ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել «Կառուցենք Հայաստանը նորովի» շարքից:
Տեսանյութում նշվում է, որ կառուցվում է Տաթև-Աղվանի-Կապան ռազմավարական մայրուղին: Ներկայումս ընթանում է ճանապարհի 12.5 կմ-ի հիմնանորոգումը: Պայմանագրային արժեքը 1 մլրդ 170 մլն դրամ է: Նոր ասֆալտապատ ճանապարհն էականորեն կկրճատի Կապան հասնելու ժամանակը:
2019 թ. հիմնանորոգվել էր Սատանի կամրջից մինչև Տաթև-Աղվանի 6 կմ ճանապարհահատվածը: 2021 թ. նախատեսվում է հիմնանորոգել Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհի ևս 17.5 կմ, 2020-ին` 10 կմ: Վերջին անգամ ճանապարհը վերանորոգվել է 1980-ական թթ.: