Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժի՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հիմնադրած Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն կոչ է արել առերեսվել սեփական անցյալի և Հայոց ցեղասպանության հետ։
«Քանի դեռ անցյալի հետ չենք առերեսվել, վերքերը երբեք չեն բուժվի»,- ասել է քաղաքական գործիչը:
Ցեղասպանության վերաբերյալ ԺՀԿ-ի մի քանի անդամների կողմից նախկինում արված այլ նմանատիպ հայտարարությունները Թուրքիայում խիստ բացասական արձագանք են գտել։
Դրանցից մեկն էլ այդ կուսակցության նախկին փոխնախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Օնուր Օյմեն է, որն իր որոշ կուսակիցներին կոչ է արել չշեղվել հակահայկական կուրսից: Նա նաև մեջբերել է Աթաթուրքի ճառերից մի հատված, որտեղ հանրապետության հիմնադիրը կտրականապես ժխտում է հայկական կոտորածները և «մինչև ատամները զինված» հայերին մեղադրում է մուսուլմանների վրա հարձակումների և անմեղ ժողովրդին կոտորելու համար։