Մայիսի 25-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթ Belavia ընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45-ին, Երևանից մեկնում՝ ժամը 03:35-ին): Այդ մասին հայտնում են Քաղավիացիայի կոմիտեից:
Մայիսի 25-ին կիրականացվի նաև Մոսկվա-Երևան չվերթ Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում՝ 21:10-ին):
Պարետի ցուցումով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։
«Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան»,- նշում են Քաղավիացիայի կոմիտեից։