Ազգային անվտանգության ծառայությունն այս շաբաթ ցնցող լուր հայտնեց: Բացահայտել են միլիոնավոր դոլարների հանցավոր սխեմա, որի գլխավոր դերակատարը համարում են հայ առաքելական եկղեցու սպասավորին: Շատ չանցած մամուլը սկսեց շրջանառել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անունը, հիշեց նախկինում արված օֆշորային հետաքննությունը, որտեղ կրկին նրա ներքաշվածության մասին կասկածներ կային:
Հանցավոր ճանապարհով ստացած եկամուտն օրինականացնելու գործով որպես մեղադրյալ անցնող բարձրաստիճան հոգևորականի թեմային ինչպես է վերաբերվում հայ առաքելական եկեղեցին: Մայր աթոռը կոչ է անում հարգել արքեպիսկոպոսի անմեղության կանխավարկածը:
Աֆրիկյան՝ գոյություն չունեցող միլիոնների պատմությունը՝ Գևորգ Թոսունյանի ռեպորտաժում: