Ջերմուկի քաղաքային զբոսայգին ժամանակակից, հարմարավետ և բարեկարգ տեսք կունենա՝ տեղեկացնում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից։
215 մլն դրամով իրականացվում են Ջերմուկի քաղաքային զբոսայգու բարեկարգման, հեծանվաուղու և սանհանգույցի կառուցման աշխատանքներ:
12 հեկտար մակերեսում նախատեսված են մուտքերի և անցուղիների սալիկապատում ու ավազապատում, նոր նստարանների ու աղբամանների տեղադրում, հասարակական զուգարանի կառուցում:
Աշխատանքներն իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը՝ ՀՀ Կառավարության միջոցներով: