ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի էջում լուսանկար է տեղադրել և գրառում կատարել.
«Մեր տաղանդավոր Լիլին է։
Վերջերս կայացած «Արտ Մյուզիք» արվեստի 11-րդ միջազգային մրցույթ-փառատոնում զբաղեցրել է երրորդ պատվավոր տեղը։
Համոզված եմ, որ Լիլին շատ շուտով հաղթահարելու է քաղցկեղը։
Այդ հարցում նրա կողքին է «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը»։