Հաստատվել է կորոնավիրուսի 489 նոր դեպք, առողջացել 710 քաղաքացի: Այս պահին փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 11234 պացիենտ:
Արցախում կորոնավիրուսի նոր դեպ չի արձանագրվել, առողջացել է ևս 3 քաղաքացի:
Նախագահի հրամանագրով Արցախում ևս մեկ ամսով երկարացվել է արտակարգ դրությունը:
ՌԴ-ում վարակվածների թիվը նվազում է, իսկ մահացության ցուցանիշը՝ ոչ:
Իրանը չի կարող տնտեսությունը փակել համավարակի պատճառով. Հասան Ռոհանի:
Հուլիսի 5-11-ը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ՝ արձակելով շուրջ 1800 կրակոց:
Այսօր աշխարհը տոնում է Բնակչության միջազգային օրը: Վարչապետի գլխավորությամբ ստեղծած Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդը կյանքի է կոչել մի շարք ծրագրեր: