Ապրիլի 28-29-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես, բացահայտվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 12, մարմնական վնասվածք հասցնելու՝ 10, խարդախության՝ 5, յուրացման կամ վատնման՝ 4, շորթման, ապօրինի ծառահատման և ծեծի՝ 3-ական, անձնական ունեցվածքի գողության, զենք-զինամթերքի առգրավման ու թմրամիջոցի հայտնաբերման՝ 2-ական, գույքի դիտավորությամբ վնասման, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, դատական ակտը չկատարելու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու, սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու և սպանության սպառնալիքի 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, և բնակարանային գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: