1lurer.am-ի տեղեկություններով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այժմ Հատուկ քննչական ծառայությունում է։ Թե ինչ գործի շրջանակում է հրավիրվել, առայժմ հայտնի չէ։ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը մեր հարցին ի պատասխան՝ ոչ հերքեց, ոչ հաստատեց տեղեկությունը։
Վանեցյանի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանն էլ Ֆեյսբուքի էջում գրել է․
«Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում Միքայել Մինասյանի կողմից վերջերս արված հայտարարության հետ կապված։ Այսօր նյութերի նախապատրաստության շրջանակներում ՀՔԾ է հրավիրված եղել Արթուր Վանեցյանը։ Ընթանում է իրավական գործընթաց, որի վերաբերյալ հավելյալ մեկնաբանություններից զերծ ենք մնում»։
Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը հարցաքննվել էր հունվարի վերջին Քննչական կոմիտեում։ Այդ հարցաքննությունը հայտնի գաղտնալսման և ՀՖՖ-ում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակում էր։ Վանեցյանը ՔԿ-ում է եղել վկայի դատավարական կարգավիճակով: