«Հայփոստ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վերջին օրերին ընկերություն են դիմել բազմաթիվ քաղաքացիներ և հայտնել, որ ստացել են «Հայփոստից» հաղորդագրություն՝ գովազդային մրցույթում շահելու վերաբերյալ:
«Հայտնում ենք, որ «Հայփոստ» ՓԲԸ-ն ոչ մի գովազդային մրցույթ չի իրականացնում, տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի: Անհայտ անձանց կողմից փորձ է արվում քաղաքացիներից խարդախությամբ գումար շորթել: Միևնույն ժամանակ, ապօրինի օգտագործվում է «Հայփոստ» ՓԲԸ անվանումը և ապրանքային նշանը: Հորդորում ենք բոլորին՝ նման հաղորդագրություն ստանալիս որևէ անձնական տվյալ չտրամադրել։
Հիշեցնում ենք, որ «Հայփոստի» բոլոր միջոցառումների մասին հայտարարությունները հաղորդվում են բացառապես «Հայփոստ» ՓԲԸ պաշտոնական էջերով և ԶԼՄ-ներով»,- տեղեկացնում է «Հայփոստ» ՓԲԸ-ն։