• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Սեպտեմբերից Վրաստանում կրթությունը կդառնա անվճար. Միկանաձե. «Հարևաններ» Սեպտեմբերից Վրաստանում կրթությունը կդառնա... 19:57
ՄԻՊ-ը նախընտրական փուլում կալանքների և հանրային ընկալումների մասին ՄԻՊ-ը նախընտրական փուլում կալանքների... 19:42
Օրը՝ 60 վայրկյանում | 01.07.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 01.07.2026 20:04
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Գավառի զինված միջադեպի գործով  այս պահի դրությամբ ձերբակալվել է 5 անձ․ նոր մանրամասներ
Իրավունք
14:5229 Ապր, 2020

Գավառի զինված միջադեպի գործով այս պահի դրությամբ ձերբակալվել է 5 անձ․ նոր մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Գավառում տեղի ունեցած զինված միջադեպի գործով։

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ստացվել և վարույթ են ընդունվել Գավառ քաղաքում երկու անձի սպանելու և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը, որոնք միացվել են մեկ վարույթում:

2020 թ. ապրիլի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գավառ քաղաքի Ազատության փողոցում՝ ճանապարհի երթևեկելի գոտում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը (անձինք), շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, կրակահերթ են արձակել Նորատուս համայնքի բնակիչներ Վահե Ավետիսյանի, Հրաչյա Հակոբյանի, Արմեն Սարգսյանի, Արտյոմ Պետրոսյանի և Սասուն Մելոյանի, Գավառի բնակիչներ Զոհրաբ Պարոնիկյանի, Արմեն Հայթյանի և Վարդան Դավոյանի ուղղությամբ, ինչի հետևանքով ստացած՝ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներից Վ. Ավետիսյանը և Զ. Պարոնիկյանը տեղում մահացել են, իսկ մյուսները՝ ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են «Գավառ ԲԿ» ՓԲԸ:

Դեպքի առթիվ 2020 թ. ապրիլի 28-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով: 

2020 թ. ապրիլի 28-ին «Գավառ ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ մի խումբ անձինք հարձակվել են Գավառի հիվանդանոցի վրա, կոտրել ապակիները և գույքը, հարվածներ հասցրել Դավիթ Հայթյանին՝ պատճառելով մարմնական տարբեր վնասվածքներ՝ ծակած-կտրած վերքեր և հեմատիկ շոկ՝ ծանր աստիճանի:

Պարզվել է նաև, որ Զ. Պարոնիկյանի և Վ. Ավետիսյանի հարազատները և ընկերները, իմանալով, որ վերջիններս մահացել են, կարծելով, որ իրենց հարազատների սպանությունը կատարել են հիվանդանոցում գտնվող Ա. Հայթյանը, Դ. Հայթյանը և Վ. Դավոյանը, վերջիններիս սպանելու դիտավորությամբ ներխուժել են հիվանդանոց, կտրող-ծակող գործիքներով հարձակվել նրանց վրա և փորձել սպանել նրանց, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում՝ ոստիկանության միջամտությամբ, հանցագործությունն ավարտին չեն հասցրել և դիմել են փախուստի:

Դեպքերի առթիվ 2020 թ. ապրիլի 28-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով և 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասով:

Բացի դրանից՝ 2020 թ. ապրիլի 28-ին` ժամը 17։00-ի սահմաններում, տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում, որի ժամանակ սպանվել են Գավառ քաղաքի բնակիչ Զ. Պարոնիկյանը և Նորատուս գյուղի բնակիչ Վ. Ավետիսյանը, վնասվածքներ են ստացել նաև Նորատուս գյուղի բնակիչներ Հ. Հակոբյանը, Ա. Պետրոսյանը, Ա. Սարգսյանը, Ս. Մելոյանը, Ա. Հայթյանը և Վ. Դավոյանը: 

Վ. Ավետիսյանի և Զ. Պարոնիկյանի հարազատները և ընկերները, բազմաթիվ անձինք, կարծելով, որ նրանց սպանությունը կատարել են Գավառի հիվանդանոցում գտնվող՝ բուժօգնության դիմած Ա. Հայթյանը և Վ. Դավոյանը, շրջափակել են Գավառի հիվանդանոցի մուտքերը, այնտեղ ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելով, մուտք են գործել հիվանդանոց՝ կոտրելով մուտքի դռները, ինչպես նաև՝ հիվանդանոցում գտնվող գույքը:

Դեպքի առթիվ 2020 թ. ապրիլի 28-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի (զանգվածային անկարգություններ) 2-րդ մասով:

2020 թ. ապրիլի 28-ին որոշում է կայացվել քրեական գործերը միացնելու մասին:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ հարուցված քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր և Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչներից կազմված  քննչական խմբին:

Կազմվել է քննչական պլան, կատարվել և կատարվում են անհետաձգելի բազմաթիվ քննչական գործողություններ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով  առայժմ ձերբակալվել է 5 անձ:   

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը և ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- տեղեկացրել է ՔԿ-ն։

Դիտումների քանակ1712
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Գավառի հիվանդանոցը՝ երեկվա միջադեպից հետո | ՈՒՂԻՂ 11:4529 Ապր, 2020 Գավառի հիվանդանոցը՝ երեկվա միջադեպից հետո | ՈՒՂԻՂ
  • Գավառի հիվանդանոցում մարդ չի սպանվել. ոստիկանությունը ներկայացնում է միջադեպի մանրամասները 11:3429 Ապր, 2020 Գավառի հիվանդանոցում մարդ չի սպանվել. ոստիկանությունը ներկայացնում է միջադեպի մանրամասները
  • Գավառի հիվանդանոց ներխուժածները եղել են 500-ից ավելի. նրանք ջարդուփշուր են արել հիվանդանոցը. մարզպետ 01:4729 Ապր, 2020 Գավառի հիվանդանոց ներխուժածները եղել են 500-ից ավելի. նրանք ջարդուփշուր են արել հիվանդանոցը. մարզպետ Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Տեղահանվածներին հյուրընկալող համայնքների դիմակայության բարձրացում 00:5402 Հլս, 2026
  • Պատգամավորի երդման տեքստը համահունչ կդառնա պետականության գաղափարին 00:3602 Հլս, 2026
  • Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի պայծառ ապագային. Լայեն 00:1702 Հլս, 2026
  • Հրապարակվել է բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Նորվեգիայի դեմ խաղում 00:0102 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 1. 2026 23:3501 Հլս, 2026
  • ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ օրենսդրական նախաձեռնություններ է քննարկել 23:1401 Հլս, 2026
  • Հաստատվել է մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման ներդրումային ծրագրի նախագիծը 23:0001 Հլս, 2026
  • Փոփոխություններ և լրացումներ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում 22:5101 Հլս, 2026
  • Կառուցվածքային որոշակի փոփոխություններ է ենթադրում. վարչապետը՝ ՊՊԾ զարգացման մասին 22:4201 Հլս, 2026
  • Ոստիկանության գվարդիան անցնում է տրանսֆորմացիայի կարևորագույն փուլ․ ՆԳ նախարար 22:2901 Հլս, 2026
  • Արման Խաչատրյանը ՖՄԿ-ում անդրադարձել է Հայաստանի ընտրություններին, խաղաղության գործընթացին և COP17-ին 22:1801 Հլս, 2026
  • Հարցազրույց Վահագն Ալեքսանյանի հետ 22:0501 Հլս, 2026
  • ՍԴ-ն ավարտեց ընտրություններին առնչվող գործի քննությունը, հեռացան խորհրդակցական սենյակ 21:5701 Հլս, 2026
  • Հանդիպում ունեցա ՔՊ-ի երիտասարդական կառույցի հետ․ Սուրեն Պապիկյան 21:4901 Հլս, 2026
  • Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել 21:4201 Հլս, 2026
  • Հայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ Հայհիդրոմետ 21:3601 Հլս, 2026
  • Աննա Հակոբյանը՝ ընտանեկան բռնության մի դեպքի, վախի և իրավապահների արձագանքի մասին 21:2501 Հլս, 2026
  • Երիտասարդական կենտրոնի վերաբացում Խոյ գյուղում 21:2101 Հլս, 2026
  • ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել F-16C կործանիչներ 21:1001 Հլս, 2026
  • Դատախազության աշխատողի օրվա առթիվ հեռուստաաշտարակի էկրանին ցուցադրվում է դատախազության տարբերանշանը 21:0801 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Աջափնյակի մետրո, էլեկտրատրանսպորտ․ Կառավարությունը հաստատել է մեծ ներդրումային փաթեթ 21:0001 Հլս, 2026
  • Յուլիս 1-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5901 Հլս, 2026
  • Հարավային Կովկասում տասնամյակների ընթացքում ամենակարևոր զարգացումը խաղաղությունն է. Ուրսուլա ֆոն դեր Լայեն 20:5501 Հլս, 2026
  • Միացյալ Նահանգները կոչ է արել ՄԱԿ-ի երկրներին ֆինանսավորել Խաղաղության խորհուրդը՝ UNRWA-ի փոխարեն 20:5001 Հլս, 2026
  • Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա 20:4501 Հլս, 2026
  • Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո 20:4001 Հլս, 2026
  • Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը գործարկել է նոր պաշտոնական կայքը 20:3501 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում՝ Վայոց ձորի մարզում 20:2901 Հլս, 2026
  • 1-3 տարի ազատազրկում՝ զորակոչից խուսափելու գործով առողջական վիճակի հետազոտությունից հրաժարվողներին 20:2701 Հլս, 2026
  • Պետք է ոչ թե տրտնջալ, այլ՝ միասին լուծում փնտրել. Մատվիենկո 20:2301 Հլս, 2026
  • Շիրակում հաշվում են հունիսյան կարկտահարության վնասները 20:1801 Հլս, 2026
  • Կոնսենսուսի անհրաժեշտություն կա արդարության և արդարադատության ընկալումներում. վարչապետ 20:1401 Հլս, 2026
  • Ուկրաինան և Շվեդիան նոր ռազմական գործարք են կնքել 20:0901 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 01.07.2026 20:0401 Հլս, 2026
  • Չայկովսկու երաժշտական դպրոցը ամփոփում է ուսումնական տարին 19:5901 Հլս, 2026
  • ՇՄ նախարարը լսել է գործընկերների ակնկալիքները COP17-ի նախագահությունից և նախանշել հետագա համագործակցության ուղղությունները 19:5201 Հլս, 2026
  • Մեկնարկել է Եվրահանձնաժողովի նախագահի այցը Հարավային Կովկաս 19:4501 Հլս, 2026
  • Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է. գլխավոր դատախազ 19:3901 Հլս, 2026
  • Մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ Արարատի և Արմավիրի մարզերում 19:3201 Հլս, 2026
  • Հանձնաժողովը կողմ է քվեարկել Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի կանոնադրության վավերացման հարցին 19:2501 Հլս, 2026
  • ԿԳՄՍ նախարարն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են նոր համատեղ ծրագրեր 19:1901 Հլս, 2026
  • Գազի նոր սակագին և պարգևատրումներ. ՀԾԿՀ նիստ 19:1201 Հլս, 2026
  • Աֆղանստանը ավիահարվածներ է հասցրել Պակիստանում ահաբեկիչների դիրքերին 19:0401 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | ՍԴ-ն լսել է ընտրությունների գործով կողմերի եզրափակիչ փաստարկները․ որոշումը՝ հուլիսի 4-ին 19:0001 Հլս, 2026
  • Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ 18:5601 Հլս, 2026
  • Հայտնի են Հայաստանի լողափնյա վոլեյբոլի առաջնության հաղթողները 18:4801 Հլս, 2026
  • Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են 18:4001 Հլս, 2026
  • Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի 8–րդ նիստը 18:2901 Հլս, 2026
  • Ուկրաինան հարվածել է Պենզայի մարզում գտնվող «Ռոսկոսմոս»-ի գործարանին 18:2601 Հլս, 2026
  • Ովքե՞ր իրավունք կունենան մասնակցել համապետական ընտրություններին և հանրաքվեներին. նախագիծը քննարկվել է հանձնաժողովում 18:1701 Հլս, 2026
  • Գործարկվել է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական նոր կայքը 18:0801 Հլս, 2026
  • Պետականակենտրոն մոտեցումը՝ ԱԺ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն 18:0001 Հլս, 2026
  • Ռուսաստանի զինված ուժերը պլանավորում են հարձակում Չեռնիգովի մարզի վրա. Սիրսկի 17:5201 Հլս, 2026
  • Կադրային փոփոխություններ ԶՈՒ-ում․ նշանակվել են բանակային կորպուսների նոր հրամանատարներ 17:4501 Հլս, 2026
  • Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն 17:4401 Հլս, 2026
  • Համաձայնագրի վավերացումը կնպաստի երկու երկրների միջև դիվանագիտական ներկայության ընդլայնմանը և առավել բարենպաստ պայմանների ապահովմանը 17:3701 Հլս, 2026
  • Ռևմատոիդ արթրիտ. երբ իմունիտետը «շփոթվում է» 17:3101 Հլս, 2026
  • ՀՀ բնակավայրերում պետական դրոշի տեղադրման հստակ ու միասնական մոտեցում կսահմանվի. հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն 17:2401 Հլս, 2026
  • Խորհրդարանում հյուրընկալվել է Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը 17:1501 Հլս, 2026
  • Ստորջրյա մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանի համար կարևոր խնդիր է 17:0701 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | Օրակարգում՝ առևտուր, փոխգործակցության հարցեր. Փաշինյանի և Միշուստինի հեռախոսազրույցը 17:0001 Հլս, 2026
  • «Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներ 16:5801 Հլս, 2026
  • Ինքնակամ կառույցների օրինականացման համար արդեն իսկ գործող իրավակարգավորումները կընդլայնվեն. միաժամանակ ավելի խիստ պահանջներ կսահմանվեն 16:4901 Հլս, 2026
  • Թուրքիան պատրաստվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին 16:4001 Հլս, 2026
  • Վերջին տարիներին մեր հարաբերությունները շատ դինամիկ զարգացում են ապրում. ՀՀ նախագահը՝ Կանադայի վարչապետին 16:3901 Հլս, 2026
  • Կլիմայական դիմակայունությունն ու COP17-ը՝ Հայաստան-Կորեա նախարարական հանդիպման օրակարգում 16:3301 Հլս, 2026
  • Ընտրակաշառքի համար պատիժը կխստացվի, դատապարտվածներին կարգելվի զբաղեցնել պետական պաշտոններ. օրենսդրական փաթեթը քննարկվել է առաջին ընթերցմամբ 16:2501 Հլս, 2026
  • Այսօր աշխատանքն է սկսում Սիրիայի նոր խորհրդարանը 16:2501 Հլս, 2026
  • Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը 16:1601 Հլս, 2026
  • Տեղի է ունեցել ՊԵԿ թվայնացման խորհրդի արտահերթ նիստը 16:0401 Հլս, 2026
  • Շատ էական ներդրում է արվում ՊՊԾ աշխատողների որակավորման բարձրացման ուղղությամբ. վարչապետ 15:5601 Հլս, 2026
  • Հայաստանի արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի օրենսդրական նախագծի շուրջ շահագրգիռ կողմերի երկխոսություն 15:5401 Հլս, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում 15:4301 Հլս, 2026
  • Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը 15:3601 Հլս, 2026
  • «Դպրոցական սնունդ» ծրագրից մինչև COP17․ ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպել է ՊՀԾ-ի ղեկավարի պաշտոնակատարի հետ 15:2501 Հլս, 2026
  • Օրակարգում՝ ֆինանսական կրթության զարգացմանն առնչվող հարցեր. քննարկում ԿԳՄՍՆ-ում 15:2401 Հլս, 2026
  • Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հեռախոսազրույցը 15:2301 Հլս, 2026
  • Առաջիկա երկու օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, ապա նույնքան կնվազի 15:1501 Հլս, 2026
  • Առաջինը խաղաղության օրակարգն էր. Աննա Հակոբյանը ԱՄՆ-ում ներկայացրել է իր գործունեության երեք հիմնական ուղղությունները 15:0501 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | Սա լուրջ ֆունդամենտալ պրոբլեմ է. Փաշինյանը՝ արդարադատության համակարգի մասին 15:0001 Հլս, 2026
  • ԱՄՆ-ը և Իրանն անուղղակի բանակցություններ են անցկացրել Կատարում 14:5501 Հլս, 2026
  • ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական զարգացումները 14:4201 Հլս, 2026
  • Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից մեկն է. վարչապետ 14:3501 Հլս, 2026
  • Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ 14:3001 Հլս, 2026
  • Գրանցվեք և պատրաստվեք Վարչաֆեստին․ Նիկոլ Փաշինյան 14:2401 Հլս, 2026
  • «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ-ն 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 415 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:0901 Հլս, 2026
  • Ամփոփվել են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունքները 13:5601 Հլս, 2026
  • Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը 13:4301 Հլս, 2026
  • ԱՄՆ Գերագույն դատարանը հաստատել է ծննդյան իրավունքով քաղաքացիություն ստանալու իրավունքը. BBC 13:3301 Հլս, 2026
  • Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան 13:1901 Հլս, 2026
  • ԵՄ-ն վերացնում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների մաքսատուրքերը 13:0501 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | Ինչո՞ւ է Մոսկվան ցանկանում մասնակցել TRIPP-ին․ փորձագետը հակադարձում է Գալուզինին 13:0001 Հլս, 2026
  • Հուլիսի 1-ին ուժի մեջ է մտել Ղազախստանի նոր Սահմանադրությունը 12:5101 Հլս, 2026
  • Շուրջ 30 մլն դրամի վնասը վերականգնվել է․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել 12:4001 Հլս, 2026
  • Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ 12:3201 Հլս, 2026
  • Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ 12:2101 Հլս, 2026
  • Ուիթքոֆն ու Քուշները Դոհայում կայացած հանդիպմանը հաստատել են ԱՄՆ-ի հավատարմությունն Իրանի հետ բանակցություններին 12:1601 Հլս, 2026
  • IMEI համարների գրանցման համակարգ․ ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր 12:0801 Հլս, 2026
  • Համբարձում Մաթևոսյանը Կորեայում անցկացրել է COP17-ին նվիրված խորհրդատվական հանդիպումներ 11:5801 Հլս, 2026
  • ԿԳՄՍ երկու փոխնախարարներ ազատվել են պաշտոններից 11:4701 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015