• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում Հայաստանի կանանց հավաքականը տարել... 19:18
Այլ հայացք Բրիտանիայի միասնության ճգնաժամին Այլ հայացք Բրիտանիայի միասնության ճգնաժամին 15:07
ՀՀ բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների պարապմունքները՝ «Բաստիոն» զրահամեքենաների ներգրավմամբ ՀՀ բանակի հատուկ նշանակության... 10:11
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ինչպես տարբերել ադրբեջանական ապատեղեկատվությունը իրական փաստերից. ուղեցույց
Հասարակություն
14:3013 Հլս, 2020

Ինչպես տարբերել ադրբեջանական ապատեղեկատվությունը իրական փաստերից. ուղեցույց

Ինչպես հայտնի է, երեկ՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել, սակայն ճնշվել են հայկական կողմից և մարդկային կորուստներ կրելով հետ շպրտվել: Այժմ էլ կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են։ Հայկական զինված ուժերը կորուստներ չունեն՝ ի տարբերություն հակառակորդի, որն արդեն իսկ հայտարարել է 4 զոհի մասին։

Սահմանային լարվածությունն ուղեկցվում է ադրբեջանական կողմի հաքերային հարձակումներով ու վերջիններիս կողմից տարածվող ապատեղեկատվություններով, նշված է Տեղեկատվության ստուգման կենտրոնի հաղորդագրությունում։

Որպես կանոն՝ դրանք ուղեկցվում են հայկական զինված ուժերում կորուստների մասին կեղծ թվերի հրապարակմամբ: Դրա վառ օրինակը երեկ Դավիթ Գրիգորյան անունով օգտատիրոջ կողմից տարածվող լուրն էր՝ 30 հայ զինվորների մահվան մասին։ Նկատենք, որ նման լուրերը հաճախ տարածվում են մեծ լսարան ունեցող ֆեյսբուքյան խմբերում։

Այսօրինակ կեղծ լուրերի նպատակը մեկն է՝ ապակողմնորոշել լսարանին և առաջացնել խուճապ։ Սադրանքներին չտրվելու համար կարևոր է պահպանել համացանցից օգտվելու մի քանի պարզ կանոններ։


Պաշտոնական աղբյուրեր

Առաջին և ամենակարևոր կանոնը, որը պետք է պահպանել սահմանային լարվածության օրերին. հետևել և վստահել միայն պաշտոնական աղբյուրներին, այն է՝ Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի մամուլի հաղորդագրություններ բաժինը, ՊՆ ֆեյսբուքյան էջը և մամուլի քարտուղարի անձնական էջը: Ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը, ֆեյսբուքյան էջը, մամուլի քարտուղարի էջը:

Արցախի Հանրապետության և սահմանային լարվածության վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար հարկավոր է օգտվել Արցախի ՊՆ և ԱԳՆ պաշտոնական կայքերից։ Ինչպես նաև կարող եք հետևել Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի ֆեյսբուքյան էջին։

 

Ադրբեջանական աղբյուրները

Պետք չէ հավատալ, առավել ևս տարածել ադրբեջանական աղբյուրների ինֆորմացիան։ Հատկապես սահմանային լարվածության ակտիվացման ժամանակ՝ ադրբեջանական լրատվականները կարող են տարածել իրենց նպատակահարմար տեղեկատվություն։ Տարածելով նրանց տրամադրած ինֆորմացիան՝ դուք մաս կդառնաք ադրբեջանական քարոզչության։

Բացի ակնհայտ ադրբեջանական աղբյուրներից՝ կան նաև հայալեզու և ռուսալեզու կայք-էջեր, որոնք իրականում ղեկավարվում են հակառակորդիկ կողմից և կրկին զբաղվում խուճապի տարածմամբ։ Դրանց ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։


Մոռացված հին լուրեր

Հաճախ կարող ենք հանդիպել մի քանի տարվա վաղեմություն հրապարակումների, որոնք ներկայացվում են որպես նորություն՝ ձեզ ապակողմնորոշելու համար։ Թյուրիմացությունից խուսափելու համար՝ կարևոր է նյութը կարդալուց առաջ ստուգել հրապարակման ամսաթիվը։ Այն սովորաբար հաջորդում է վերնագրին՝ աջ կամ ձախ անկյունում։ Բայց կան կայքեր, որոնցում չի նշվում ամսաթիվը, իսկ հմուտ կեղծարարները կարող են անգամ փոփոխել այն, ինչն ավելի է բարդացնում ստուգումը։

Հրապարակման ճշգրիտ ամսաթիվը կարելի է տեսնել ֆեյսբուքի միջոցով՝ որոնելով հրապարակման վերնագիրը կամ URL կոդը։ Այստեղ կարող ենք տեսնել, թե երբ է այն առաջին անգամ հայտնվել համացանցում։ Գուգլը ևս պահում է հրապարակումների մասին տվյալներն ու ժամկետները։ Դրա համար բավարար է մուտքագրել «Inurl։» հրամանը, որից հետո չակերտների մեջ մուտքագրել հրապարակման URL կոդը։ Եթե հրապարակման ամսաթիվը չի երևում՝ ավելացրեք «&as_qdr=y15» հրամանը։ Հրապարակման ժամկետների մասին տեղեկություն կարելի է գտնել նաև գուգլի քեշերից (google cache), ինչպես նաև archive.org կայքից։

 

Ֆեյսբուքյան կեղծ օգտատերեր

Այս օրերին կարող ենք հանդիպել կեղծ տեղեկություններ տարածող ֆեյսբուքյան հազարավոր օգտատերերի, որոնք գրում են հայատառ, և, թվում է՝ տիրապետում են շատ կարևոր ինֆորմացիաների, սակայն իրականում Ադրբեջանի կողմից ղեկավարվող հաքերներ են, որոնք կոտրել են հայկական էջեր։ Այս դեպքում կրկին խորհուրդ ենք տալիս հետևել պաշտոնական աղբյուրներին, իսկ տարածվող լուրը տրամադրել «Տեղեկատվության ստուգման կենտրոնին»։ Մենք հնարավորինս արագ կպարզենք լուրի իսկությունը և կհայտնենք ձեզ դրա մասին։

Կարևոր է նաև երկխոսության մեջ չմտնել ձեզ անծանոթ և կասկածելի թվացող օգտատերերի հետ, որոնք հարցուփորձի միջոցով կցանկանան տեղեկատվոթյուն կորզել ձեզանից տիրող իրավիճակի մասին։

 

Կեղծ լուսանկարները

Հաջորդ կարևոր քայլը տեղեկատվության ստուգումն է օնլայն գործիքների միջոցով։ Որպես կանոն՝ ադրբեջանական ապատեղեկատվությունները կարելի է բացահայտել  Google Image Search-ի միջոցով, քանի որ այս օրերին հաճախակի տարածվում են կեղծ լուսանկարներ՝ հատկապես զոհված զինվորների։ Ծրագրի օգտագործումը պարզ է՝ հավելվածում ներբեռնեք լուսանկարը և տեսեք, թե որտեղ և ինչ համատեքստում է տվյալ լուսանկարը նախկինում կիրառվել:

 

Լուսանկարների վրա մկնիկի աջ կոճակի հպմամբ պետք է ընտրել Search Google for this Image-ը։

Արդյունքում, եթե տեսնեք տվյալ ամսաթվից առաջ արված թեկուզ մեկ լուսանկար, ապա գործ ունեք նախկինում հրապարակված տեղեկության կամ այլ վայրում արված լուսանկարի հետ, որը փորձում են որպես նոր փաստ տարածել։Լուսանկարներում երևացող մարդկանց ճշգրիտ իդենտիֆիկացիա կատարելու համար կարելի է օգտվել Yandex որոնողական համակարգից՝ նկարի հղումը դնելով որոնման համար նախատեսված դաշտում։

Այդկերպ կտեսնեք, թե տվյալ լուսանկարը երբ և որտեղ է առաջին անգամ հրապարակվել։ Հաճախ այդ լուսանկարները մի քանի տարվա հնության են և ներբեռնված հայերի շրջանում ոչ շատ տարածված սոցիալական ցանցերից։

Տեսանյութերի ստուգում

Տարածվող տեսանյութերի իսկությունն ու հրապարակման ճիշտ ամսաթիվը հասկանալու համար կարող եք օգտվել Youtube DataViewer-ից։

Այս գործիքը հնարավորություն կտա ստուգել, թե նախկինում երբ և որ հարթակում է հրապարակված եղել տվյալ տեսանյութը։

Եթե հանդիպում եք տեսանյութի՝ հին ամսաթվով հրապարակմանը, ապա այն կեղծ է և ձեզ մոլորեցնելու հերթական փորձը։

Տեսանյութերը հաճախ կարող են մոնտաժված լինել, այս դեպքում աշխատանքը բարդանում է։ Խորհուրդ ենք տալիս այդ պարագայում խուսափել կոնտենտը տարածելուց և ուղարկել այն ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը։

Խմբերում տարածվող ֆեյք լուրեր

Ինչպես արդեն նշեցինք՝ կեղծ լուրերի տարածման հիմնական գործիքները մեծ լսարան ունեցող ֆեյսբուքյան խմբերն են։ Եթե դուք ունեք ակտիվ խումբ, ապա ժամանակավորապես փակեք հրապարակումներ անելու հնարավորությունը բոլոր մասնակիցների համար՝ բացառությամբ ադմինիստրատորների և մոդերատորների, և ֆիլտրեք խմբում հրապարակվող տեղեկատվությունը։ Թույլ մի տվեք տարածել խուճապ առաջացնող և կասկածելի լուրեր ձեր հարթակում։

Դիտումների քանակ319
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Վրաստանում ֆեյք լուրերի դեմ պայքարին միացել է Թբիլիսիի քաղաքապետը 00:1428 Հնս, 2020 Վրաստանում ֆեյք լուրերի դեմ պայքարին միացել է Թբիլիսիի քաղաքապետը Հասարակություն
  • Անհեթեթ լուրերը տարածվում են Ֆեյք էջերից․ Ալինա Նիկողոսյան 18:0517 Մայ, 2020 Անհեթեթ լուրերը տարածվում են Ֆեյք էջերից․ Ալինա Նիկողոսյան Հասարակություն
  • Հայտնի քաղաքական ուժերը ֆեյքերով փորձում են ձևավորել կեղծ հանրային օրակարգ․ Անդրանիկ Քոչարյան 17:4514 Ապր, 2020 Հայտնի քաղաքական ուժերը ֆեյքերով փորձում են ձևավորել կեղծ հանրային օրակարգ․ Անդրանիկ Քոչարյան Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում 19:1820 Սեպ, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր 17:2320 Սեպ, 2026
  • Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետ 17:1720 Սեպ, 2026
  • Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում 16:4720 Սեպ, 2026
  • Նաիրիի համայնքային ոստիկանները ձերբակալել են հարսանեկան արարողության ժամանակ գազային ատրճանակից կրակոց արձակած անձին 16:0420 Սեպ, 2026
  • Համբարձում Մաթևոսյանը և Ջուլի Դաբրուզինը քննարկել են բնապահպանական ոլորտում հայ-կանադական համագործակցության ընդլայնման հնարավորությունները 15:5220 Սեպ, 2026
  • «Փռի» փառատոնը՝ Շատջրեք բնակավայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 15:4620 Սեպ, 2026
  • Ստամբուլում մահացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը 15:0120 Սեպ, 2026
  • Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. Փաշինյան 14:4120 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով 14:2620 Սեպ, 2026
  • Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում 13:2120 Սեպ, 2026
  • Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում 13:0920 Սեպ, 2026
  • Վարչապետի ելույթը Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացմանը 12:5520 Սեպ, 2026
  • Վարչապետը Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել է պատարագի 12:5020 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում 12:4520 Սեպ, 2026
  • ԱԱԾ-ում նշվել է օպերատիվ-մարտական ստորաբաժանման կազմավորման 30-ամյակը 11:0920 Սեպ, 2026
  • Ամերիկյան ներդրումային և գործարար շրջանակներին է ներկայացվել արհեստական բանականության ոլորտում գործունեություն ծավալող հայկական Hecttor AI-ի ներուժը 11:0320 Սեպ, 2026
  • ՀՀ Անկախության տոնին արգելոցները և արգելոց-թանգարանները կաշխատեն փոփոխված աշխատանքային գրաֆիկով 10:4120 Սեպ, 2026
  • ՀՀ բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների պարապմունքները՝ «Բաստիոն» զրահամեքենաների ներգրավմամբ 10:1120 Սեպ, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:1720 Սեպ, 2026
  • Նոր Խարբերդի մանկատան դայակը ազատվել է աշխատանքից՝ երեխային ծեծի ենթարկելու դեպքից հետո 00:5320 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան 00:3420 Սեպ, 2026
  • Մինաս Ավետիսյան. մեկ կտավի ցուցադրություն 23:1819 Սեպ, 2026
  • Մենք նոր-նոր ենք պետություն դառնում, առաջին քայլերն ենք անում իրական, անկախ պետություն ունենալու ուղղությամբ․ Արարատ Միրզոյան 23:0319 Սեպ, 2026
  • «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման հարցում լավագույն գործընկերը կարող է լինել Ռուսաստանը․ Նիկոլ Փաշինյան 22:5019 Սեպ, 2026
  • Հարատև պետություն. Հայաստանը պատրաստվում է 35-ամյակի տոնական միջոցառմանը 22:3319 Սեպ, 2026
  • Ղազախստանին հայկական երկաթուղու կառավարումը հանձնելու սցենարին դեմ չենք․ Փաշինյան 22:2119 Սեպ, 2026
  • Փաշինյանի հանձնարարությամբ Եկեղեցում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ զեկույց է պատրաստվել 22:0619 Սեպ, 2026
  • Պայքար ընտանեկան բռնության դեմ. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5019 Սեպ, 2026
  • Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է N զորամաս 21:1519 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հարատև պետություն. ինչպես է նշվելու Հայաստանի Հանրապետության 35-ամյակը | 19.09.2026 21:0019 Սեպ, 2026
  • Լեռնագոգցի երիտասարդները «Հավասարության այգի» են հիմնել 20:5419 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 19.09.2026 20:3619 Սեպ, 2026
  • Վարչապետը ներկա է եղել «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացման արարողությանը 20:1919 Սեպ, 2026
  • «ԳՊՄ գոլդ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 3 մլրդ 967 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:1419 Սեպ, 2026
  • Եթե Ռուսաստանը որոշի հարվածել ՆԱՏՕ-ի տարածքին, շատ երկրների համար դա լուրջ փորձություն կդառնա. Ռինկևիչս 19:5719 Սեպ, 2026
  • 5 տեսլա ՄՌՏ տեխնոլոգիան կներդրվի նաև Հայաստանում 19:5119 Սեպ, 2026
  • Թրամփը հրապարակել է իր 25 գլխավոր ձեռքբերումը 19:3719 Սեպ, 2026
  • Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» գլուխգործոցն առաջին անգամ ցուցադրվում է Հայաստանում 19:2419 Սեպ, 2026
  • Զելենսկին հայտարարել է նոր հեռահար գործողությունների մասին՝ ի պատասխան ռուսական հարվածների 19:0919 Սեպ, 2026
  • Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը՝ աշխարհի առաջատար լրատվամիջոցների էջերում 18:5619 Սեպ, 2026
  • ԱԲ միջազգային օլիմպիադայի ձեռքբերումները 18:3819 Սեպ, 2026
  • Փրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենային 18:1519 Սեպ, 2026
  • Ռուսաստանում ընթանում է Պետդումայի պատգամավորների ընտրությունների երկրորդ օրվա քվեարկությունը 17:5819 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է ՌԴ դեմ «Դժոխային պատժամիջոցների» օրենքը 17:5419 Սեպ, 2026
  • Թրամփն արգելել է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը Սպիտակ տուն 17:3619 Սեպ, 2026
  • ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված «Անկախության սիմֆոնիան» կհնչի Գյումրու Թատերական հրապարակում 17:1319 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Հայաստանն ամենաքիչ բացահայտված գանձերից է. միջազգային մամուլ | 19.09.2026 17:0019 Սեպ, 2026
  • Սուբվենցիոն ծրագրերի որակը կերաշխավորվի. նոր կարգավորումները գործում են օգոստոսի 21-ից 16:5419 Սեպ, 2026
  • Երբ ԱՄՆ-ը պատրաստ լինի բարեխիղճ գործարք կնքել, մենք էլ կանենք նույնը. Քարնի 16:3619 Սեպ, 2026
  • Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով 16:1119 Սեպ, 2026
  • Հայաստանի բանկային համակարգում առկա ավանդների ծավալը տասը տարում քառապատկվել է 15:5219 Սեպ, 2026
  • Լավրովն ու Ռուբիոն կհանդիպեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում 15:3619 Սեպ, 2026
  • Գիտամշակութային հանդիպում՝ Բերքաբերում 15:2919 Սեպ, 2026
  • Թրամփի 25 գլխավոր ձեռքբերումների ցանկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը 15:1319 Սեպ, 2026
  • Քաղաքակիրթ սպասարկում. Վաղարշապատում «Քաղաքացիների սպասարկման» գրասենյակ է բացվել՝ 76-րդը ՀՀ-ում 14:5419 Սեպ, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ 14:2419 Սեպ, 2026
  • Կեղծ խմիչքի և ծխախոտի իրացման դեպք՝ Ջերմուկում․ հայտնաբերվել են կեղծ ծխախոտի 1738 տուփ և 24 շիշ օղի 14:1119 Սեպ, 2026
  • Միջազգային համագործակցության շրջանակում հանդիպում ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնում 13:3719 Սեպ, 2026
  • Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ 13:1919 Սեպ, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային մոտ 2,7 մլրդ դոլարի ՀՕՊ միջոցների վաճառքին 13:1219 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Մոտ 8.3 տրիլիոն դրամ. բանկերում ներդրված ավանդների ծավալը ռեկորդային է 13:0019 Սեպ, 2026
  • Պակիստանում տեղի ունեցած պայթյունի և կրակոցների զոհերի թիվն անցել է 30-ը 12:5319 Սեպ, 2026
  • Միջուկային ներուժի ամրապնդումը Ռուսաստանի ինքնիշխանության երաշխիքն է. Պուտին 12:3219 Սեպ, 2026
  • Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր ունենք 3 ներկայացուցիչ 12:1719 Սեպ, 2026
  • Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին 12:1319 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը 12:0819 Սեպ, 2026
  • Վահե Հովհաննիսյանը կգործուղվի Կատարի Պետություն 11:5419 Սեպ, 2026
  • Էդուարդ Հակոբյանը կգործուղվի Հունգարիա 11:4119 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը և Դանիան համաձայնության են եկել Գրենլանդիայի շուրջ 11:2919 Սեպ, 2026
  • Արտակարգ իրավիճակներին արձագանքման մեխանիզմների կատարելագործում. ուսումնավարժանք՝ Գեղարքունիքի մարզպետարանում 11:1619 Սեպ, 2026
  • Խորհրդակցություն ՄԻՊ գրասենյակում. քննարկվել են մարզային ստորաբաժանումների աշխատանքներին առնչվող հարցեր 10:5819 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում 10:4519 Սեպ, 2026
  • Երևանում օդում փոշու պարունակությունը մի շարք օրերի գերազանցել է թույլատրելի սահմանը 10:1419 Սեպ, 2026
  • ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի 10:1019 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Գորիս քաղաքում 09:5919 Սեպ, 2026
  • Կարեն Անդրեասյանը կգործուղվի ԱՄՆ 09:5419 Սեպ, 2026
  • Օգոստոսին մթնոլորտում ջրային գոլորշու պարունակությունը ռեկորդային է եղել՝ 1979-ից ի վեր 09:4219 Սեպ, 2026
  • ՔՊ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են Շվեդիայի, Նիդերլանդների և Բելգիայի դեսպաններին 09:2419 Սեպ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել 09:0919 Սեպ, 2026
  • Փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում 08:4819 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:3019 Սեպ, 2026
  • Օրը սկսեցինք 30 կմ հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան 08:1819 Սեպ, 2026
  • Սպանդարյանի ջրանցքի վերակառուցումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի առանցքային ծրագրերից է 01:0219 Սեպ, 2026
  • Վանաձորը տոնել է Անկախության 35-ամյակը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ համերգային ծրագրով 00:2819 Սեպ, 2026
  • 40 տարի՝ ռեկորդի հետ․ Դավիթ Առուշանյանը հանդիպել է լեգենդար Ռոբերտ Էմիյանի հետ 00:1319 Սեպ, 2026
  • Նոր լարվածություն Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերություններում 23:4218 Սեպ, 2026
  • «Պահպանեք ձեր քաջությունը, ձեր վճռականությունը». Կարլ Շթարցախերը՝ ՀՀ վարչապետին 23:1918 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ մի շարք ստորաբաժանումներ կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումները 23:0018 Սեպ, 2026
  • ՍԱՏՄ-ն արձագանքում է պտուղ-բանջարեղենում թունաքիմիկատների քանակի գերազանցման տեղեկություններին 22:4518 Սեպ, 2026
  • Կենսաչափական համակարգի ներդրումը պետության սեփական ուժերով 7-8 տարի կպահանջեր․ Սարգսյան 22:3018 Սեպ, 2026
  • Մ-4 միջպետական ճանապարհին իրականացվել է հարկադիր քարաթափում՝ վերացնելով վտանգը 22:1418 Սեպ, 2026
  • Հարցազրույց Արման Եղոյանի հետ 22:0018 Սեպ, 2026
  • ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ 21:4518 Սեպ, 2026
  • Անկախության տոնի առթիվ ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմը կխրախուսվեն միանվագ պարգևատրմամբ 21:3018 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | ՀՀ-ն՝ նոր հնարավորությունների շեմին․ Փաշինյանը հանդիպել է գերմանացի գործարարների հետ 21:0018 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 18-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5518 Սեպ, 2026
  • ՊԵԿ-ը բացահայտել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա 20:4818 Սեպ, 2026
  • Ֆրանսիան պատրաստում է իր ենթակառուցվածքները արտաքին միջամտությունից և կիբեռհարձակումներից պաշտպանելու ծրագիր. Մակրոն 20:4418 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 18. 2026 20:3918 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015