Հունիսի 20-ին Շիրակի մարզի Գեղանիստ համայնքում պտտահողմ է եղել, ինչի հետևանքով պոկվել է 40 տան տանիք, քանդվել են պատեր: Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
«Թվում է՝ Կառավարությունն անելիք չունի, քանի որ տներն ապահովագրված չեն, սակայն հաշվի առնելով, որ այս իրավիճակում գյուղացիները չունեն աշխատանք, արտագնա աշխատանքի չեն մեկնում, չեն կարողանում շինանյութ ձեռք բերել տները վերանորոգելու համար»,- ասաց պատգամավորն ու խնդրեց Կառավարությանը՝ շինանյութով ապահովել գյուղացիներին, որպեսզի նրանք անօթևան չմնան և գլխներին տանիք ունենան: