Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացնում են, որ մայիսի 29-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում՝ ժամը 21:10-ին):
Մայիսի 30-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը «Բելավիա» ավիաընկերության կողմից (ժամանում Երևան՝ ժամը 02:45-ին, Երևանից մեկնում՝ ժամը 03:35-ին):
Պարետի ցուցումով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան։