Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 5-ին ստորագրել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների փաթեթը, «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքը, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը՝ տեղեկացնում են նախագահի աշխատակազմից:
Հիշեցնենք՝ ԱԺ-ն այս օրենքներն ընդունել էր նախորդ շաբաթ՝ ապրիլի 29-ին արտահերթ նիստում: