Ահազանգի հիման վրա, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, արագ արձագանքման մեկ խումբ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ Արթուր Դանիելյանին տեսակցելու նպատակով, ևս մեկ խումբ մեկնել է Կենտրոնականի բաժին՝ այդ գործի հետ կապված ևս 2 անձի տեսակցելու համար:
Նշենք, որ ոստիկանությունը ստացել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ահազանգը «Ադեկվադ» շարժման համահիմնադիր Արթուր Դանիելյանի հետ տեղի ունեցածի վերաբերյալ, այժմ գործողություններ են ընթանում: