Տնից դուրս գեղեցկանալ արդեն հնարավոր է: Մեկուկես ամիս փակված վարսավիրանոցներն ու գեղեցկության սրահները պարետի որոշմամբ արդեն աշխատում են: Սահմանվել են սպասարկման կանոնները՝ վիրուսի բռնկումից խուսափելու նպատակով: Ռուզաննա Վարդերեսյանն է ներկա եղել վարսահարդարի ու վարսերը երկարած հաճախորդի սպասված հանդիպմանը: