ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այց է կատարել սահմանամերձ Չինարի, եղել հրետակոծության հետևանքով վնասված Չինարիի դպրոցում:
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում մեկ շաբաթում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ. հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է շուրջ 2800 կրակոց:
ՄԻԵԴ-ում սպասվում է 6 տարի առաջ Ադրբեջանում խոշտանգված ու կյանքից զրկված Կարեն Պետրոսյանի գործով վճիռը:
«Կառուցենք Հայաստանը նորովի». հիմնանորոգվում է Լոռի Բերդ-Լեջան ճանապարհը: Վարչապետը տեսանյութ է հրապարակել:
Օրվա կորոնաթիվը. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 200 նոր դեպք, առողջացել 387-ը։
Բեյրութում տեղի ունեցած հուժկու պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 154-ի, վիրավորվել շուրջ 6000 քաղաքացի: Անհետ կորած է համարվում ավելի քան 6 տասնյակ մարդ:
Սևանա լճի ափամերձ տարածքում կա ապօրինի հողազավթումների և կառուցապատումների շուրջ 150 դեպք: Շրջակա միջավայրի նախարարը շեշտել է՝ կհաստատվի օրենքի գերակայություն, լճի էկոհամակարգը կվերականգնվի: