակարգում հութիներն են» «Օրակարգում հութիներն են» 20:54
Բաց հարթակ. 44-օրա պատերազմից հետո որոշեցի վերջնական տեղափոխվել Հայաստան. Սոնա Բաց հարթակ. 44-օրա պատերազմից... 20:41
Օրը՝ 60 վայրկյանում | 19.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 19.09.2026 20:36
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 19:0818 Օգս, 2020

Վարչապետ Փաշինյանը ծանոթացել է Կոտայքի մարզի սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզի մի շարք համայնքներ՝ ծանոթացել կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և   Կոտայքի մարզպետի պարտականությունները կատարող, փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը:

Վարչապետի այցի առաջին կանգառն Արամուս համայնքն էր, որտեղ առաջին անգամ ամբողջովին նոր մանկապարտեզ է կառուցվում՝ 150 երեխայի համար: Շինհրապարակում շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել սուբվենցիոն ծրագրի ընթացքի վերաբերյալ: Նշվել է, որ մինչև 2020թ. հոկտեմբերի 1-ը նախատեսվում է ավարտել շենքի կառուցման, մինչև տարեվերջ՝ բակի բարեկարգման աշխատանքները: Ծրագրի պայմանագրային արժեքը 433 մլն դրամ է, աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք 50/50 համաֆինանսավորմամբ: Մոտ 1750 քմ ընդհանուր մակերեսով տարածքը հատկացվել է կառավարության կողմից: Ակնկալվում է Արամուսում ունենալ ժամանակակից լուծումներով մանկապարտեզի նոր շենք՝ 6 խմբի համար: Ընդ որում, նախագիծն այնպես է մշակված, որ հետագայում երեխաների թվի ավելացման պարագայում նոր մասնաշենք կառուցելու հնարավորություն կա: Պատասխանատուների խոսքով՝ այս ծրագրի առանձնահատկությունն այն է, որ արդեն 2 տարի համայնքն իր միջոցները կարողանում է ուղղել մանկապարտեզի կառուցմանը, և համայնքի մասնաբաժնում նաև այն միջոցներն են, որոնք ձևավորվել են ապօրինի կառուցված շինությունների՝ հիմնականում խոշոր ռեստորանային համալիրների օրինականացման արդյունքում: Համայնքի ղեկավարը վարչապետին տեղեկացրել է, որ սուբվենցիոն մեկ այլ ծրագրի շրջանակում մինչև այս ամսվա վերջ կավարտվեն Արամուսի մի քանի փողոցի գազիֆիկացման աշխատանքները. արդյունքում ամբողջ գյուղը գազիֆիկացված կլինի:

Նիկոլ Փաշինյանը մոտեցել է մանկապարտեզին կից տարածքում հավաքված արամուսցիներին, ողջունել նրանց և զրուցել համայնքի զարգացման հարցերի շուրջ: Վարչապետն անդրադարձել է Արամուսում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին և կարևորել դրանցում համայնքի մասնակցությունը՝ հարկերի բարեխիղճ վճարումը: «Պետք է գույքահարկը վճարենք, որ ավելի շատ ծրագրեր իրականացնենք: Մենք բոլորս պետք է հասկանանք, որ մեր վճարած գույքահարկը, օրինակ, այս մանկապարտեզն է: Պիտի այնպիսի գյուղապետ ընտրեք, որ չգողանա, այնպիսի կառավարություն ընտրեք, որ չգողանա: Հանգիստ հարկերը վճարեք, և ինչպես գումար եք ներդնում՝ ձեր տունը պահելու համար, այնպես էլ այս դեպքում: Դրա համար էլ առաջարկում ենք «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» կարգախոսը», - ասել է Ն. Փաշինյանը:

Արամուսից վարչապետն ուղևորվել է Կամարիս համայնք՝ այցելել ելակի, ազնվամորու և մոշի բարձրարժեք սորտերի մշակությամբ զբաղվող «Ռոք Բերի» ՍՊԸ-ի ջերմոցային տնտեսություն և ինտենսիվ այգի: Ներհամայնքային ճանապարհների նորոգման սուբվենցիոն ծրագրի շրջանակում ասֆալտապատվում է նաև դեպի այս ջերմոցային տնտեսություն տանող 1 կմ երկարությամբ ճանապարհը: Ընկերությունը 2018թ. օգոստոսին ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն է ստացել կառավարությունից ջերմատուն կառուցելու համար, իսկ 2019թ.՝ ՀՀ խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտուղների հիմնման համար պետական աջակցության ծրագրի շրջանակում ստացել է 7 040 000 դրամի չափով փոխհատուցում՝ ինտենսիվ այգի հիմնելու համար:

Վարչապետը շրջայց է կատարել ջերմոցային տնտեսության տարածքում, ծանոթացել կաթիլային ոռոգման համակարգին, ներդրված տեխնոլոգիաներին և հզորություններին, որոնք հնարավորություն են տալիս կազմակերպել  արտադրական գործընթացը որակյալ և արագ: Ներկայացնելով «Ռոք Բերի» ՍՊԸ ընթացիկ և զարգացման ծրագրերը՝ գլխավոր տնօրեն Ալեքսան Առաքելյանը նշել է, որ 5 հա ելակի ջերմատնային համալիրի հիմնման ծրագիրը մեկնարկել է 2018 թ., շահագործման է հանձնվել 2019թ. հունվարին, արտադրանքի արտահանումն սկսվել է 2019թ. ապրիլից: Ներդրումերի ընդհանուր ծավալը կազմել է 5.4 մլն եվրո: 2019-2020 թթ. արտադրված ելակի ավելի քան 95 տոկոսն արտահանվել է Ռուսաստան, մնացած մասն իրացվել է Հայաստանում: 2019թ. մայիս-հունիս ամիսներին ընկերությունը հիմնել է ընդհանուր 1 հա մոշի և ազնվամորու ինտենսիվ այգի, որի արտադրանքի արտահանումն սկսվել է 2019թ. սեպտեմբերից: 2019-2020 թթ. արտադրանքի մեծ մասն արտահանվել է Ռուսաստան, մնացած մասն իրացվել է Հայաստանում: Չնայած համավարակային իրավիճակին՝ այս տարի պլանավորված արտադրական ծավալները գերազանցում են նախորդ տարվա ցուցանիշները:

Ընկերությունն ունի 149 աշխատակից, միջին աշխատավարձը կազմում է 150000-200000 դրամ: Զարգացման ծրագրերի շրջանակում «Ռոք Բերի»-ն նախատեսում է հիմնել ևս 6 հա ելակի ջերմատուն, աշխատանքները կիրականացվեն 2021-2022թթ., ներդրումների ընդհանուր ծավալը՝ 6.5 մլն եվրո, նոր աշխատատեղ՝ 160: Տնօրենի խոսքով՝ ներդրումային ծրագիրը տարածաշրջանում ջերմատնային համալիրների արդյունավետ գործունեության լավ օրինակ է ծառայել, ինչի արդյունքում Կամարիսում 2021թ. կիրականացվեն 3 հա պղպեղի ջերմատան (3.7 մլն եվրո, 40 աշխատատեղ) և 1 հա ելակի ջերմատան (1.3 մլն եվրո, 30 աշխատատեղ) ներդրումային ծրագրեր:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է արդյունավետ և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ներդրումային ծրագրի իրականացումը՝ կարևորելով տեխնոլոգիական գյուղատնտեսության զարգացումը և այդ ուղղությամբ համատեղ քայլերը: «Երեկ Գեղարքունիքի մարզում էլի այսպիսի օրինակ ունեցանք, այստեղ էլ ունենք՝ եռակողմ սուբվենցիա՝ Կամարիս համայնքը, «Ռոք Բերի» ընկերությունը և կառավարությունը միասին կառուցում են համայնքի ճանապարհը: Սա շատ լավ օրինակ է, թե ինչպես կարող է այս եռակողմ համագործակցությունը լինել, որովհետև, ի վերջո, համայնքը, բիզնեսը, կառավարությունը և, ի վերջո, քաղաքացին, ով հարկերը վճարել է՝ և՛ տեղական, և՛ հանրապետական, պետք է գործընկեր լինեն: Շատ կարևոր է, որ մենք կարողանանք կառուցողական, ստեղծարար շահերը համադրել, և դրանց վրա հիմնված հանրույթ ձևավորենք: Շատ տպավորված եմ», - ասել է վարչապետը:  

Շրջայցի ժամանակ մտքերի փոխանակություն է ծավալվել նաև համապատասխան որակյալ մասնագետների պատրաստման խնդրի շուրջ, որոնք, օրինակ, գյուղատնտեսության ոլորտում այնքան էլ շատ չեն: Վարչապետը նկատել է, որ այսօր բիզնեսի ամենամեծ կապիտալը մասնագետներն են, և վերջին շրջանում տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ պետական աջակցության հնարավորությունները քննարկելիս հենց այս խնդիրն է բարձրացվում: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կառավարությունն էլ համարժեք քայլեր է իրականացնում կրթության համակարգը բարեփոխելու ուղղությամբ: «Այն ստանդարտ մասնագիտությունները, որ մենք գիտենք,  առաջիկա 50 տարվա կտրվածքով չեն լինելու, և հակառակը, կան մասնագիտություններ, որոնք նոր ձևավորվում են: Պարզ է, որ գյուղատնտեսության ապագան սա է», - նշել է կառավարության ղեկավարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այնուհետև այցելել է Գեղաշեն համայնք, հետևել ենթակառուցվածքների կառուցման ու նորոգման սուբվենցիոն ծրագրերի ընթացքին:

Առաջին կանգառը հիմնովին նոր կառուցված մանկապարտեզի տարածքն էր, որի բացումը, պատասխանատուների վստահեցմամբ, նախատեսվում է այս տարվա հոկտեմբերին: Գեղաշենը երբևէ մանկապարտեզ չի ունեցել, այն կառուցվում է առաջին անգամ: 4350 բնակիչ ունեցող Գեղաշենի նորակառույց նախակրթական հաստատություն հաճախելու հնարավորություն կունենա 140 փոքրիկ։ Ներկայում ընթացքի մեջ են բակային հատվածի նորոգման, խաղահրապարակի կառուցման և ինժեներական ցանցի ապահովման աշխատանքները: Աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք 50/50 համաֆինանսավորմամբ:

Ապա վարչապետը ծանոթացել է Գեղաշենի մշակույթի կենտրոնում և երաժշտական դպրոցում իրականացվող աշխատանքներին. սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են այս հաստատությունների գազիֆիկացման և ջեռուցման համակարգի տեղադրման աշխատանքները: Այստեղ գործում են երգի, պարի, նկարչության խմբակներ, կա մարզադահլիճ, բարերարի հովանավորությամբ կառուցվում է նաև ժամանակակից գրադարան: Սուբվենցիոն ծրագիրն իրականացվում է համայնք-պետություն 70/30 տոկոս մասնակցությամբ:

Ընդհանուր առմամբ Կոտայքի մարզում այս տարվա սուբվենցիոն ծրագրերով կառուցվում/նորոգվում է 14 մանկապարտեզ:

Դիտումների քանակ334
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Արամուսում 40 տարում առաջին անգամ մանկապարտեզ է կառուցվում. վարչապետ 13:0718 Օգս, 2020 Արամուսում 40 տարում առաջին անգամ մանկապարտեզ է կառուցվում. վարչապետ Հասարակություն
  • Գեղարքունիքում այս տարի նորոգվել է 120 կմ ճանապարհ. վարչապետ Փաշինյանի շրջայցը մարզում 23:5217 Օգս, 2020 Գեղարքունիքում այս տարի նորոգվել է 120 կմ ճանապարհ. վարչապետ Փաշինյանի շրջայցը մարզում Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Նոր Խարբերդի մանկատան դայակը ազատվել է աշխատանքից՝ երեխային ծեծի ենթարկելու դեպքից հետո 00:5320 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան 00:3420 Սեպ, 2026
  • Մինաս Ավետիսյան. մեկ կտավի ցուցադրություն 23:1819 Սեպ, 2026
  • Մենք նոր-նոր ենք պետություն դառնում, առաջին քայլերն ենք անում իրական, անկախ պետություն ունենալու ուղղությամբ․ Արարատ Միրզոյան 23:0319 Սեպ, 2026
  • «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման հարցում լավագույն գործընկերը կարող է լինել Ռուսաստանը․ Նիկոլ Փաշինյան 22:5019 Սեպ, 2026
  • Հարատև պետություն. Հայաստանը պատրաստվում է 35-ամյակի տոնական միջոցառմանը 22:3319 Սեպ, 2026
  • Ղազախստանին հայկական երկաթուղու կառավարումը հանձնելու սցենարին դեմ չենք․ Փաշինյան 22:2119 Սեպ, 2026
  • Փաշինյանի հանձնարարությամբ Եկեղեցում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ զեկույց է պատրաստվել 22:0619 Սեպ, 2026
  • Պայքար ընտանեկան բռնության դեմ. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5019 Սեպ, 2026
  • Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է N զորամաս 21:1519 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հարատև պետություն. ինչպես է նշվելու Հայաստանի Հանրապետության 35-ամյակը | 19.09.2026 21:0019 Սեպ, 2026
  • Լեռնագոգցի երիտասարդները «Հավասարության այգի» են հիմնել 20:5419 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 19.09.2026 20:3619 Սեպ, 2026
  • Վարչապետը ներկա է եղել «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացման արարողությանը 20:1919 Սեպ, 2026
  • «ԳՊՄ գոլդ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 3 մլրդ 967 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:1419 Սեպ, 2026
  • Եթե Ռուսաստանը որոշի հարվածել ՆԱՏՕ-ի տարածքին, շատ երկրների համար դա լուրջ փորձություն կդառնա. Ռինկևիչս 19:5719 Սեպ, 2026
  • 5 տեսլա ՄՌՏ տեխնոլոգիան կներդրվի նաև Հայաստանում 19:5119 Սեպ, 2026
  • Թրամփը հրապարակել է իր 25 գլխավոր ձեռքբերումը 19:3719 Սեպ, 2026
  • Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» գլուխգործոցն առաջին անգամ ցուցադրվում է Հայաստանում 19:2419 Սեպ, 2026
  • Զելենսկին հայտարարել է նոր հեռահար գործողությունների մասին՝ ի պատասխան ռուսական հարվածների 19:0919 Սեպ, 2026
  • Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը՝ աշխարհի առաջատար լրատվամիջոցների էջերում 18:5619 Սեպ, 2026
  • ԱԲ միջազգային օլիմպիադայի ձեռքբերումները 18:3819 Սեպ, 2026
  • Փրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենային 18:1519 Սեպ, 2026
  • Ռուսաստանում ընթանում է Պետդումայի պատգամավորների ընտրությունների երկրորդ օրվա քվեարկությունը 17:5819 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է ՌԴ դեմ «Դժոխային պատժամիջոցների» օրենքը 17:5419 Սեպ, 2026
  • Թրամփն արգելել է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը Սպիտակ տուն 17:3619 Սեպ, 2026
  • ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված «Անկախության սիմֆոնիան» կհնչի Գյումրու Թատերական հրապարակում 17:1319 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Հայաստանն ամենաքիչ բացահայտված գանձերից է. միջազգային մամուլ | 19.09.2026 17:0019 Սեպ, 2026
  • Սուբվենցիոն ծրագրերի որակը կերաշխավորվի. նոր կարգավորումները գործում են օգոստոսի 21-ից 16:5419 Սեպ, 2026
  • Երբ ԱՄՆ-ը պատրաստ լինի բարեխիղճ գործարք կնքել, մենք էլ կանենք նույնը. Քարնի 16:3619 Սեպ, 2026
  • Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով 16:1119 Սեպ, 2026
  • Հայաստանի բանկային համակարգում առկա ավանդների ծավալը տասը տարում քառապատկվել է 15:5219 Սեպ, 2026
  • Լավրովն ու Ռուբիոն կհանդիպեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում 15:3619 Սեպ, 2026
  • Գիտամշակութային հանդիպում՝ Բերքաբերում 15:2919 Սեպ, 2026
  • Թրամփի 25 գլխավոր ձեռքբերումների ցանկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը 15:1319 Սեպ, 2026
  • Քաղաքակիրթ սպասարկում. Վաղարշապատում «Քաղաքացիների սպասարկման» գրասենյակ է բացվել՝ 76-րդը ՀՀ-ում 14:5419 Սեպ, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ 14:2419 Սեպ, 2026
  • Կեղծ խմիչքի և ծխախոտի իրացման դեպք՝ Ջերմուկում․ հայտնաբերվել են կեղծ ծխախոտի 1738 տուփ և 24 շիշ օղի 14:1119 Սեպ, 2026
  • Միջազգային համագործակցության շրջանակում հանդիպում ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնում 13:3719 Սեպ, 2026
  • Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ 13:1919 Սեպ, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային մոտ 2,7 մլրդ դոլարի ՀՕՊ միջոցների վաճառքին 13:1219 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Մոտ 8.3 տրիլիոն դրամ. բանկերում ներդրված ավանդների ծավալը ռեկորդային է 13:0019 Սեպ, 2026
  • Պակիստանում տեղի ունեցած պայթյունի և կրակոցների զոհերի թիվն անցել է 30-ը 12:5319 Սեպ, 2026
  • Միջուկային ներուժի ամրապնդումը Ռուսաստանի ինքնիշխանության երաշխիքն է. Պուտին 12:3219 Սեպ, 2026
  • Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր ունենք 3 ներկայացուցիչ 12:1719 Սեպ, 2026
  • Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին 12:1319 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը 12:0819 Սեպ, 2026
  • Վահե Հովհաննիսյանը կգործուղվի Կատարի Պետություն 11:5419 Սեպ, 2026
  • Էդուարդ Հակոբյանը կգործուղվի Հունգարիա 11:4119 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը և Դանիան համաձայնության են եկել Գրենլանդիայի շուրջ 11:2919 Սեպ, 2026
  • Արտակարգ իրավիճակներին արձագանքման մեխանիզմների կատարելագործում. ուսումնավարժանք՝ Գեղարքունիքի մարզպետարանում 11:1619 Սեպ, 2026
  • Խորհրդակցություն ՄԻՊ գրասենյակում. քննարկվել են մարզային ստորաբաժանումների աշխատանքներին առնչվող հարցեր 10:5819 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում 10:4519 Սեպ, 2026
  • Երևանում օդում փոշու պարունակությունը մի շարք օրերի գերազանցել է թույլատրելի սահմանը 10:1419 Սեպ, 2026
  • ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի 10:1019 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Գորիս քաղաքում 09:5919 Սեպ, 2026
  • Կարեն Անդրեասյանը կգործուղվի ԱՄՆ 09:5419 Սեպ, 2026
  • Օգոստոսին մթնոլորտում ջրային գոլորշու պարունակությունը ռեկորդային է եղել՝ 1979-ից ի վեր 09:4219 Սեպ, 2026
  • ՔՊ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են Շվեդիայի, Նիդերլանդների և Բելգիայի դեսպաններին 09:2419 Սեպ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել 09:0919 Սեպ, 2026
  • Փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում 08:4819 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:3019 Սեպ, 2026
  • Օրը սկսեցինք 30 կմ հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան 08:1819 Սեպ, 2026
  • Սպանդարյանի ջրանցքի վերակառուցումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի առանցքային ծրագրերից է 01:0219 Սեպ, 2026
  • Վանաձորը տոնել է Անկախության 35-ամյակը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ համերգային ծրագրով 00:2819 Սեպ, 2026
  • 40 տարի՝ ռեկորդի հետ․ Դավիթ Առուշանյանը հանդիպել է լեգենդար Ռոբերտ Էմիյանի հետ 00:1319 Սեպ, 2026
  • Նոր լարվածություն Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերություններում 23:4218 Սեպ, 2026
  • «Պահպանեք ձեր քաջությունը, ձեր վճռականությունը». Կարլ Շթարցախերը՝ ՀՀ վարչապետին 23:1918 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ մի շարք ստորաբաժանումներ կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումները 23:0018 Սեպ, 2026
  • ՍԱՏՄ-ն արձագանքում է պտուղ-բանջարեղենում թունաքիմիկատների քանակի գերազանցման տեղեկություններին 22:4518 Սեպ, 2026
  • Կենսաչափական համակարգի ներդրումը պետության սեփական ուժերով 7-8 տարի կպահանջեր․ Սարգսյան 22:3018 Սեպ, 2026
  • Մ-4 միջպետական ճանապարհին իրականացվել է հարկադիր քարաթափում՝ վերացնելով վտանգը 22:1418 Սեպ, 2026
  • Հարցազրույց Արման Եղոյանի հետ 22:0018 Սեպ, 2026
  • ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ 21:4518 Սեպ, 2026
  • Անկախության տոնի առթիվ ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմը կխրախուսվեն միանվագ պարգևատրմամբ 21:3018 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | ՀՀ-ն՝ նոր հնարավորությունների շեմին․ Փաշինյանը հանդիպել է գերմանացի գործարարների հետ 21:0018 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 18-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5518 Սեպ, 2026
  • ՊԵԿ-ը բացահայտել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա 20:4818 Սեպ, 2026
  • Ֆրանսիան պատրաստում է իր ենթակառուցվածքները արտաքին միջամտությունից և կիբեռհարձակումներից պաշտպանելու ծրագիր. Մակրոն 20:4418 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 18. 2026 20:3918 Սեպ, 2026
  • Հունգարիան հայտարարել է մինչև 2027 թվականը ռուսական գազից հրաժարվելու իր պատրաստակամության մասին 20:3418 Սեպ, 2026
  • Հաստատուն քայլեր՝ կրթված բուժքույրեր ունենալու ուղղությամբ 20:2918 Սեպ, 2026
  • «Լռե՛ք, չե՛մ լռելու». ԱԺ-ն ընտրախախտման մեղադրանքների մթնոլորտում ավարտեց ԿԸՀ հաղորդման քննարկումը 20:2318 Սեպ, 2026
  • Սաուդյան Արաբիան զգուշացնում է Եվրոպային նավթի մատակարարման դադարեցման մասին. Bloomberg 20:1818 Սեպ, 2026
  • Նախագահ Խաչատուրյանն ու Իշխան Զաքարյանը քննարկել են 2028-ի համահայկական խաղերին ընդառաջ աշխատանքները 20:1318 Սեպ, 2026
  • Լեհաստանը միանում է հակահրթիռային պաշտպանության կոալիցիային. Տուսկ 20:0818 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 18.09.2026 20:0418 Սեպ, 2026
  • Շատ կարևոր է, որ մենք կարողացանք հասնել այս կետին և փորձել հոռետեսությունը վերածել լավատեսության. վարչապետ 19:5918 Սեպ, 2026
  • COP17 համաժողովի ընթացքում կսահմանվի շուրջօրյա հերթապահություն ՀԷՑ-ի բոլոր մասնաճյուղերում՝ հնարավոր վթարային իրավիճակները կանխարգելելու և օպերատիվ արձագանքելու նպատակով 19:5618 Սեպ, 2026
  • Երկխոսությունն արդեն կա. վարչապետը՝ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների մասին 19:5118 Սեպ, 2026
  • Մենք հրավիրում ենք բոլոր պոտենցիալ ներդրողներին գալ և ներդրումներ կատարել Հայաստանում. Փաշինյան 19:4618 Սեպ, 2026
  • Խաղաղության մասին պետք է հոգ տանել և դրա համար պետք է աշխատել. վարչապետ 19:4018 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն 19:3918 Սեպ, 2026
  • Վարչապետը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպում է ունեցել տեղի գործարարների հետ 19:2718 Սեպ, 2026
  • Սրբուհի Գալյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են սահմանադրական բարեփոխումները և մի շարք հարցեր 19:2118 Սեպ, 2026
  • Գալուստ Սահակյանի որդին «Ուժեղ Հայաստանի» համար ընտրակաշառք է բաժանել. Հակակոռուպցիոն կոմիտե 19:1318 Սեպ, 2026
  • Ռուբեն Ֆիլյան. գրողի սենյակը 19:0518 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Խաղաղություն է հաստատվել, բայց կան հարցեր, որոնց լուծումը ջանքեր կպահանջի․ Փաշինյան 19:0018 Սեպ, 2026
  • Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը խաղողի մթերումը մեկնարկել է Նոր Ամասիայից՝ 150 դրամով 18:5618 Սեպ, 2026
  • Ռուսաստանը պահանջել է, որ Ճապոնիան իր տարածքից դուրս բերի ամերիկյան հրթիռային համակարգերը 18:4718 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015