• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային... 10:34
Օրը՝ 60 վայրկյանում | 05.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 05.08.2026 19:54
Բայրամովը կարևորել է Հայաստանի հետ խաղաղության օրակարգի հետագա առաջխաղացումը. «Հարևաններ» Բայրամովը կարևորել է Հայաստանի... 19:32
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ադրբեջանցի կանայք, դուք կարող եք ձեր տանը նստած մերժել պատերազմը և ձեր խոսքն ասել հանուն խաղաղության. Աննա Հակոբյան
Քաղաքականություն
10:4225 Հլս, 2020

Ադրբեջանցի կանայք, դուք կարող եք ձեր տանը նստած մերժել պատերազմը և ձեր խոսքն ասել հանուն խաղաղության. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում մասնավորապես ասվում է.
 
«Հուլիսի 13-ին, երբ ադրբեջանական հարձակման հետևանքով Հայաստան-Ադրբեջան սահմանին ակտիվ մարտական գործողությունները նոր էին մեկնարկել և ծավալվելու միտում ունեին, հորդորեցի ադրբեջանցի կանանց և մայրերին «կոչ անել իրենց երկրի ղեկավարությանը դադարեցնել ռազմական գործողությունները և վտանգի չենթարկել ադրբեջանցի և հայ ժողովուրդների զավակների կյանքը»:
 
Դա արեցի՝ որպես «Կանայք հանուն խաղաղության» արշավի հեղինակ. արշավ, որի նպատակն է կանանց միավորել ընդդեմ պատերազմների, նպաստավոր միջավայր ստեղծել, որպեսզի հակամարտող երկրների ղեկավարները հակամարտությունների լուծումները փնտրեն բանակցությունների սեղանի շուրջ:
 
Իշխանությունների կողմից մեծապես վերահսկվող ադրբեջանական լրատվամիջոցներով այս հորդորին պատասխանեցին ադրբեջանցի զինվորների մի քանի մայրեր, ասելիքը ամփոփված էր հետևյալ տողերում. ես որպես զինվորի մայր ասում եմ` Պայքա՜ր: Առա՜ջ, ադրբեջանցի զինվոր, առա՜ջ: Պայքա՜ր, մեր դրոշը Ստեփանակերտում ծածանելու համար: Զինվորի միակ մայրը Հայրենիքն է: Հայրենիքի համար պայքարը սուրբ է:
 
Այսպիսով, ըստ ադրբեջանական պետական քարոզչամեքենայի` ադրբեջանցի մայրերը մերժեցին ռազմական գործողությունները դադարեցնելու և դեպի խաղաղություն շարժվելու իմ կոչը, նրանք հայտարարեցին, որ իրենց որդիներին ուղարկում են կռվելու և մեռնելու սուրբ պայքարում:
Հաջորդ օրերի ընթացքում մեծ թվով ադրբեջանցիներ զոհվեցին:
 
Ադրբեջանական պետական քարոզչամեքենային չհաջողվեց զսպել ադրբեջանցի ժողովրդի կրքերը:
Եվ արդեն մի քանի օր է՝ «հայրենիքի համար սուրբ պայքարը» դուրս է եկել հակամարտության գոտու սահմաններից:
 
Ռուսաստանում, եվրոպական տարբեր երկրներում բնակվող ադրբեջանցիները իրենց զոհված հայրենակիցների վրեժը լուծելու համար այդ քաղաքներում սկսեցին տարբեր գործողություններ իրականացնել հայերի դեմ` սկզբում ոտքերով հարձակվեցին հայկական ծիրանի վրա, ապա արգելեցին ծիրանի վաճառքն իրենց պատկանող առևտրի կետերում, հետո բողոքի ակցիայի ժամանակ հարձակվեցին հայ կանանց վրա, հրկիզեցին ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության մեքենան, ջարդուփշուր արեցին հայերի մեքենաներ, խանութներ, մի քանի հոգով հարձակվեցին մեկ հայի վրա և ծեծի ենթարկեցին:
 
Նրանց այս գործողությունները անպատասխան չէին մնում. մեր հայրենակիցները բնականորեն պետք է ինքնապաշտպանվեին:
 
Այս օրերին ահա հայերն ու ադրբեջանցիներն արդեն մարտեր են մղում աշխարհի տարբեր երկրների մայրաքաղաքներում, մեծ ու փոքր քաղաքներում:
 
Հիմա վտանգված է ոչ միայն սահմանին կանգնած զինվորների կյանքը, այլև Մոսկվայում, Բրյուսելում, Լոս Անջելեսում, այլ քաղաքում ապրող կամայական ադրբեջանցու, հայի կյանքը:
 
Եվ ահա իրենց որդիներին սրբազան պայքարի մղող ադրբեջանցի մայրերը սկսել են դիմել միջազգային տարբեր կառույցներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններին: Վերջիններիս կոչ են անում միջամտել, գնահատական տալ, կանխել տարբեր երկրներում կատարվողը:
 
Կանայք, ովքեր խրոխտ մերժում էին խաղաղության կոչը և իրենց ժողովրդին տանում պատերազմի, այժմ այդ նույն պատերազմի հետևանքների պատասխանատվությունը փորձում են այլոց ուսերին դնել:
 
Որպես հայ կին և մայր՝ ստիպված եմ ուղիղ ասել` հայ մայրերը ոչ միայն չեն վախենում պատերազմ ուղարկել իրենց որդիներին, այլև չեն վախենում անձամբ կռվել և զոհվել հայրենիքի համար:
Սակայն հայ մայրերը նախընտրում են խաղաղությունը: Վստահ եմ՝ ադրբեջանցի մայրերը, քույրերը, դուստրերը` նույնպես:
 
Ադրբեջանցի մայրերը ի վերջո պետք է մի հարցի պատասխան փնտրեն` իրենց որդիների արյունը հայրենիքի համա՞ր է հոսում, թե՞ բռնապետական իշխանության երկարակեցության:
 
Ադրբեջանցի կանանց և մայրերին կոչ եմ անում ավելի համարձակ լինել, օր առաջ միանալ «Կանայք հանուն խաղաղության» արշավին, իրենց երկրի իշխանություններին ստիպել անվերադարձ դեն նետել ռազմական ճանապարհով հակամարտությունը լուծելու մոլուցքը և խաղաղության պայմաններում, բանակցությունների սեղանի շուրջ փնտրել հարցի կարգավորումը: Որովհետև բռնությունն իր հետևից նոր բռնություններ է բերում:
 
Մինչդեռ` Խաղաղությունն այլընտրանք չունի:
 
Հ.Գ. Ադրբեջանցի կանայք, դուք կարող եք ձեր տանը նստած մերժել պատերազմը և ձեր խոսքն ասել հանուն խաղաղության: Սրա համար պետք է ընդամենը գրանցվել Կանայք հանուն խաղաղության կայքի` «Ես աջակցում եմ» բաժնում: Ձեր աջակցությունը շատ կարևոր է: Եվ եթե դուք հազարներ լինեք, իշխանությունը չի կարող վրեժխնդիր լինել ձեզանից, ընդհակառակը, ստիպված կլինի հաշվի նստել ձեզ պահանջի հետ»:

 

Դիտումների քանակ1461
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Իրանի և Օմանի միջև համաձայնագիրը չի երաշխավորում Հորմուզի նեղուցով նավարկության անվտանգությունը. Բաղաեի 12:1106 Օգս, 2026
  • Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության նվազման միտումը կշարունակվի. Օվերչուկ 12:0706 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 12:0006 Օգս, 2026
  • Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. մնացորդը` 784 հատ. ՊԵԿ 11:5806 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը 11:4506 Օգս, 2026
  • «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Արթուր Դալլաքյանը կալանավորվել է 11:3806 Օգս, 2026
  • Աննա Վարդապետյանը Կառավարության նիստում մանրամասներ է ներկայացրել ապօրինի գույքի բռնագանձման գործերով կայացված վճիռներից և հայցերից 11:2806 Օգս, 2026
  • ՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն, հանձնվելու է հավատարմագրային կառավարման. Փաշինյան 11:2506 Օգս, 2026
  • Գյումրիում բեռնատար է այրվել 11:2306 Օգս, 2026
  • Արամ Վարդևանյանը պարզաբանեց՝ արդյոք ցանկացե՞լ է լինել 9-րդ գումարման ԱԺ պատգամավոր 11:1606 Օգս, 2026
  • Սպիտակում 23 բնակարան կհատկացվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին 11:1306 Օգս, 2026
  • 2026-2031 թվականներին 2 մլրդ դոլարի ապօրինի օտարված գույք պետք է վերադարձվի ՀՀ-ին կամ համայնքներին. Փաշինյան 11:0606 Օգս, 2026
  • Կառավարությունը սահմանեց խաղային ոլորտի կարգավորման օպերատորին. կկիրառվեն խաղերին մասնակցության սահմանափակումներ 10:5806 Օգս, 2026
  • Տիգրան Աբրահամյանը ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի կենսագրությունը 10:5006 Օգս, 2026
  • Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան 10:3406 Օգս, 2026
  • Ատեստավորման գործընթաց է, չի հաղթահարում մարդը, պետք է ասենք՝ վերջ, էլ չպետք է աշխատի դպրոցում. վարչապետ 10:3106 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:2106 Օգս, 2026
  • Երևանին և մարզերին վերջին մեկ տարում որքա՞ն այգի, զբոսայգի, պուրակ և անտառային տարածք է վերադարձվել. գլխավոր դատախազը մանրամասներ է ներկայացրել 10:2006 Օգս, 2026
  • Որպես անհետ կորած որոնվում է 1992 թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը 10:0506 Օգս, 2026
  • Դատախազության՝ պետշահերի հայցի շրջանակում ՀՀ-ին վերադարձված գույքն ամրացվեց ՏԿԵՆ պետգույքի կառավարման կոմիտեին 09:5706 Օգս, 2026
  • Երեք նախարարություն կանվանափոխվի․ Կառավարությունը նախագիծ է ներկայացրել 09:5306 Օգս, 2026
  • «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրենը կալանավորվել է 09:2706 Օգս, 2026
  • Մեր գործունեության հսկա հատվածը լինելու է շարունակական ժանրի մեջ, բայց պետք է անենք որոշ վերանայումներ․ վարչապետ 09:1406 Օգս, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 09:0006 Օգս, 2026
  • Եթե սահմանվածից երկար մնաք Միացյալ Նահանգներում, դա կարող է հանգեցնել հետագայում ԱՄՆ մուտքի մշտական արգելքի․ դեսպանություն 08:5006 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:3806 Օգս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:3106 Օգս, 2026
  • Քննարկվել են հանրային դիվանագիտության ոլորտում հայ-ամերիկյան կապերի ընդլայնման հնարավորությունները 08:0506 Օգս, 2026
  • Տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների տրամադրման գործընթացն ամբողջությամբ թվայնացվել է 01:2406 Օգս, 2026
  • 155 տարվա ընթացքում առաջին անգամ Լոնդոնում մեկ ամբողջ ամիս անձրև չի տեղացել 01:1106 Օգս, 2026
  • Հայաստանի և ALADI-ի անդամ պետությունների միջև համագործակցության նոր ձևաչափ է ձևավորվում․ Օլմեդոն 00:3806 Օգս, 2026
  • Եվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներ 00:2106 Օգս, 2026
  • Ցանկություն ունեմ այս կառույցում հիմնել բժշկական թանգարան․ Շիրակի մարզպետը հետևել է Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգման ընթացքին 00:0406 Օգս, 2026
  • Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ 23:3605 Օգս, 2026
  • Գյումրու համայնքապետարանի նկատմամբ վստահության անկման և կառույցի անգործության հերթական փաստը՝ լուսանկարներով․ ՔՊ խմբակցություն 23:1805 Օգս, 2026
  • Գեղանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ 23:0005 Օգս, 2026
  • Մոտ 3 200 դիմորդ անբավարար է ստացել. «Գրագետ մարդիկ էլ անգրագետ են դառնում» 22:4805 Օգս, 2026
  • Իրանը և Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու աշխարհագրական կոորդինատները. Բաղաեի 22:3305 Օգս, 2026
  • Գյուղատնտեսական ապրանքների արտահանումը դեպի ԵՄ շուկա մեծ պատմական իրադարձություն է. Ղազարյան 22:1805 Օգս, 2026
  • Դեսպան Աֆյանը և Ամիտ Թելանգը քննարկել են Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր 22:0305 Օգս, 2026
  • ԱԺ նախագահը ներկայացրել է Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքները 21:4805 Օգս, 2026
  • Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական 21:3005 Օգս, 2026
  • Շիրակում ցորենի լավ բերք են սպասում 21:1605 Օգս, 2026
  • Ինչպե՞ս է շոգն ազդում սրտի վրա և ինչպես պաշտպանվել. ԱՆ-ի խորհուրդները 21:0905 Օգս, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | Նոր փոխնախագահ, հին հակասություններ․ ԱԺ-ում մթնոլորտը կրկին լարվեց 21:0005 Օգս, 2026
  • Իրան-Օման համաձայնագիրը չի ներառում Հորմուզի նեղուցով անցման համար վճարներ. CBS 20:5905 Օգս, 2026
  • Օգոստոս 5-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5505 Օգս, 2026
  • Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով ԿԳՄՍՆ-ին կհատկացվի 1,697.0 հազար դրամ 20:5005 Օգս, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան, Վանաձոր, Ստեփանավան, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում 20:4505 Օգս, 2026
  • Լոնդոնի կենտրոնում կինը դանակահարել է մի քանի մարդու 20:4205 Օգս, 2026
  • Սոցցանցերում սուպերմարկետներից մեկի անունից քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության. Կիբեռոստիկանությունը զգուշացնում է 20:3705 Օգս, 2026
  • Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին 20:3205 Օգս, 2026
  • Իրանն ԱՄՆ-ի հետ հրադադարն օգտագործում է իր ռազմական ներուժը մեծացնելու համար. Մոհամմադ Աքրամինիա 20:2605 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը 20:2505 Օգս, 2026
  • Քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադա. բարդ խնդիրներ և բրոնզե 2 մեդալ 20:2105 Օգս, 2026
  • «Ուպիր» անօդաչու թռչող սարքերի գործարանի գլխավոր տնօրենը վիրավորվել է մեքենայի պայթյունի հետևանքով 20:1505 Օգս, 2026
  • Մհեր Գրիգորյանը և Արյե Լայթսթոունը քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծը և դրա իրականացման կարևորությունը 20:0905 Օգս, 2026
  • Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը 20:0005 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 05.08.2026 19:5405 Օգս, 2026
  • Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու կապակցությամբ 19:4705 Օգս, 2026
  • Հնդկաստանը հրաժարվել է Ռուսաստանից գնել նորագույն Սու-57 կործանիչներ 19:4405 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 5. 2026 19:3605 Օգս, 2026
  • Հութիները Կարմիր ծովում կրկին հարվածել են սաուդական նավթատարի 19:2905 Օգս, 2026
  • Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ 19:2605 Օգս, 2026
  • Ռուսաստանն Ուկրաինային կհարվածի հյուսիսկորեական հրթիռներով. Reuters 19:1805 Օգս, 2026
  • ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 19:1205 Օգս, 2026
  • ՍԴ-ն ԹՐԻՓՓ-ի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը կքննի սեպտեմբերի 15-ին 19:0405 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Նոր զարգացում՝ Ծառուկյանին առնչվող քրեական վարույթում․ կան ձերբակալվածներ 19:0005 Օգս, 2026
  • Գերմանական օդանավակայանում ուկրաինական ինքնաթիռի մոտ հայտնաբերվել է պայթուցիկ նյութ տեղափոխող անօդաչու թռչող սարք 18:5605 Օգս, 2026
  • Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի պատրաստման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների ծախսերին որպես աջակցություն կհատկացվի 2277.41 հազար դրամ 18:4905 Օգս, 2026
  • Ուկրաինայի գործընկերներից ստացվող ՀՕՊ համակարգի հրթիռների քանակը կրճատվել է. Զելենսկի 18:4105 Օգս, 2026
  • Մաշտոցի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության դեպք են բացահայտել 18:3205 Օգս, 2026
  • 4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում 18:2205 Օգս, 2026
  • Մեծ Բրիտանիայի կառավարությունը կշարունակի բանտարկյալների վաղաժամկետ ազատման ծրագիրը 18:1505 Օգս, 2026
  • Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ 18:0905 Օգս, 2026
  • Ծովագյուղի մշակույթի տունը հիմնանորոգվում է 18:0705 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 18:0005 Օգս, 2026
  • Արագածոտնի նախկին մարզպետից կբռնագանձվեն Արաբկիրի տան 45%-ը, Աշտարակի տունը և 184 միլիոն դրամ 18:0005 Օգս, 2026
  • Եղեգիսի կիրճը՝ աշխարհի էկոլոգիական թեժ կետ 17:5405 Օգս, 2026
  • ԱԺ ճեպազրույցներ | ՈՒՂԻՂ 17:5105 Օգս, 2026
  • Մենք այս ընդդիմության հետ գրեթե ոչ մի հարցում համաձայնություն չունենք. Սոնա Ղազարյան 17:4805 Օգս, 2026
  • Դուք, որ անընդհատ խոսում եք խլելուց, մենակ դուք եք խլել ՀՀ-ից և հայ ժողովրդից. Տարոն Չախոյանը՝ ընդդիմությանը 17:4205 Օգս, 2026
  • Սիրիայի նախագահը և քրդերի աշխարհազորի առաջնորդը բանակցություններ են վարել 17:3605 Օգս, 2026
  • Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին․ ԲԸՏՄ 17:3105 Օգս, 2026
  • Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Դատախազություն 17:2605 Օգս, 2026
  • Սյունիքում շարունակվում է խմելու ջրի մաքրման կայանների արդիականացումը 17:1805 Օգս, 2026
  • Հարցը պատվիրակված է իրավաբաններին. Սոնա Ղազարյանը՝ Սահմանադրական բարեփոխումների մասին 17:1105 Օգս, 2026
  • Լիբանանում ավելի քան 800 հազար տեղահանված փորձում է տուն վերադառնալ 16:5705 Օգս, 2026
  • ՀՀ վարչապետն ու ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախագծի իրականացումը 16:5605 Օգս, 2026
  • Կարծում եմ՝ աղքատության հաղթահարման ուղղությամբ ամենաշատ ջանք ներդրած իշխանությունն ենք. Սոնա Ղազարյան 16:5105 Օգս, 2026
  • ՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ 2018-ի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո. Արթուր Հովհաննիսյան 16:4505 Օգս, 2026
  • Ի՞նչ այնպես չեն արել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները, որ պարոն Վարդևանյանը հանգրվանել է Սամվել Կարապետյանի ցուցակում. Սոնա Ղազարյան 16:3905 Օգս, 2026
  • Նիստերը բավականին նորմալ հունով են ընթանում, նաև բովանդակային առումով. Սոնա Ղազարյան 16:3205 Օգս, 2026
  • «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրենը և տնօրենը ձերբակալվել են 16:2705 Օգս, 2026
  • Արտահանման դիվերսիֆիկացիան տալիս է իր ծիլերը. Սոնա Ղազարյան 16:2405 Օգս, 2026
  • Պատմական Հայաստանի գոյությունը չի նսեմացնում Իրական Հայաստանի գոյությունը. Նազելի Բաղդասարյան 16:1705 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն կարող է վերացնել Իրանի շրջափակումը, եթե Թեհրանը համաձայնության հասնի Օմանի հետ Հորմուզի նեղուցի վերաբերյալ. FT 16:1005 Օգս, 2026
  • Փրկարարները մարել են Երևանի տներից մեկի տանիքում բռնկված հրդեհը 16:0405 Օգս, 2026
  • ՀԾԿՀ նախագահն այցելել է «Գազպրոմ Արմենիա»-ի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ 15:5705 Օգս, 2026
  • Սոնա Ղազարյանի ճեպազրույցը 15:4805 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015