• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
424 տեղամասերի նախնական արդյունքներով ՔՊ-ն առաջատար է, հաջորդում են «Ուժեղ Հայաստան»-ը, «Հայաստան» դաշինքը և «Բարգավաճ Հայաստան»-ը. ԿԸՀ 424 տեղամասերի նախնական արդյունքներով... 02:31
Նիկոլ Փաշինյանը ժամանեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբ Նիկոլ Փաշինյանը ժամանեց «Քաղաքացիական... 02:09
ԿԸՀ-ն ամփոփել է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները 338 տեղամասերից. ՔՊ-ն առաջատար է ԿԸՀ-ն ամփոփել է խորհրդարանական... 01:48
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
STARMUS փառատոնը գալիս է Հայաստան. այն միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները
Հասարակություն
18:3822 Հլս, 2020

STARMUS փառատոնը գալիս է Հայաստան. այն միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները

2021 թվականի սեպտեմբերի 6-11-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը` նվիրված Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին: Փառատոնն ունի տեխնոլոգիական ուղղվածություն և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները: Այս մասին ազդարարվել է այսօր` STARMUS FESTIVAL-2021 ծրագրի մեկնարկին նվիրված առցանց միջոցառմանը, որի ընթացքում ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Starmus փառատոնի համահիմնադիր, տնօրեն և խորհրդի անդամ Գարիկ Իսրայելյանը, փառատոնի խորհրդի անդամներ` ամերիկացի աստղագետ Ջիլ Տարտերը, «Astronomy» ամսագրի գլխավոր խմբագիր Դէվիդ Այքերը, փառատոնի խորհրդական, շվեյցարացի աստղագետ, Նոբելյան մրցանակակիր Միշել Մայորը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ փառատոնի անցկացումը մեր երկրում, հատկապես կորոնավիրուսի համավարակից հետո շատ կարևոր է: «Հույս ունեմ, որ մեկ տարի հետո Երևանն ու Հայաստանը նորից լցված կլինեն հազարավոր հյուրերով` նպաստելով զբոսաշրջային ոլորտին: Իհարկե, «STARMUS»-ը նաև իր նպատակներն ունի` միավորել գիտությունը, կրթությունը, տեխնոլոգիաները և արվեստը»,-ասել է նախագահը` կարևորելով արհեստական բանականության կարևորությունն այդ ոլորտների զարգացման համար Նոբելյան մրցանակակիրների, այլ մեծ ճանաչում ունեցող գիտնականների՝ այդ թվում և սփյուռքահայ գիտնականների մասնակցությունը փառատոնին:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ փառատոնի անցկացումը Հայաստանում հնարավորություն է նոր զարկ տալու գիտության, արվեստի և տեխնոլոգիաների ոլորտների զարգացմանը. «Հաշվի առնելով STARMUS FESTIVAL-2021 փառատոնի կարևորությունը` նախատեսում ենք առանձնահատուկ և նշանավոր համաժողովների ու գիտաժողովների շարք, ինչպես նաև բազմաբնույթ, տպավորիչ և անմոռանալի միջոցառումներ, որոնք կմիավորեն գիտությունն ու արվեստը և հանրությանը նոր լույսով կներկայացնեն հոգևոր ու մտավոր արժեքները։ Միջոցառումն իր յուրահատկությամբ հնարավորություն կընձեռի խթանել գիտության և արվեստի զարգացումը Հայաստանում և ստեղծել հեռանկար, որ արվեստը և գիտությունը դիտարկվեն ոչ թե որպես առանձին հասկացություններ կամ առավել ևս հակադրություններ, այլ առանձնահատուկ կերպով փոխկապակցված և միահյուսված միասնություն, քանզի ժամանակակից աշխարհում դժվար է պատկերացնել գիտությունն ու կրթությունը, հատկապես տեխնոլոգիական՝ առանց արվեստի բաղադրիչի: Կցանկանայի շնորհակալություն հայտնել STARMUS UNIVERSE 2007 SL կազմակերպությանը՝ ի դեմս հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանի, և մեր բոլոր գործընկերներին, ովքեր իրենց ավանդն ունեն այս գաղափարի մեկնարկի գործում»,- նշել է նախարարը` վստահություն հայտնելով, որ միջոցառումը համագործակցության նոր հնարավորություններ և հարթակներ կստեղծի արվեստի և գիտության միջազգային բնագավառներում:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նշել է, որ փառատոնի թեմատիկ թիրախներից է գիտության և ռոք երաժշտության միավորման կարևորությունը, ինչը կարող է նպաստել, որ երիտասարդ սերնդի հետաքրքրությունը մեծանա գիտության հանդեպ: «Զբաղվել գիտությամբ նշանակում է լինել առաջադեմ, լինել առաջնորդ, լինել ավանգարդ և նորարար: Աշխարհն առաջ տանող ուժերը նորարարական ուժերն են. այս ոլորտում տեղի է ունեցել կտրուկ շրջադարձ դեպի տեխնոլոգիական, հատկապես գիտատեխնոլոգիական ուղղություններ»,- ասել է Հակոբ Արշակյանը:

ՀՀ նախագահի հովանու ներքո անցկացվող փառատոնի կազմակերպիչը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է` Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համագործակցությամբ: Օրերս նախարարության և STARMUS UNIVERSE-2007 SL կազմակերպության միջև ստորագրվել է համաձայնագիր և փոխըմբռնման հուշագիր: ՀՀ կառավարության որոշմամբ վերաբաշխում է կատարվել պետական բյուջեում և ԿԳՄՍՆ տնտեսումների հաշվին STARMUS փառատոնի կազմակերպման նպատակով հատկացվել 440 միլիոն դրամ, որը Հայաստանում «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնի ընդհանուր ծախսերի մի մասն է կազմում:

Տեղեկացնենք նաև, որ STARMUS փառատոնը սկիզբ է առել Թեներիֆեի աստղաֆիզիկայի համայնքում և 2011 թվականից համախմբում է գիտության ոլորտի միջազգային հեղինակությունների՝ Նոբելյան դափնեկիրների, արվեստի և երաժշտության համաշխարհային հանրահայտ դեմքերի: Հայաստանում «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնի համար ակնկալվում է մի ծրագիր, որին կմասնակցեն տասնյակ աշխարհահռչակ գիտնականներ, ինժեներներ և տիեզերագնացներ, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ, համաշխարհային երաժշտության աստղեր ինչպես գիտության և արվեստի ներկայացուցիչների, այնպես և լայն հանրության ընդգրկմամբ՝ Հայաստան հրապուրելով հազարավոր զբուսաշրջիկների և Հայաստանը դիրքավորելով գիտության և արվեստի համաշխարհային քարտեզի վրա:

Դիտումների քանակ32
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • STARMUS աշխարհահռչակ փառատոնը կանցկացվի 2021-ին Հայաստանում 13:5222 Հլս, 2020 STARMUS աշխարհահռչակ փառատոնը կանցկացվի 2021-ին Հայաստանում Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • 1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ 06:4608 Հնս, 2026
  • Ամփոփվել են 1283 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ 06:3308 Հնս, 2026
  • 1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ 06:2108 Հնս, 2026
  • 1029 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ 04:4308 Հնս, 2026
  • ԿԸՀ-ն ամփոփել է 809 ընտրատեղամասերի նախնական տվյալները 04:2708 Հնս, 2026
  • Ամփոփ տվյալները՝ 646 ընտրատեղամասերից․ ԿԸՀ 03:4408 Հնս, 2026
  • Ամփոփվել են 541 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ 03:1108 Հնս, 2026
  • Բոլոր ընտրակաշառատուները պետք է երկար տարիներ անցկացնեն բանտում. սա դատաիրավական համակարգից իմ պահանջն է․ Փաշինյան 03:0908 Հնս, 2026
  • «Անկախ դիտորդը» պահանջելու է անվավեր ճանաչել 12/13 և 35/65 տեղամասերի արդյունքները. Իոաննիսյան 03:0008 Հնս, 2026
  • Երբ լինի հանրաքվեի առարկա, այն ժամանակ էլ կլինի հանրաքվե․ վարչապետը՝ ԵՄ-ին անդամակցելու մասին 02:5908 Հնս, 2026
  • Քվեարկության նախնական արդյունքները | ՈՒՂԻՂ 02:5308 Հնս, 2026
  • Զրուցել եմ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Վրաստանի վարչապետ Կոբախիձեի հետ․ Փաշինյան 02:5108 Հնս, 2026
  • Մեր տարածաշրջանը փակուղուց վերածվում է խաչմերուկի, և դա շատ լավ նորություն է բոլորիս համար․ վարչապետ 02:4508 Հնս, 2026
  • Պատերազմի եռագլուխ կուսակցությունը պետք է արմատախիլ արվի Հայաստանի Հանրապետությունից․ Փաշինյան 02:3608 Հնս, 2026
  • 424 տեղամասերի նախնական արդյունքներով ՔՊ-ն առաջատար է, հաջորդում են «Ուժեղ Հայաստան»-ը, «Հայաստան» դաշինքը և «Բարգավաճ Հայաստան»-ը. ԿԸՀ 02:3108 Հնս, 2026
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան 02:2308 Հնս, 2026
  • Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ 02:1508 Հնս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը ժամանեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբ 02:0908 Հնս, 2026
  • ԿԸՀ-ն ամփոփել է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները 338 տեղամասերից. ՔՊ-ն առաջատար է 01:4808 Հնս, 2026
  • Հրապարակվել են 289 ընտրատեղամասի նախնական արդյունքները 01:3808 Հնս, 2026
  • ԿԸՀ-ն հրապարակել է 232 ընտրատեղամասերի քվեարկության նախնական արդյունքները 01:2208 Հնս, 2026
  • ՔՊ՝ 55.58, «Ուժեղ Հայաստան»՝ 21.86. ԿԸՀ նախնական արդյունքները 199 տեղամասերի հաշվարկով 01:1008 Հնս, 2026
  • Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները 01:0308 Հնս, 2026
  • ՀՀ ԱԺ հերթական ընտրություններ | ՈՒՂԻՂ 00:4708 Հնս, 2026
  • Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները 00:4208 Հնս, 2026
  • ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները 00:3008 Հնս, 2026
  • Ընտրակաշառքը պետության հիմքերի դեմ ուղղված հանցագործություն է․ Գալյան 00:2008 Հնս, 2026
  • Սարավանում, Ջաջուռում, Ջրառատում, Շաքիում և Նոր Ազնաբերդ գյուղում քվեարկության նախնական արդյունքները 00:1408 Հնս, 2026
  • Խաշթառակում և Գյումրու մի շարք ընտրատեղամասերում ՔՊ-ն առաջատար է. ընտրությունների նախնական արդյունքները 00:0508 Հնս, 2026
  • ԿԸՀ–ն հրապարակել է 110 տեղամասերի ընտրությունների նախնական արդյունքները 00:0508 Հնս, 2026
  • Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ 23:5807 Հնս, 2026
  • Ընտրակաշառքի գործով նոր ձայնագրություն է հրապարակվել 23:5607 Հնս, 2026
  • Ինչ պատկեր է մի շարք բնակավայրերում. ընտրությունների նախնական արդյունքները 23:5407 Հնս, 2026
  • Կապանի 35/5 ընտրատեղամասի, Կառնուտ, Շիրակ բնակավայրերի և Երևանի Դավթաշեն վարչական շրջանի քվեարկության նախնական արդյունքներով ՔՊ-ն առաջատար է 23:5007 Հնս, 2026
  • ​ՔՊ ՝ 65,2%, ​«Ուժեղ Հայաստան»՝ 14,2%. Արագածոտնի մարզում հաշվարկված 6118 քվեների արդյունքում նախնական պատկերը 23:4807 Հնս, 2026
  • Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ 23:4507 Հնս, 2026
  • Իշխանասարում առաջատարը ՔՊ-ն է 23:3907 Հնս, 2026
  • Ոչ մի ուժ չպետք է ունենա բացարձակ իշխանություն. Էդմոն Մարուքյան 23:3507 Հնս, 2026
  • Հայաստանը լինելու է զարգացող աշխարհի ընտանիքում. Արամ Սարգսյան 23:3007 Հնս, 2026
  • Բաղանիսում ՔՊ-ն ստացել է 300, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, համապատասխանաբար՝ 76 և 20 ձայն 23:2707 Հնս, 2026
  • «Ուժեղ Հայաստանն» ու «Բարգավաճ Հայաստանը» ընտրակաշառք են բաժանել 23:2007 Հնս, 2026
  • Հայտնի են Աջափնյակի 6/08 ընտրատեղամասի, Ազատանի, Սառնակունքի, Բասենի և Նոր Ուղի բնակավայրերի քվեարկության նախնական արդյունքները 23:1307 Հնս, 2026
  • Մեզ համերաշխություն, հանդարտություն և իրապես ազատ ընտրություններ են պետք. Նինա Կարապետյանց 23:0907 Հնս, 2026
  • Ոսկեհասկում 682 ընտրողից 451-ը կամ 66%-ը, Խնածախում 64,2%-ը քվեարկել է ՔՊ-ի օգտին 23:0807 Հնս, 2026
  • Եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվի, հայ ժողովուրդը եթե համակերպվի, կհամակերպվի. Սամվել Կարապետյան 23:0407 Հնս, 2026
  • Ինչ կլինի, եթե Նիկոլ Փաշինյանը չհեռանա. Քոչարյանի արձագանքը 22:5907 Հնս, 2026
  • Կիրանցում ՔՊ-ն ստացել է 55,4 տոկոս, Բերքաբերում՝ 75,31 տոկոս, Ծաղկավանում՝ 81,5 ձայն 22:5507 Հնս, 2026
  • Հայտնի են ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները Այնթափ, Մարց, Ջրաշեն, Մելիքգյուղ բնակավայրերում 22:5307 Հնս, 2026
  • Իրավապահները հստակ վերահսկում են իրավիճակը 22:5107 Հնս, 2026
  • Շիրակի մի շարք տեղամասերում ՔՊ-ն առաջատար է. ընտրությունների նախնական արդյունքները 22:4107 Հնս, 2026
  • Հայտնի են Մեծամոր, Նոր Արտագերս, Արճիս, Պռոշյան, Տաթև և Շիրակ բնակավայրերում ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները 22:4007 Հնս, 2026
  • Տաշիրի Կաթնառատում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 259, «Ուժեղ Հայաստանը»՝ 160 ձայն 22:3507 Հնս, 2026
  • Ինչպիսին են քվեարկության նախնական արդյունքները Դարպասում, Արգինայում, Դիանում և Շիրակում 22:2107 Հնս, 2026
  • Սևարանց, Տանձատափ, Քաշունի, Տաթև և Հալիձոր գյուղերում 71,5%-ը ձայն է տվել ՔՊ-ին. Արայիկ Հարությունյան 22:1607 Հնս, 2026
  • Գառնահովիտում և Թալինի Դավթաշեն բնակավայրում ՔՊ-ն ստացել է համապատասխանաբար 80 և 62,8 տոկոս ձայն. նախնական արդյունքներ 22:1307 Հնս, 2026
  • Սառնակունք, Ջիլիզա, Շաղատ և Շամիրամ բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները 22:1207 Հնս, 2026
  • ՄՔԾ-ն հերքում է ընտրացուցակներում Ադրբեջանի քաղաքացիների առկայության մասին տեղեկությունը 22:1107 Հնս, 2026
  • Գոմք գյուղում և Աթան բնակավայրում ևս ՔՊ-ն առաջատար է 22:0807 Հնս, 2026
  • Զույգաղբյուրում, Նեղոցում, Գեղադիրում, Վարդաբլուրում, Շամուտում և Սառնակունքում ՔՊ-ն առաջատար է 22:0507 Հնս, 2026
  • Բայանդուրում, Ախուրիկում, Մուծքում, Ճարճակիսում և Գառնառիճում քվեարկության նախնական արդյունքները 21:5607 Հնս, 2026
  • Լեռնապարում, Հորս և Թառաթումբ գյուղերում ընտրությունների նախնական արդյունքները 21:5507 Հնս, 2026
  • Ժամը 20:00-ի դրությամբ արձանագրվել է կրկնաքվեարկության 37 դեպք, ձերբակալվել է 18 անձ. ՆԳՆ 21:4607 Հնս, 2026
  • ՔՊ-ն առաջատար է մի շարք բնակավայրերում. ընտրությունների նախնական արդյունքները 21:4207 Հնս, 2026
  • Ինչպիսին են քվեարկության արդյունքները Սիսիանի Ույծ գյուղում, Աշոցքի 30/25, 30/3 և Ախուրյանի 30/57 տեղամասերում 21:3907 Հնս, 2026
  • Ժամը 20։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է մեկ միլիոն 476 հազար 697 ընտրող. ԿԸՀ 21:3807 Հնս, 2026
  • ՔՊ՝ 138, «Ուժեղ Հայաստան»՝ 27 ձայն. Արփենիի և Լանջանիստի նախնական արդյունքները 21:3307 Հնս, 2026
  • Մի շարք բնակավայրերում ՔՊ-ն առաջատար է 21:3007 Հնս, 2026
  • Ընտրական հանցագործություններով նախաձեռնվել է 115 քրեական վարույթ, ձերբակալվել է 214 անձ 21:2707 Հնս, 2026
  • Ներքին Հանդում և Վերին Խոտանանում ՔՊ-ն առաջատար է. ընտրությունների նախնական արդյունքները 21:2407 Հնս, 2026
  • ՀԷՑ-ը դատական հայցեր կներկայացնի կեղծ հոսանքազրկման տեղեկություններ տարածելու դեպքում 21:2207 Հնս, 2026
  • Հարթաշենում 96 մասնակցից 84-ն իր ձայնը տվել են ՔՊ-ին. Վահագն Ալեքսանյան 21:1507 Հնս, 2026
  • 20:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 59 քրեական վարույթ. ՔԿ 21:1007 Հնս, 2026
  • ՔՊ՝ 47, «Ուժեղ Հայաստան»՝ 16. Երևանի 5/2 տեղամասում ընտրության արդյունքները 21:0907 Հնս, 2026
  • Ոստիկանները բացահայտել են Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ 21:0507 Հնս, 2026
  • Սյունիքի Բնունիս գյուղում ՔՊ-ն ստացել է 70, «Ուժեղ Հայաստանը»՝ 16 ձայն 21:0207 Հնս, 2026
  • Ջամշլուում և Հովնանաձորում ընտրությունների նախնական արդյունքները 21:0207 Հնս, 2026
  • ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները 20:5407 Հնս, 2026
  • Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 գործ 20:4807 Հնս, 2026
  • Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան 20:2607 Հնս, 2026
  • ԱՊՀ դիտորդի մասով ԿԸՀ-ն չի արձագանքում. Դանիել Իոաննիսյան 20:1107 Հնս, 2026
  • Ընտրատեղամասերը փակվեցին. մեկնարկում է ձայների հաշվարկը 20:0007 Հնս, 2026
  • Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի նոր սխեմա է բացահայտել 19:5807 Հնս, 2026
  • Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 19:3607 Հնս, 2026
  • Բացահայտվել է 7,5 մլն դրամի ընտրակաշառքի սխեմա․ ձերբակալվել է 7 անձ 19:2607 Հնս, 2026
  • Մահվան վկայականը Հայաստանին չի հանձնվել, որպեսզի ցուցակից հանեին. Իոաննիսյանը արտերկրում մահացած քաղաքացու՝ ընտրացուցակում լինելու մասին 19:1607 Հնս, 2026
  • Ընդդիմությունը գիտի, որ պարտվելու է, հետընտրական զարգացումներ չեն լինելու. Ալեն Սիմոնյան 19:0607 Հնս, 2026
  • Խախտումներ են արձանագրել շուրջ 800 տեղամասում. Իոաննիսյան 18:5107 Հնս, 2026
  • Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք․ ոստիկանները կանխել են խուլիգանական դրսևորումները 18:3807 Հնս, 2026
  • Սուրեն Պետրոսյանը քվեարկել է հանուն հայկական պետության 18:2007 Հնս, 2026
  • 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 48,92 տոկոսը 18:1007 Հնս, 2026
  • Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ 17:5907 Հնս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը 17:5307 Հնս, 2026
  • Ժամը 17:00-ի դրությամբ ձերբակալվել է 14 անձ. ՆԳՆ 17:4807 Հնս, 2026
  • Ժողովրդավարությունը խաղաղության հիմնական գործիքներից է, ԹՐԻՓՓ-ը կփոխի խաղի կանոնները. Փաշինյան 17:4207 Հնս, 2026
  • ՀՀ ԱԺ հերթական ընտրություններ | ՈՒՂԻՂ 17:2607 Հնս, 2026
  • Բացառված է, որ կարողանան ունենալ մեծամասնություն. Արայիկ Հարությունյանը՝ ընդդիմադիր ուժերի մասին 17:2407 Հնս, 2026
  • Քվեարկել եմ հանուն խաղաղ, զարգացող, ամուր ու կայուն ապագա ունեցող Հայաստանի Հանրապետության. նախագահ 17:1807 Հնս, 2026
  • Արայիկ Հարությունյանը՝ ընտրողների ակտիվության հավանական պատճառների մասին 17:0907 Հնս, 2026
  • Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին. խախտվել է գաղտնիությունը 17:0507 Հնս, 2026
  • Գյումրիում վաղ առավոտից նկատվել է ընտրողների ակտիվություն 16:4507 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015