Հունիսի 6-ին ժամը 18:53-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Պարսեղովի 4 շենքի պատի շարվածքի արանքում ծիծեռնակ է արգելափակվել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ահազանգով ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարները ժամը 18:55-ին մեկնել են դեպքի վայր և արգելափակումից հանել ծիծեռնակին: