• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բայրամովը կարևորել է Հայաստանի հետ խաղաղության օրակարգի հետագա առաջխաղացումը. «Հարևաններ» Բայրամովը կարևորել է Հայաստանի... 19:32
Օրը՝ 60 վայրկյանում | 04.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 04.08.2026 20:26
Օրը՝ 60 վայրկյանում | 03.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 03.08.2026 20:02
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
«Երիտասարդական Ավրորա»  ծրագրին կմասնակցի 13 թիմ՝ սեփական ծրագրերով
Հասարակություն
11:5526 Մայ, 2020

«Երիտասարդական Ավրորա» ծրագրին կմասնակցի 13 թիմ՝ սեփական ծրագրերով

Նախագծի նպատակն է խթանել, աջակցել և ցույց տալ ուսանողական այն ծրագրերը, որոնք նորարարական և կայուն լուծումներ են առաջարկում մարդասիրական խնդիրների համար՝ տեղեկացնում են IDeA հիմնադրամից։ 

Ուրախ ենք հայտարարել, որ չնայած ներկա իրավիճակով պայմանավորված բոլոր դժվարություններին՝ UWC դպրոցների և Աֆրիկյան առաջնորդության ակադեմիայի 13 թիմերն իրենց նախագծերով կմասնակցեն 2020 թ. «Երիտասարդական Ավրորային»: Նախագիծն իրականացվում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, «Միացյալ աշխարհի քոլեջների», Scholae Mundi կրթական հարթակի և Teach For All համաշխարհային ցանցի համագործակցությամբ: Յուրաքանչյուր մասնակից դպրոցի թիմ կներկայացնի մեկ նախագիծ, իսկ եզրափակիչ անցած թիմերն այս տարվա հոկտեմբերին իրենց նախագծերն առցանց կներկայացնեն ժյուրիին, որի կազմում են ակնառու մարդասերներ, ձեռներեցներ և համաշխարհային առաջնորդներ: Նախագծերը գնահատվում են ըստ առաջարկված կայուն լուծումների, ստեղծարարության, հետազոտության որակի և հնարավոր ազդեցության, ինչպես նաև նվիրվածության և ինքնահայեցողության համար: Հաղթող թիմը կստանա 4000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ նախագծի հետագա զարգացման համար: 

«Երբ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի համավարակի դեմ, կարիք կա ոգեշնչող անհատների, որոնք կարող են լուծումներ առաջարկել հրատապ խնդիրներին և հույս տալ մարդկանց: Հիմա առավել, քան երբևէ մենք կարիք ունենք երիտասարդ առաջնորդների, որոնց շարժիչ ուժը համամարդկային արժեքներն են. ճիշտ այդպիսին է մեր նախագիծը: «Երիտասարդական Ավրորան» միավորում է ուսանողների, որոնք խորապես մտահոգ են այլ մարդկանց խնդիրներով և ձգտում են օգնել նրանց: Տեսնել, թե ինչպես են երիտասարդներն այսպիսի գերազանց գաղափարներ առաջարկում, միշտ էլ ոգևորիչ է: Բայց այս տարի այն առանձնահատուկ նշանակություն ունի, և ես անհամբեր սպասում եմ նոր նախագծերի, որոնք լուծումներ կառաջարկեն արդի մարտահրավերներին»,- ասաց UWC Դիլիջան միջազգային դպրոցի կառավարիչների խորհրդի նախագահ և Scholae Mundi կրթական հարթակի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը:

Իր գոյության չորս տարվա ընթացքում «Երիտասարդական Ավրորան» 44 նախագիծ է ներկայացրել UWC դպրոցների ցանցից, իսկ 2018 թվականից սկսած՝ նաև Աֆրիկյան առաջնորդության ակադեմիայից: Այս նախագծերն առաջարկել են տարաբնույթ խնդիրների լուծումներ՝ Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքում փախստականներին բարեգործական առցանց խանութի միջոցով աջակցելուց (2017 թ. «Երիտասարդական Ավրորայի» հաղթողներ), Չինաստանի Չանշու քաղաքում երեխաների սեռական շահագործումը կանխելուց (2018 թ. «Երիտասարդական Ավրորայի» հաղթողներ) մինչև շնչառական հիվանդությունների դեպքերի նվազեցում Տանզանիայի Մոշի քաղաքում բնակվող ընտանիքների շրջանում (2019 թ. «Երիտասարդական Ավրորայի» հաղթողներ):

«Երիտասարդական Ավրորան» հնարավորություն է ընձեռում երիտասարդներին զարգացնելու իրենց հմտություններն ու դառնալու իրական փոփոխություն իրականացնողներ: 2019 թ. «Երիտասարդական Ավրորայի» հաղթող UWC Արևելյան Աֆրիկայի «Անծուխ խոհանոցներ» թիմի անդամ Յահայա Նդուտուն ամենաշատը հենց դա է գնահատում նախաձեռնությանը մասնակցելու ընթացքում ձեռք բերած փորձից. «Սա փորձառություն էր և ապացույց, որ նույնիսկ պատանիները  ճիշտ շարժառիթի և կազմակերպվածության դեպքում կարող են իրականացնել նախագծեր, որոնք փոխում են կյանքի որակը»: Հաշվի առնելով ներկա դժվարությունները, որոնք մեծապես ազդել են նաև երիտասարդների ուսումնառության վրա, «Երիտասարդական Ավրորան» նրանց համար մասնավորապես ինքնադրսևորման ոգեշնչող հնարավորություն է՝ շարունակելու զարգացնել իրենց համայնքային նախագծերը և հղկելու իրենց մարդասիրական հմտությունները, որպեսզի գործի դնեն, երբ աշխարհն ամենաշատը կունենա դրա կարիքը:

«Մենք ուրախ ենք, որ չորրորդ տարին անընդմեջ ուսանողները հնարավորություն ունեն մասնակցելու այս միջազգային մրցանակին, որը ճանաչման է արժանացնում երիտասարդ առաջամարտիկներին: «Երիտասարդական Ավրորան» մարտահրավեր է նետում մեր ուսանողներին՝ օգտագործելու և իրագործելու աշխարհի տարբեր անկյուններում գործող UWC դպրոցներում ստացած իրենց հմտությունները և գաղափարները, որոնք կօգնեն իրական խնդիրների լուծմանն իրենց համայնքներում: Անհամբեր սպասում ենք, թե նրանք ինչ նախագծեր կմշակեն ու կներկայացնեն այս տարի»,- ասաց UWC International-ի գործադիր տնօրեն Ենս Ուոլթերմանը:

2020 թ. «Երիտասարդական Ավրորայի» մասին մանրամասները՝ այստեղ:

***

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք և հույս պարգևել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն ողջ աշխարհում, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023 թթ.՝ ի հիշատակ ութ տարի տևած Հայոց ցեղասպանության՝ 1915-1923 թթ.) աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն այնպիսի համաշխարհային նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր և աղքատ մարդկանց կյանքը: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, Երախտագիտության նախագծեր և 100 LIVES ծրագիր: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են հազարավոր աջակիցներ և գործընկերներ: Նախաձեռնության նախագահ բժիշկ Թոմ Քաթինան, իր մարդասիրական գործունեության փորձառությամբ, սփռելու է «Ավրորայի»՝ «Երախտագիտությունն` ի գործ» ուղերձն աշխարհով մեկ և համախմբելու բոլորին համընդհանուր մարդկայնության շուրջ:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացված է երեք կազմակերպությունների կողմից՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնև, Շվեյցարիա) և IDeA հիմնադրամ (Երևան Հայաստան):

Ավելին՝ www.auroraprize.com

Դիտումների քանակ42
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • «Ավրորան» առաջադրումների հատուկ ձև է ներկայացնում կորոնավիրուսի դեմ անձնվիրաբար պայքարողների համար 20:4727 Ապր, 2020 «Ավրորան» առաջադրումների հատուկ ձև է ներկայացնում կորոնավիրուսի դեմ անձնվիրաբար պայքարողների համար Հասարակություն
  • Հայտարարվում են 2020 թ. «Ավրորայի» հերոսների անուններ | ՈՒՂԻՂ 19:3024 Ապր, 2020 Հայտարարվում են 2020 թ. «Ավրորայի» հերոսների անուններ | ՈՒՂԻՂ
  • «Ավրորայի» #AraratChallenge շարժումը 120 հազար դոլար է փոխանցել  ՀՀ առողջապահության նախարարությանը 14:3207 Ապր, 2020 «Ավրորայի» #AraratChallenge շարժումը 120 հազար դոլար է փոխանցել ՀՀ առողջապահության նախարարությանը Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Ռուսաստանն Ուկրաինային կհարվածի հյուսիսկորեական հրթիռներով. Reuters 19:1805 Օգս, 2026
  • ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 19:1205 Օգս, 2026
  • ՍԴ-ն ԹՐԻՓՓ-ի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը կքննի սեպտեմբերի 15-ին 19:0405 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Նոր զարգացում՝ Ծառուկյանին առնչվող քրեական վարույթում․ կան ձերբակալվածներ 19:0005 Օգս, 2026
  • Գերմանական օդանավակայանում ուկրաինական ինքնաթիռի մոտ հայտնաբերվել է պայթուցիկ նյութ տեղափոխող անօդաչու թռչող սարք 18:5605 Օգս, 2026
  • Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի պատրաստման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների ծախսերին որպես աջակցություն կհատկացվի 2277.41 հազար դրամ 18:4905 Օգս, 2026
  • Ուկրաինայի գործընկերներից ստացվող ՀՕՊ համակարգի հրթիռների քանակը կրճատվել է. Զելենսկի 18:4105 Օգս, 2026
  • Մաշտոցի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության դեպք են բացահայտել 18:3205 Օգս, 2026
  • 4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում 18:2205 Օգս, 2026
  • Մեծ Բրիտանիայի կառավարությունը կշարունակի բանտարկյալների վաղաժամկետ ազատման ծրագիրը 18:1505 Օգս, 2026
  • Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ 18:0905 Օգս, 2026
  • Ծովագյուղի մշակույթի տունը հիմնանորոգվում է 18:0705 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 18:0005 Օգս, 2026
  • Արագածոտնի նախկին մարզպետից կբռնագանձվեն Արաբկիրի տան 45%-ը, Աշտարակի տունը և 184 միլիոն դրամ 18:0005 Օգս, 2026
  • Եղեգիսի կիրճը՝ աշխարհի էկոլոգիական թեժ կետ 17:5405 Օգս, 2026
  • ԱԺ ճեպազրույցներ | ՈՒՂԻՂ 17:5105 Օգս, 2026
  • Մենք այս ընդդիմության հետ գրեթե ոչ մի հարցում համաձայնություն չունենք. Սոնա Ղազարյան 17:4805 Օգս, 2026
  • Դուք, որ անընդհատ խոսում եք խլելուց, մենակ դուք եք խլել ՀՀ-ից և հայ ժողովրդից. Տարոն Չախոյանը՝ ընդդիմությանը 17:4205 Օգս, 2026
  • Սիրիայի նախագահը և քրդերի աշխարհազորի առաջնորդը բանակցություններ են վարել 17:3605 Օգս, 2026
  • Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին․ ԲԸՏՄ 17:3105 Օգս, 2026
  • Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Դատախազություն 17:2605 Օգս, 2026
  • Սյունիքում շարունակվում է խմելու ջրի մաքրման կայանների արդիականացումը 17:1805 Օգս, 2026
  • Հարցը պատվիրակված է իրավաբաններին. Սոնա Ղազարյանը՝ Սահմանադրական բարեփոխումների մասին 17:1105 Օգս, 2026
  • Լիբանանում ավելի քան 800 հազար տեղահանված փորձում է տուն վերադառնալ 16:5705 Օգս, 2026
  • ՀՀ վարչապետն ու ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախագծի իրականացումը 16:5605 Օգս, 2026
  • Կարծում եմ՝ աղքատության հաղթահարման ուղղությամբ ամենաշատ ջանք ներդրած իշխանությունն ենք. Սոնա Ղազարյան 16:5105 Օգս, 2026
  • ՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ 2018-ի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո. Արթուր Հովհաննիսյան 16:4505 Օգս, 2026
  • Ի՞նչ այնպես չեն արել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները, որ պարոն Վարդևանյանը հանգրվանել է Սամվել Կարապետյանի ցուցակում. Սոնա Ղազարյան 16:3905 Օգս, 2026
  • Նիստերը բավականին նորմալ հունով են ընթանում, նաև բովանդակային առումով. Սոնա Ղազարյան 16:3205 Օգս, 2026
  • «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրենը և տնօրենը ձերբակալվել են 16:2705 Օգս, 2026
  • Արտահանման դիվերսիֆիկացիան տալիս է իր ծիլերը. Սոնա Ղազարյան 16:2405 Օգս, 2026
  • Պատմական Հայաստանի գոյությունը չի նսեմացնում Իրական Հայաստանի գոյությունը. Նազելի Բաղդասարյան 16:1705 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն կարող է վերացնել Իրանի շրջափակումը, եթե Թեհրանը համաձայնության հասնի Օմանի հետ Հորմուզի նեղուցի վերաբերյալ. FT 16:1005 Օգս, 2026
  • Փրկարարները մարել են Երևանի տներից մեկի տանիքում բռնկված հրդեհը 16:0405 Օգս, 2026
  • ՀԾԿՀ նախագահն այցելել է «Գազպրոմ Արմենիա»-ի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ 15:5705 Օգս, 2026
  • Սոնա Ղազարյանի ճեպազրույցը 15:4805 Օգս, 2026
  • Մենք տեսնում ենք սպառնալիք, փորձում ենք լուծում գտնել, դուք տեսնում եք սպառնալիք, որոշում եք կթել այդ սպառնալիքը. Ռուբինյանը՝ Դաշնակցությանը 15:4705 Օգս, 2026
  • ՍԱՏՄ-ն կասեցրել է «Շուշան» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը 15:3805 Օգս, 2026
  • Մոտ 20 զոհ Կիևում՝ ՌԴ գիշերային հարձակման պատճառով 15:3005 Օգս, 2026
  • Դուք մեզ հեռացնելու համար էստեղ չպետք է աշխատեք, պետք է աշխատեք՝ ի բարօրություն մեր մեկ քաղաքացու 3 միլիոնից. Հարությունյանը՝ ընդդիմությանը 15:2205 Օգս, 2026
  • ՀԾԿՀ-ի որոշմամբ երկարաձգվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայանի լիցենզիան 15:1405 Օգս, 2026
  • Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը 15:1305 Օգս, 2026
  • ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի ներկայացուցիչը քննարկել են Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները 15:0405 Օգս, 2026
  • Վայոց ձորի մարզի դատախազության կողմից ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով եզրակացությամբ դատարան է հանձնվել 4 քրեական վարույթ 14:5505 Օգս, 2026
  • Դրոնային հարձակումներ Թաթարստանում Wildberries-ի պահեստների վրա 14:4405 Օգս, 2026
  • Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 14:3305 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 14:3005 Օգս, 2026
  • Մեկանգամյա օգտագործման համար էին, այդ մարդկանց վրա նրանք խաչ են քաշել. Չախոյանը՝ ընտրակաշառքի գործով անցնողների մասին 14:2405 Օգս, 2026
  • Քրեական ոստիկաններն ապօրինի արդյունահանման երկու դեպք են բացահայտել Արմավիրի մարզում 14:1605 Օգս, 2026
  • Սահմանադրության փոփոխությունը պետք է ապահովի խաղաղության հարատևումը. Չախոյան 14:0505 Օգս, 2026
  • Կանադայում անտառային հրդեհը շուրջ 230 տուն է ոչնչացրել հնդկացիների բնակավայրում 13:5605 Օգս, 2026
  • Ինչպիսի արձագանք եղավ ընդդիմությունից, նույնպիսի արձագանք լինելու է իշխանությունից. Չախոյանը՝ բարեկրթության կոչի մասին 13:4505 Օգս, 2026
  • «Ֆոլկանիվ լաբորատորիաներ». մշակութային կրթության և կենսունակ ժառանգության պահպանության նոր հարթակ 13:2805 Օգս, 2026
  • Ճապոնիան կշարունակի աջակցել ՀՀ-ին աղետների ռիսկի կառավարման ոլորտում․ ՆԳՆ ՓԾ տնօրենն ընդունել է JICA-ի Վրաստանի գրասենյակի մշտական ներկայացուցչին 13:1505 Օգս, 2026
  • Տարոն Չախոյանի ճեպազրույցը 13:0505 Օգս, 2026
  • Կիմ Չեն Ընի քույրը անընդունելի է համարել Ճապոնիայի ռազմականացումը 13:0205 Օգս, 2026
  • ՌԴ-ի պատկերացրած հարավկովկասյան ճարտարապետության մեջ մենք կարիք չպիտի ունենանք Իրանի և Վրաստանի հետ պրոբլեմ ունենալ. Եղոյան 12:4905 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանը Լաչինի միջանցքը անցնելու պահից սկսած մտածում էր՝ ո՛նց վերցնի իշխանությունը Տեր-Պետրոսյանից. Անդրանիկ Քոչարյան 12:3705 Օգս, 2026
  • Արագածոտնի մարզի դատախազության կողմից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 5 քրեական վարույթ 12:3005 Օգս, 2026
  • Հայաստան–ԱՄՆ համագործակցությունից մինչև ԹՐԻՓՓ․ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին 12:2305 Օգս, 2026
  • Ամփոփվել են 2026 թ․ բուհական ընդունելության արդյունքները․ ՀՀ բուհերում այս տարի կսովորի 10958 առաջին կուրսեցի 12:1505 Օգս, 2026
  • Թրամփը խոստացել է Հորմուզի նեղուցի արագ վերաբացում 12:0405 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0005 Օգս, 2026
  • Բարձր ջերմաստիճանի պայմաններում աճում է հրդեհների վտանգը․ տեսչական մարմնի նախազգուշացումը 11:5505 Օգս, 2026
  • Ռուսաստանը հարվածել է Կիևին և շրջակա շրջաններին, կան զոհեր ու վիրավորներ 11:4605 Օգս, 2026
  • Հայաստանի ազատազրկված անձանց հավաքականը շախմատի միջազգային առցանց մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը 11:3705 Օգս, 2026
  • Էդվարդ Ասրյանը բանակային զորամիավորումում դիրքերի ավագների, սերժանտների հետ քննարկել է ԶՈՒ-ում կարգապահության բարձրացմանն առնչվող հարցեր 11:2805 Օգս, 2026
  • Սոցիալական ցանցերում բնակարանների վարձակալության անվան տակ խարդախություններ. ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է 11:2105 Օգս, 2026
  • Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. մնացորդը` 888 հատ. ՊԵԿ 11:1105 Օգս, 2026
  • Շրջանառության հարկման համակարգ․ ինչպես սկսել և իրականացնել բիզնես այս համակարգում 11:0305 Օգս, 2026
  • ՀՀ տիրապետմանը կվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկում գտնվող՝ 1.75 հա մակերեսով հողատարածք. Դատախազություն 10:5405 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Մարալիկ քաղաքում օգոստոսի 5-ին 10:4705 Օգս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության համագործակցության հարցեր 10:4305 Օգս, 2026
  • ՄԻՊ հանձնարարությամբ մշտադիտարկման չհայտարարված այց է իրականացվել Երևանի թիվ 135 մսուր-մանկապարտեզ 10:1605 Օգս, 2026
  • Հատուկ միջոցառումները շարունակվում են․ 425 անձ է տեղափոխվել ոստիկանություն, հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրամիջոց և հետախուզվողներ 10:1105 Օգս, 2026
  • 2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62%-ով 10:0505 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:0005 Օգս, 2026
  • ԳՇ պետն անակնկալ այցով եղել է Սյունիքի դիրքերից մեկում 09:5905 Օգս, 2026
  • Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել․ կա վիրավոր 09:2605 Օգս, 2026
  • Ճամբարակում գազամատակարարման ընդհատումներ կինեն․ հասցեներ 09:0405 Օգս, 2026
  • Ռեկորդային տաքություն Արկտիկայում․ գրանցվել են անոմալ բարձր ջերմաստիճաններ 08:4905 Օգս, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:2005 Օգս, 2026
  • Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:0405 Օգս, 2026
  • Դեսպան Արշամյանն ու Կլարա Բրոյերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի շուրջ 00:4605 Օգս, 2026
  • Հռենոս գետը ծանծաղել է մինչև ռեկորդային մակարդակ 00:2705 Օգս, 2026
  • Շիրակի մարզպետը հետևել է ըմբշամարտի և ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականների ուսումնամարզական հավաքների պարապմունքներին 00:1105 Օգս, 2026
  • Հորմուզի նեղուցը բաց է. Ռուբիո 23:3904 Օգս, 2026
  • «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի 2 շահառու ավարտել է 3D մոդելավորման դասընթացները, ձեռք բերել մասնագիտություն, ստացել գերհզոր համակարգիչներ 23:1904 Օգս, 2026
  • Wildberries-ի պահեստները թիրախավորելով`Ուկրաինան ավելի շատ խնդիրներ է ստեղծում ՌԴ-ի համար. փորձագետ 22:5904 Օգս, 2026
  • Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի և Արարատի մարզերի էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է․ ՏԿԵՆ 22:4504 Օգս, 2026
  • Ես չեմ ուզում աշուն գարունով սահմանափակել, երբ կգա օրը կասենք մեր լուրջ խոսքը. Կարապետյան 22:3004 Օգս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը նոր օգնական ունի 22:1204 Օգս, 2026
  • Ելույթի համար հերթագրված երեք տասնյակ պատգամավոր, փոխադարձ մեղադրանքեր, թեժ քննարկում ԱԺ-ում 21:5704 Օգս, 2026
  • Անհամբեր սպասում ենք հարաբերությունների հետագա զարգացմանը. շնորհավորանքներ՝ վարչապետ Փաշինյանին 21:4004 Օգս, 2026
  • Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում 21:1804 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Ալյուրի գողության մասին զրպարտությունից մինչև Լևոն Քոչարյանի արկածներ. ԱԺ թեժ նիստը 21:0004 Օգս, 2026
  • ՌԴ սահմանափակումների ազդեցությունը. ԿԲ հաշվարկները 20:5704 Օգս, 2026
  • Արուսյակ Վարդանյան. «Հիշողության զարթուցիչ» 20:4904 Օգս, 2026
  • Օգոստոս 4-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4304 Օգս, 2026
  • Մարոկկոյից Իսպանիա ապօրինի մուտք գործած 72000 ներգաղթյալից մոտ 70000-ն արդեն վերադարձել է 20:3704 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015