Ոստիկանապետ Արման Սարգսյանի հրամանով այսօր ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ է նշանակվել Արթուր Մկրտչյանը՝ ազատվելով Աշտարակի բաժնի պետի պաշտոնից: Այս մասին 1lurer.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանից:
Հիշեցնենք, որ Գավառում տեղի ունեցած արյունալի միջադեպից հետո ոստիկանապետի հրամանով պաշտոնանկ էր արվել Գեղարքունիքի մարզային վարչության պետ Գևորգ Հակոբյանը։