• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Ալի Խամենեիի որդին Իրանի նոր գերագույն առաջնորդն է Ալի Խամենեիի որդին Իրանի... 01:42
Պատերազմն Իրանում և իրավիճակը տարածաշրջանում. Մեծ բանավեճ Պատերազմն Իրանում և իրավիճակը... 21:50
Չքաղաքականացնե՜լ. Արծվիկ Մինասյանի հետ Չքաղաքականացնե՜լ. Արծվիկ Մինասյանի հետ 17:36
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
2019-ին կոռուպցիայի ընկալման համաթվով Հայաստանը 28 հորիզոնականով բարելավել է դիրքերը. Բադասյան
Հասարակություն
13:5407 Մայ, 2020

2019-ին կոռուպցիայի ընկալման համաթվով Հայաստանը 28 հորիզոնականով բարելավել է դիրքերը. Բադասյան

Կառավարության 2019 թվականի ծրագրի կատարման զեկույցի շրջանակում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի և օրենքի առջև բոլորի հավասարության, արդարադատության և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ կատարված աշխատանքները:

Ներկայացնելով Հակակոռուպցիոն ռազմավարության և գործողությունների 2019-22 թթ. ծրագրի շրջանակում կատարված և պլանավորված աշխատանքները՝ նախարարն անդրադարձել է հակակոռուպցիոն մարմինների շրջանակի ստեղծման աշխատանքներին՝ արդեն իսկ ստեղծված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման պլանավորմանն ու Հակակոռուպցիոն դատարանի ձևավորմանը:

Կոռուպցիայի կանխարգելման արդյունավետ մեխանիզմների ներդրման շրջանակում Ռուստամ Բադասյանն անդրադարձել է ներդրված գույքի և շահերի բախման հայտարարագրման նոր ձևանմուշին, կոռուպցիոն ռիսկերի գնահատման և վերհանման նոր մեթոդաբանության մշակման աշխատանքներին, որոնք ուղղված են լինելու պետական մարմինների ներքին կոռուպցիոն ռիսկերի բացահայտմանը, ինչպես նաև ներկայացրել է իրական սեփականատերերի բացահայտման ինստիտուտի ներդրմանն առնչվող աշխատանքները:

Նախարարն անդրադարձել է նաև կոռուպցիոն հանցագործություների բացահայտմանը և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ԱԺ կողմից ընդունված օրենքին, ներկայացրել նաև ազդարարների ինստիտուտի ներդրման միասնական էլ. հարթակի արդյունքները՝ նշելով, որ ստացվել է 220 ազդարարում:

Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ կոռուպցիայի ընկալման համաթվով Հայաստանը 2019 թվականի արդյունքով 28 հորիզոնականով բարելավել է դիրքերը, ինչը բացառիկ է Հայաստանի պատմության մեջ:

2020 թ. մարտի սկզբին Երևանի ամենամեծ ծննդօգնություն տրամադրող բժշկական երեք հաստատություններում հասանելի են դարձել ՔԿԱԳ ծառայությունները` երեխայի ծննդի, երեխայի նկատմամբ հայրության ճանաչման և ամուսնության պետական գրանցման գործողությունները:

Նախարարի խոսքով` առաջիկա ամիսներին կգործարկվի նաև միասնական առաջին գրասենյակը, որտեղ կլինեն ՔԿԱԳ-ի, Ազգային արխիվի, Կադաստրի, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, սոցապահովության բոլոր ծառայությունները մեկ միասնական կենտրոնում. հետագայում աշխատանքներ կտարվեն նաև համայնքային ծառայություններն ու Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության գործառույթը միասնական գրասենյակում ներառելու ուղղությամբ։

2019 թ. հոկտեմբերին հաստատվել են Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության, դրա կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ, ինչպես նաև էլ. արդարադատության ներդրման և զարգացման գործողությունների ծրագրերը։

Ընդունվել է Դատական օրենսգիրքը, որը լայն քննարկում է անցել և արժանացել է Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությանը։

Քաղաքացիական դատավարության օրենսգրքում կատարվել են փոփոխություններ, որոնցով բարեփոխվել է պարզեցված վարույթի ինստիտուտը: Մշակվել են Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխությունների նախագծեր, որոնցով կատարելագործվել է ծանուցումների համակարգը:

2019 թ. հուլիսին փոխոխություններ են կատարվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում, որի արդյունքում ներդրվել է պարտապանի գույքի հայտնաբերման, գույքի հայտարարագրման, դատական ակտերի կամավոր կատարման խթանման գործիքակազմ: Մշակվել է սնանկության գործերի էլ. հարթակի բնութագիրը և առաջիկա ամիսներին կլինի սնանկության գործերի ամբողջական թվայնացման ներդրումը:

2019 թվականի և 2020 թթ. առաջին երկու ամիսների ընթացքում ՀՀ արդարադատության նախարարի կողմից Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել  դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու 11 միջնորդություն, այն դեպքում, երբ 2018 թվականին ընդամենը մեկ միջնորդություն է ներկայացված եղել։

Գործարար միջավայրի բարելավման շրջանակում Սնանկության և հարակից օրենքների նախագծերով նախատեսվել են ֆինանսական առողջության և գրավչության ու այդ ծրագրերի արդյունավետության բարձրացման բարեփոխումներ:

Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության շրջանակում նախատեսվել են մի շարք գործողություններ, որոնք առնչվում են նաև քրեակատարողական ոլորտին: Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարության 2019-23 թթ. գործողությունների ծրագրով թիրախավորված են վերականգնողական արդարադատության կայացման, կրկնահանցագործությունների նվազեցման, քրեական ենթամշակույթի հաղթահարմանն ուղղված միջոցառումները: ՔԿՀ-ներում ազատազրկված անձանց իրավունքների երաշխավորության ուղղությամբ ձեռնարկվել են միջոցներ. մասնավորապես, արդեն ինը քրեակատարողական հիմնարկներում ներդրվել է սննդի մատակարարման նոր համակարգ, և սննդից օգտվելու ցուցանիշը կազմում է 100 տոկոս (նախքան այս համակարգին անցնելն այդ ցուցանիշը 60-70 տոկոս էր): Ձևավորվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որով տարանջատվել է բժշկական ծառայությունը Քրեակատարողական ծառայությունից: Բարձրացվել է քրեակատարողական ծառայողների աշխատավարձերը 30 տոկոսով, որը կոռուպցիոն ռիսկերի նվազեցման խթան է հանդիսանում և բարձրացնում է քրեակատարողական ծառայությունում աշխատանքի ընդունվելու գրավչությունը: Ընդունվել է քրեական ենթամշակույթի դեմ պայքարի օրենքը, իսկ e-penitentiary համակարգը վերջնական գործարկման փուլում է, որը հնարավորություն կտա բոլոր գործընթացներն իրականացնել էլեկտրոնային տարբերակով։

Դիտումների քանակ44
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:3609 Մար, 2026
  • Դիլիջան-Իջևան ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կա տուժած 08:0109 Մար, 2026
  • Ալի Խամենեիի որդին Իրանի նոր գերագույն առաջնորդն է 01:4209 Մար, 2026
  • Իրանում ընտրել են նոր գերագույն առաջնորդի 00:1109 Մար, 2026
  • Պետությունը ևս 15 տոկոսով կավելացնի քաղաքացու խրախուսանքը նրա գույքը գերակա շահ ճանաչելու դեպքում 22:4708 Մար, 2026
  • Իրանի հաջորդ առաջնորդը երկար չի դիմանա առանց ԱՄՆ-ի հավանության. Դոնալդ Թրամփ 22:3108 Մար, 2026
  • Իրանը խոստացել է պատասխանել էներգետիկ օբյեկտների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներին 22:1808 Մար, 2026
  • Պատերազմն Իրանում և իրավիճակը տարածաշրջանում. Մեծ բանավեճ 21:4908 Մար, 2026
  • Ինչ իրավիճակում կհայտնվեր ՀՀ-ն, եթե չլիներ օգոստոսի 8-ի համաձայնությունը. փորձագիտական գնահատական 21:4708 Մար, 2026
  • Կանայք՝ թիկունքում 21:3208 Մար, 2026
  • Առաջնորդությունը պատասխանատվություն ստանձնելու և կարծրատիպերը հաղթահարելու կարողություն է․ ՆԳ նախարար 21:0508 Մար, 2026
  • Լուրեր 21:00 | Որևէ կողմ զբաղեցնելու կոչերն աբսուրդ են. Իրանի դեմ պատերազմն ու Հայաստանի անելիքը 21:0008 Մար, 2026
  • Անհայտ ծագման զանգեր՝ ընտրական հարցերով և իրական մարդկանց լուսանկարների կիրառում՝ քաղաքական նպատակով 20:4808 Մար, 2026
  • Իսրայելի հարվածները Լիբանանում․ ի՞նչ իրավիճակ է | Հարցազրույց Շահան Գանտահարյանի հետ 20:4208 Մար, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 08.03.2026 19:0708 Մար, 2026
  • Թեհրանը պատրաստ չէ քննարկել պատերազմի ավարտը. Իրանի ԱԳ նախարար 19:0308 Մար, 2026
  • Իրանի նոր առաջնորդի ընտրությունները տեղի կունենան շուտով. Արաղչի 18:5108 Մար, 2026
  • Աբբաս Արաղչին բացատրել է հարևան պետություններին հասցրած հարվածները 18:4608 Մար, 2026
  • Կանանց դերն անփոխարինելի է համակարգի կայացման ու զարգացման գործում. տոնական միջոցառում ՆԳ նախարարությունում 18:1808 Մար, 2026
  • Ճամբարակի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում 17:1108 Մար, 2026
  • Մարտի 8-ին Աբու Դաբիում դեսպանության և Դուբայում գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվել և իրականացվել է ՀՀ 54 քաղաքացու անվճար տեղափոխումն Օման. ԱԳՆ 15:4008 Մար, 2026
  • ՆԳՆ փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները մայրաքաղաքում և բոլոր մարզերում շնորհավորել են կանանց 15:2708 Մար, 2026
  • Կանայք իրենց գիտելիքով և պատրաստվածությամբ ակտիվորեն մասնակցում են համակարգի խնդիրների լուծմանը. ՆԳՆ ոստիկանության պետ 14:0608 Մար, 2026
  • Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի և Արարատի մարզերում սպասվում է քամու ուժգնացում 13:5108 Մար, 2026
  • Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ 13:1508 Մար, 2026
  • Իրանը հայտնել է Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից երկրի նավթապահեստարաններին հասցված հարվածների մասին 13:1008 Մար, 2026
  • Իսրայելը հայտարարել է Իրանի տարածքում հարվածների նոր ալիքի մասին 12:3508 Մար, 2026
  • Իրանում համաձայնության են եկել երկրի գերագույն առաջնորդի ընտրության հարցում 11:5608 Մար, 2026
  • Էմմա Նալբանդյանն իր հոբբին վերածել է բիզնեսի․ «Մեր ժամանակների հերոսը» 11:5408 Մար, 2026
  • Փրկարար ծառայությունում կանայք կարևոր դեր ունեն համակարգի զարգացման գործում. ՓԾ տնօրեն 11:3908 Մար, 2026
  • Առավոտյան սուրճ Ապարանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել 10:5108 Մար, 2026
  • Կանանց և տղամարդկանց ներուժը հնարավորություն է տալիս ձևավորել առավել հավասարակշռված լուծումներ հանրային նշանակության հարցերում. ՆԳ նախարար 10:3808 Մար, 2026
  • Հանրապետության մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Արթիկում բուք է 10:1608 Մար, 2026
  • Կնոջ ներկայությունը յուրաքանչյուր ոլորտում ստեղծում է արդարություն և մարդասիրություն. Քրեակատարողական ծառայության պետ 10:0808 Մար, 2026
  • Այսօր կանայք հանդես են գալիս ոչ միայն որպես մասնակցող, այլև նախաձեռնող ուժ՝ լիարժեք իրացնելով իրենց ներուժը. Ալեն Սիմոնյան 10:0108 Մար, 2026
  • Կանանց իրավունքների լիարժեք իրացումը իրավական և ժողովրդավարական պետության կայացման կարևոր գրավականներից է. ՄԻՊ 09:2508 Մար, 2026
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 09:1808 Մար, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 09:1408 Մար, 2026
  • Պետք է այնպիսի երկիր կառուցենք, որտեղ առնվազն երեք երեխա ունենալը սովորական լինի յուրաքանչյուր կնոջ համար, բայց և չնշանակի մեկուսացում հանրային կյանքից. վարչապետ 09:0708 Մար, 2026
  • Սիրելի կանայք, մայրեր, քույրեր, դուստրեր, բարի Մարտի 8-ի առավոտ. Նիկոլ Փաշինյան 08:5608 Մար, 2026
  • Բիզնես գաղափարներ՝ երիտասարդներից 00:5408 Մար, 2026
  • Անպտղություն ունեցող զույգերի աջակցության ծրագիր. ովքե՞ր կարող են դիմել 00:1808 Մար, 2026
  • Արագածոտնի և Շիրակի մարզերում անցկացված ներկուսակցական քարոզարշավի ամփոփումը․ Փաշինյան 23:5407 Մար, 2026
  • Հունիսի 7-ին ՀՀ-ում տեղի է ունենալու պատմաքաղաքական հեղափոխություն. ՔՊ-ի ներկուսակցական քարոզարշավը 23:4207 Մար, 2026
  • 2026-ի հունիսի 7-ի ընտրություններում մենք հասնելու ենք պատմաքաղաքական հեղափոխության․ Փաշինյան 23:2507 Մար, 2026
  • Քուվեյթի իշխանությունները երկրում մնացած 19 ՀՀ քաղաքացիներին մուտքի արտոնագրեր են տրամադրել, տեղավորել հյուրանոցում․ ՀՀ ԱԳՆ 23:0507 Մար, 2026
  • Մարտի 8-ի եղանակային կանխատեսումները 22:5707 Մար, 2026
  • Պաշտպանվա՞ծ են արդյոք կանանց իրավունքները ՀՀ-ում. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4007 Մար, 2026
  • Ահա թե ինչ է տեղի ունենում «Ուրախ ավտոբուսում», երբ ուղիղ եթեր չկա․ Փաշինյան 22:3207 Մար, 2026
  • Բաքվին և Թեհրանին կոչ ենք անում զերծ մնալ չմտածված քայլերից. Զախարովա 22:1207 Մար, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 07.03.2026 21:5107 Մար, 2026
  • Այս պահին Բեյրույթի օդանավակայանն աշխատում է հատուկ ռեժիմով, օդային տարածքը բաց է․ ՀՀ ԱԳՆ 21:3707 Մար, 2026
  • Գործատուները պարտավոր են հարգելի համարել աշխատողի՝ իրենից չկախված հանգամանքներով պայմանավորված բացակայությունը․ ԱՍՀՆ-ն՝ Մերձավոր Արևելքից վերադառնալու խնդիր ունեցողների մասին 21:2407 Մար, 2026
  • Լուրեր 21:00 | Քաղաքացիներն աջակցում են խաղաղության օրակարգին. ՔՊ-ն ամփոփել է հանդիպումները 21:0007 Մար, 2026
  • Վարունգի ջերմատնային մշակություն՝ սածիլից մինչև բերք 20:5207 Մար, 2026
  • Սեզոնային ալերգիայի վտանգները 20:3907 Մար, 2026
  • Նիկոլ Փաշինյանը Գյումրիում ելույթ է ունեցել ներկուսակցական հավաքի ժամանակ 20:2907 Մար, 2026
  • Էրդողանն ընդունել է Թյուրքական պետությունների կազմակերպության ԱԳ նախարարներին 20:1807 Մար, 2026
  • Աբու Դաբիում ՀՀ դեսպանության տեղադրած՝ ԱՄԷ-ում մնացած ՀՀ քաղաքացիների հայտարարության ցանկում գրանցվել է 183 քաղաքացի 20:1207 Մար, 2026
  • Զախարովան մեկնաբանել է Նախիջևանին ԱԹՍ-ների հարվածը 19:4707 Մար, 2026
  • Թմրամիջոցից կախվածության փոխարինող բուժումը դարձել է անվճար 19:3607 Մար, 2026
  • Մարդու պապիլոմավիրուս. պատվաստումը կյանք է փրկում 19:1307 Մար, 2026
  • Դատախազությունը միշտ լինելու է բարեկիրթ, հարգալից և պրոֆեսիոնալ. ամփոփվել են գերատեսչության 2025 թվականի աշխատանքները 18:5307 Մար, 2026
  • Ավտովթար Երևանի Թամանցիների փողոցում․ կան տուժածներ 18:4207 Մար, 2026
  • Մենք չենք հարձակվել բարեկամ և հարևան երկրների վրա. Փեզեշքիանը հերքել է մեղադրանքները 18:2707 Մար, 2026
  • ՔՊ նախընտրական այցելությունները շարունակվում են․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 18:1507 Մար, 2026
  • Բուշերի օդանավակայանում հարվածել են Iran Air ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի 18:1007 Մար, 2026
  • Մեղադրյալների պաշտոնավարումը չի կասեցվել, քանի որ համայնքապետարանն այլ մասնագետներ չունի 17:5207 Մար, 2026
  • Ստամբուլում հանդիպել են Հաքան Ֆիդանը և Ջեյհուն Բայրամովը 17:3707 Մար, 2026
  • Լիբանանը չի կատարում Իրանի կողմից աջակցվող «Հըզբոլլահին» զինաթափելու պարտավորությունը. Իսրայել Կաց 17:2607 Մար, 2026
  • 250 հազար դրամ փոխհատուցում՝ չեղարկված թռիչքներից տուժած քաղաքացիներին 17:2307 Մար, 2026
  • ՀՀ 10 քաղաքացի գտնվում է Բաղդադի մերձակայքում, նրանք անվտանգ կեցավայրում են․ ԱԳՆ 17:0907 Մար, 2026
  • Լուրեր 17:00 | Չեն պատրաստվում թուլացնել տեմպը. ԱՄՆ-Իսրայել-Իրան փոխադարձ նոր հարվածներ | 07.03.2026 17:0007 Մար, 2026
  • Վահան Կոստանյանը ԵՊՀ ուսանողներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերութությունները 16:3807 Մար, 2026
  • Այսօր Իրանին շատ լուրջ հարված կհասցվի. Թրամփ 16:2907 Մար, 2026
  • Տարածաշրջանում ռազմական գործողությունները շարունակվում են 16:0807 Մար, 2026
  • Ճամփորդությունների պահանջարկն աշխարհում կայուն աճում է 15:5907 Մար, 2026
  • Վաշինգտոնը հայտարարել է, որ պատերազմը կարող է տևել ևս 4-6 շաբաթ 15:4407 Մար, 2026
  • Մարտի 8-ին կայանալիք Մասկատ-Երևան թռիչքի տոմսեր ունեցողները կարող են օգտվել անվճար տեղափոխման հնարավորությունից. ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն 15:2907 Մար, 2026
  • Լրտեսող ծրագիր՝ կառավարության անունից. խայծը հետվճարն է 15:2407 Մար, 2026
  • Փետրվարի 28-ից մարտի 6-ը Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 41 երկրների քաղաքացիներ. ԱԳՆ 15:1207 Մար, 2026
  • Վարչապետը կանգառ է կատարել Պեմզաշենում 15:0807 Մար, 2026
  • Թեհրան-Բաքու հարաբերությունների լարվածությունն աճում է 15:0307 Մար, 2026
  • ՌԴ ԶՈՒ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական և էներգետիկ համալիրի օբյեկտներին. ՌԴ ՊՆ 14:4907 Մար, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի 14:3507 Մար, 2026
  • Ալավերդի համայնքին կվերադարձվի Թումանյան փողոցում գտնվող՝ 77.8 քմ մակերեսով բնակարան. դատախազություն 14:3107 Մար, 2026
  • Ռմբակոծությունների հետևանքով հետաձգվել է FlyDubai-ի Դուբայ-Երևան թռիչքը. ԱԳՆ 14:2007 Մար, 2026
  • Մի քաղաքացու պատմություն. վարչապետի հանդիպումը վերջերս գերությունից վերադարձած Դավիթ Դավթյանի հոր հետ 14:0207 Մար, 2026
  • Եվրոպական խորհրդի նախագահը կայցելի Ադրբեջան 13:4707 Մար, 2026
  • Կիպրոսում ՀՀ դեսպանությունն օպերատիվ կապի մեջ է հավատարմագրման երկրի իշխանությունների և դեսպանություն դիմած քաղաքացիների հետ. ԱԳՆ 13:3607 Մար, 2026
  • Վարչապետը տեսանյութ է հրապարակել Մարալիկից 13:3107 Մար, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում 13:2207 Մար, 2026
  • Լուրեր 13:00 | Որտեղ ամրացնեմ ՀՀ մակետի կրծքանշանը, որ Ձեզ հաջողություն բերի. վարչապետը՝ քաղաքացուն 13:0007 Մար, 2026
  • Փեզեշքիանը ներողություն է խնդրել հարևան երկրներից, որոնք հարձակման են ենթարկվել Իրանի տարածքից 12:5807 Մար, 2026
  • Վարչապետը Թալինում է 12:2807 Մար, 2026
  • Երևանի մետրոպոլիտենը 45 տարեկան է 12:2307 Մար, 2026
  • Իրանական ուժերը հարվածել է Թել Ավիվին, պայթյուններ են լսվել Երուսաղեմում 12:1707 Մար, 2026
  • Վարվառա Մանուկյանը կնվագի Արամ Խաչատրյանի ռոյալը 11:5707 Մար, 2026
  • Դիլիջանի և Սպիտակի ոլորանները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 11:3607 Մար, 2026
  • Իրանում զոհերի թիվը հատել է 1330-ը 11:2807 Մար, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015