Արցախի Հանրապետության ԱԺ-ն հունիսի 16-ին քվեարկության կդնի համաներման մասին օրենքի նախագիծը՝ այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը։
«Սիրելի՛ հայրենակիցներ
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը դեռևս նախընտրական քարոզարշավի ընթացքում անդրադարձել էր քրեական գործերով համաներում հայտարարելու անհրաժեշտության մասին։
Ընտրվելուց հետո ևս նախագահն անդրադարձել է այդ հարցին, և ս.թ. հուլիսի 10-ին, հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 122-րդ հոդվածը, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 61-րդ հոդվածի 3-րդ մասը և 87-րդ հոդվածը, Արցախի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացվել «Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը։
Եվ քանի որ իրավական պետականություն հասկացությունը ենթադրում է մարդու բարոյական արժեքների ապահովումն ու իրացումը իշխանությունների կողմից՝ բացառելով անհատի նկատմամբ բռնությունն ու կամայականությունը, պետական կառավարման ժողովրդավարական եղանակներում գերակա է համարվում պետության հետ փոխհարաբերություններում անհատի իրավունքներն և ազատությունները, ապա դրանք առավելապես կարևորվում են նոր տեսակի կորոնավիրուսային համավարակի պայմաններում, ուստի Արցախի խորհրդարանը ս. թ. հուլիսի 16-ին քվեարկության կդնի քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը, որը կազմվել է «Համաներման և պատասխանատվության Բելֆասյան ուղեցույցում» արտացոլված չափանիշներով»։