• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Ադրբեջանը և Ուզբեկստանը հավերժ բարեկամության մասին պայմանագիր են ստորագրել. «Հարևաններ» Ադրբեջանը և Ուզբեկստանը հավերժ... 20:14
Օրը՝ 60 վայրկյանում | 24.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 24.08.2026 20:02
Կոպենհագենի սրտում տարածվում է ճապոնական շունչը. «Այլ լուրեր» Կոպենհագենի սրտում տարածվում է... 18:06
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հակաճգնաժամային 13 միջոցառումները լինեն առավելագույնս արդյունավետ և հնարավորինս արագ հասնեն շահառուներին. Փաշինյան
Հասարակություն
20:3717 Ապր, 2020

Հակաճգնաժամային 13 միջոցառումները լինեն առավելագույնս արդյունավետ և հնարավորինս արագ հասնեն շահառուներին. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձում անդրադարձել է այս օրերին կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառումներին: Ըստ նրա՝ ընդունված 13 միջոցառումների նպատակն է տնտեսությանն ու քաղաքացիներին աջակցել ճգնաժամը հաղթահարելու հարցում:

«Հակաճգնաժամային առաջին միջոցառման շրջանակներում Կառավարությունը խթանել է անտոկոս և արտոնյալ վարկերի տրամադրումը կազմակերպություններին: Ընդ որում՝ աշխատավարձերի վճարման և հարկային պարտավորությունների կատարման համար Կառավարության համաֆինանսավորմամբ վարկեր տրամադրվում են 0 տոկոսով: Հումքի և սարքավորումների ձեռքբերման, կոմունալ վճարների, սննդի ներկրման համար առաջարկվում են արտոնյալ պայմաններով վարկեր: Այս պահի դրությամբ ծրագրից օգտվել է 229 տնտեսվարող, և վարկավորման գումարը կազմել է 10 միլիարդ 900 միլիոն դրամ: Ծրագրի իրականացումը շարունակվում է: 

Հակաճգնաժամային երկրորդ միջոցառումն ամբողջությամբ վերաբերում է գյուղատնտեսությանը: Կառավարությունը զրոյացրել է պետական ծրագրերով տրվող վարկերի, ինչպես նաև մի շարք գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները՝ գյուղատնտեսական գործունեության հնարավորություններն ընդլայնելու համար: Այս պահի դրությամբ ծրագրից օգտվել է 1307 սուբյեկտ, վարկավորման գումարը կազմում է 2 միլիարդ 960 միլիոն դրամ, և մենք միջոցներ ենք ձեռնարկում ծրագրի ընթացքը ավելի ինտենսիվ դարձնելու համար:  

Հակաճգնաժամային երրորդ միջոցառման շրջանակներում աջակցում ենք պարտաճանաչ հարկ վճարող փոքր և միջին ձեռնարկություններին՝ նրանց շրջանառությունից կախված, առանց որևէ գրավի նրանց տրամադրելով 2-ից 50 միլիոն դրամ վարկեր, երեք տարի ժամկետով: Ընդ որում՝ առաջին վեց ամիսը նրանք վարկի սպասարկման որևէ վճարում չպետք է անեն, առաջին երկու տարիների համար վարկը տրվում է 0 տոկոսով: Ծրագիրը շարունակական է, և այս պահին նրանից օգտվել են 230 տնտեսվարողներ, վարկավորման գումարը կազմում է 2 միլիարդ 470 միլիոն դրամ, և մենք միջոցներ ենք ձեռնարկում ծրագրի ընթացքը ավելի ինտենսիվ դարձնելու համար: 

Հակաճգնաժամային հինգերորդ միջոցառման շրջանակներում դրամաշնորհ ենք տալիս 2-ից 50 աշխատող ունեցող այն ընկերություններին, որոնք կորոնավիրուսի ճգնաժամի ընթացքում պահպանել են դրանից առաջ իրենց ունեցած բոլոր աշխատատեղերը և աշխատավարձի հիմնադրամը: Այս ընկերությունների յուրաքանչյուր 5-րդ աշխատողի աշխատավարձ վճարում է Կառավարությունը: Ծրագրից օգտվել է արդեն 8340 տնտեսվարող, Կառավարության կողմից նրանց նվիրաբերված գումարը կազմել է 1 միլիարդ 300 միլիոն դրամ: 

Սրանք մեր՝ այս փուլում ընդունած տնտեսական ծրագրերն էին: Քննարկումները շարունակվում են, և մենք առաջիկայում կընդունենք տնտեսական բնույթի այլ ծրագրեր նույնպես:

Այժմ ներկայացնեմ մեր ընդունած սոցիալական աջակցության ծրագրերը: 

Հակաճգնաժամային չորրորդ միջոցառման շրջանակներում միանվագ աջակցություն ենք ցուցաբերում մինչև 14 տարեկան երեխա ունեցող այն ծնողներին, ովքեր մարտի 13-ից 25-ը կորցրել են աշխատանքը և ամեն երեխայի հաշվով այդ ծնողներին հատկացնում ենք 100 հազար դրամ աջակցություն: Այս պահի դրությամբ նույնականացրել ենք այդպիսի 964 ծնողների և վճարել ենք մոտ 100 միլիոն դրամ:

Հակաճգնաժամային վեցերորդ միջոցառման շրջանակներում միանվագ աջակցում ենք այն քաղաքացիներին, ովքեր գրանցված են եղել որպես աշխատող և մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում կորցրել են աշխատանքը և հունվար-փետրվար ամիսներին նրանց աշխատավարձը չի գերազանցել 500 հազար դրամը: Նման քաղաքացիներին վճարում ենք աջակցություն նվազագույն աշխատավարձի չափով: Այսօրվա դրությամբ նման վիճակում գտնվող 6723 քաղաքացիների վճարել ենք աջակցություն 457 միլիոն դրամի չափով:

Հակաճգնաժամային 7-րդ ծրագրի շրջանակներում միանվագ աջակցություն ենք հատկացնում այն հղի կանանց, ովքեր աշխատանք չունեն և որոնց ամուսինները աշխատանքից ազատվել են մարտի 13-ից 30-ն ընկած ժամանակահատվածում: Նման վիճակում գտնվող կանանց մենք վճարում ենք 100 հազար դրամ միանվագ օգնություն և այսօրվա դրությամբ 7026 հղիների տրամադրվել է 702 միլիոն դրամի ֆինանսական աջակցություն:

Հակաճգնաժամային 8-րդ միջոցառման շրջանակներում միանվագ աջակցություն ենք ցուցաբերում կորոնավիրուսի պատճառով ամենաշատը տուժած ոլորտների աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին: Աջակցության չափը կախված է իրենց գրանցված աշխատավարձերի կամ արձանագրված շրջանառությունների չափերից: Այս ծրագրի շրջանակներում արդեն իսկ աջակցություն է տրամադրվել 63 հազար 14 անձի՝ 4 միլիարդ 615 միլիոն դրամի չափով:

Հակաճգնաժամային 9-րդ միջոցառման շրջանակներում մենք միանվագ աջակցություն ենք տրամադրում այն ծնողներին, ովքեր գրանցված աշխատող չեն եղել և աշխատանք չունեն: Նման ծնողներին ամեն երեխայի հաշվով վճարում ենք 26 հազար 500 դրամ: Այս պահի դրությամբ մենք աջակցություն ենք տրամադրել 19 հազար 457 երեխայի և վճարված գումարը կազմել է 515 միլիոն դրամ: Ծրագրի իրականացումը շարունակվում է:

Հակաճգնաժամային 10-րդ միջոցառման շրջանակներում միանվագ աջակցություն ենք ցուցաբերում խոցելի ոլորտներում աշխատող միկրոբիզնեսի ընկերություններին, 2020 թվականի առաջին եռամսյակում արձանագրած շրջանառության տասը տոկոսի չափով, բայց ոչ ավել քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը ու ոչ պակաս քան 10 հազար դրամը: Այսպիսի շուրջ 6 հազար տնտեսվարող ծանուցվել է և աջակցության տրամադրումը կմեկնարկի առաջիկա շաբաթվա ընթացքում:

Հակաճգնաժամային 11-րդ միջոցառման շրջանակներում միանվագ աջակցություն ենք ցուցաբերում էլեկտրաէներգիայի և գազի այն բաժանորդներին, ում փետրվարի ծախսը կազմել է գազի համար 10 հազար դրամ, էլեկտրաէներգիայի համար 5 հազար դրամ: Հայաստանի Հանրապետությունում այսպիսի շուրջ 235 հազար բաժանորդ կա և կառավարությունը փետրվար ամսվա նրանց վճարների 50 տոկոսը փոխհատուցում է: Այս խմբի բաժանորդները, ովքեր արդեն վճարել են, աջակցությունը ստանում են որպես կանխավճար՝ իրենց բաժանորդային հաշիվներին: Կառավարությունը այս ծրագրով արդեն իսկ վճարել է 786 միլիոն դրամ:

Հակաճգնաժամային 12-րդ միջոցառումով միանվագ աջակցություն ենք ցուցաբերում էլեկտրաէներգիայի և գազի այն բաժանորդներին, ովքեր փետրվար ամսին սպառել են 10 հազար 1 դրամից մինչև 30 հազար դրամի գազ և 5001-ից մինչև 10 հազար դրամ էլեկտրական էներգիա: Հայաստանի Հանրապետությունում այսպիսի շուրջ 280 հազար բաժանորդ կա և կառավարությունը փետրվար ամսվա նրանց վճարումների 30 տոկոսի չափով աջակցություն է տրամադրել: Այս ծրագրով արդեն իսկ վճարվել է 1 միլիարդ 842 միլիոն դրամ:

Հակաճգնաժամային 13-րդ միջոցառումով նպաստառու ընտանիքներին աջակցություն ենք տրամադրում իրենց ամսական նպաստի կեսի չափով: Ընդ որում, աջակցության 70 տոկոսը կտրվի առձեռն, իսկ 30 տոկոսը կփոխանցվի էլեկտրական էներգիայի նրանց բաժանորդային հաշիվներին: Այս ծրագրից կօգտվի շուրջ 85 հազար ընտանիք, աջակցության համախառն չափը կկազմի շուրջ 1.2 միլիարդ դրամ: Այս ընտանիքների աջակցությունը նրանց կտրվի ապրիլ ամսվա նպաստի հետ:

Կարևոր է արձանագրել նաև, որ կորոնավիրուսի համաճարակի մեկնարկից ի վեր, այսօրվա դրությամբ Հայաստանի բանկերն ու վարկային կազմակերպությունները շուրջ 11 հազար իրավաբանական անձանց վարկային արձակուրդ են տվել 35 միլիարդ դրամի չափով: Շուրջ 15 միլիարդ դրամի վարկային արձակուրդ է տրվել 380 հազար ֆիզիկական անձանց:

Կառավարությունը շարունակում է հակաճգնաժամային միջոցառումների և անելիքների քննարկումները և կկայացվեն բոլոր անհրաժեշտ որոշումները վերահաս այս ճգնաժամին արժանապատիվ դիմակայելու համար: Մեր օրախնդիր հարցը այնպես անելն է, որ մեր ընդունած հակաճգնաժամային 13 միջոցառումները լինեն առավելագույնս արդյունավետ և հնարավորինս արագ հասնեն շահառուներին»,- ասաց նա:

Դիտումների քանակ365
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Հայաստանում չարձանագրվեցին դատարկ ցուցափեղկեր, մի բան, որ, ցավոք, արտահայտվել է աշխարհի բազմաթիվ երկրներում. Փաշինյան 20:2817 Ապր, 2020 Հայաստանում չարձանագրվեցին դատարկ ցուցափեղկեր, մի բան, որ, ցավոք, արտահայտվել է աշխարհի բազմաթիվ երկրներում. Փաշինյան Առողջապահություն
  • Մինչև այս պահը մենք արժանապատվորեն ենք դիմակայել համաճարակին. վարչապետ Փաշինյան 20:2217 Ապր, 2020 Մինչև այս պահը մենք արժանապատվորեն ենք դիմակայել համաճարակին. վարչապետ Փաշինյան Հասարակություն
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ քաղաքացիներին 20:0017 Ապր, 2020 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ քաղաքացիներին
Հիմա եթերում
Լրահոս
  • Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները 00:4225 Օգս, 2026
  • ԵԹԿՊԻ ընդունելություն. պահանջված մասնագիտություններն ու թափուր տեղերը 00:1025 Օգս, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Կոտայքի մարզի Արագյուղ բնակավայրում 23:5124 Օգս, 2026
  • Մատենադարանի ամբողջ ժառանգությունը՝ պատկերագրքում 23:3624 Օգս, 2026
  • Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն 23:1924 Օգս, 2026
  • Ով է բռնություն կիրառողը, ով՝ տուժողը. միջադեպ ոստիկանների և քննիչների մասնակցությամբ 23:0024 Օգս, 2026
  • ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ 22:5024 Օգս, 2026
  • Պաշտպանության նախարարը կոչ է անում զերծ մնալ բանակի հեղինակությունը նսեմացնելու աշխատաոճից 22:2924 Օգս, 2026
  • Հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ 22:1724 Օգս, 2026
  • Այսօր Հայաստանն իր խոսույթը ձևավորում է իր ռազմավարական շահերից ելնելով. վարչապետ 21:5724 Օգս, 2026
  • Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը նոր ռեկորդ է սահմանել. Լևոն Ազիզյան 21:4524 Օգս, 2026
  • Կապանում անցկացվել է SMART գործիքի կիրառման հնգօրյա դասընթաց 21:2824 Օգս, 2026
  • Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ 21:1524 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Բանակից մինչև միլիոնատերերի ունեցվածք․ վարչապետի հետ թեժ հարցուպատասխանը ԱԺ-ում 21:0024 Օգս, 2026
  • Ճամբարակի ճանապարհներին չեզոքացվում է սողանքի վտանգը 20:5924 Օգս, 2026
  • Օգոստոս 24-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5424 Օգս, 2026
  • Սիրիան և Իսրայելը բարձր մակարդակի բանակցություններ են անցկացրել 20:5324 Օգս, 2026
  • Բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲ 20:4624 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 24. 2026 20:4124 Օգս, 2026
  • ԱՄՆ-ը 50% մաքսատուրք կսահմանի Կանադայից ներմուծվող մեքենաների և բեռնատարների համար 20:3624 Օգս, 2026
  • Հայաստանը կարող է հեռանալ ՀԱՊԿ-ից, եթե դրա կարիքը չունի. Պեսկով 20:3124 Օգս, 2026
  • Աջակցություն տեղական բիզնեսին 20:2624 Օգս, 2026
  • Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն 20:2024 Օգս, 2026
  • ՀՀ Կառավարության 2026-2031 թթ․ գործունեության ակնկալվող ուղենշային արդյունքները 20:2024 Օգս, 2026
  • Կառավարության հնգամյա ծրագրի իրականացմամբ ունենալու ենք նոր որակի պետություն. վարչապետ 20:1224 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 24.08.2026 20:0224 Օգս, 2026
  • Պակիստանը Իրան-ԱՄՆ խաղաղ բանակցությունները վերսկսելու հերթական փորձն է նախաձեռնել 19:5024 Օգս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր 19:3724 Օգս, 2026
  • Արթիկում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 19:2824 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին 19:2024 Օգս, 2026
  • Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ բուսասանիտարական վերահսկողության վերաբերյալ երկխոսությանը. Օվերչուկ 19:1524 Օգս, 2026
  • «Կանաչ» զրույց կլիմայի փոփոխության մասին 19:0324 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Մեր երկիրը ՀԱՊԿ վերադառնալու մտադրություն չունի. վարչապետ | 24.08.2026 19:0024 Օգս, 2026
  • Ղազախստանի խորհրդարանի ընտրություններում «Ադիլեթ» կուսակցությունը ստացել է ձայների ավելի քան 70%-ը 18:5024 Օգս, 2026
  • Ավարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքները 18:4124 Օգս, 2026
  • Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում 18:3124 Օգս, 2026
  • Հայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 18:2124 Օգս, 2026
  • ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը՝ ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին 18:1224 Օգս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր 18:0124 Օգս, 2026
  • Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել 17:5424 Օգս, 2026
  • Հայթաղցիները կբուժվեն նորոգված ու վերազինված ամբուլատորիայում 17:3724 Օգս, 2026
  • Գեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել 17:2524 Օգս, 2026
  • Գարեգին Բ-ի անվան շուրջ ակցիա ԱԺ նիստում. ընդդիմությունը լքեց դահլիճը 17:1624 Օգս, 2026
  • Ուկրաինայի ապագան Եվրոպական միության կազմում անվտանգության լավագույն երաշխիքն է. Անտոնիու Կոշտա 17:0524 Օգս, 2026
  • Հայաստանում օտարերկրացիներին տրամադրված կացության կարգավիճակների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 59%-ով 16:5724 Օգս, 2026
  • ՀՀ մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթուղթ 16:4524 Օգս, 2026
  • Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի ծրագրում ընդգրկված է 54 միջոցառում 16:3724 Օգս, 2026
  • Կառավարության ծրագիրը՝ ԱԺ-ում. վարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին | ՈՒՂԻՂ 16:3224 Օգս, 2026
  • Զինծառայող է մահացել ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով. ՊՆ 16:3024 Օգս, 2026
  • Կրեմլը դժգոհել է SCALP հրթիռների տեխնոլոգիան Ուկրաինային փոխանցելու Լոնդոնի ծրագրերից 16:2624 Օգս, 2026
  • Քննարկվել են ԶՈՒ-ում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր․ հանդիպում ՄԻՊ գրասենյակում 16:1724 Օգս, 2026
  • Կասեցվել է «Ֆուդ մաստեր»-ի «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունը 16:0724 Օգս, 2026
  • Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը Զելենսկուն կհանձնի հեռահար հրթիռների նախագծերը. BBC 16:0024 Օգս, 2026
  • Միջազգային մրցույթով պետք է ոլորտի թոփ կառավարիչներից մեկին կամ կոնսորցիումին ներգրավենք ՀԷՑ-ի կառավարման գործում. Փաշինյան 15:5324 Օգս, 2026
  • ՀՀ երկաթուղին ՀՀ սեփականությունն է. վարչապետ 15:4624 Օգս, 2026
  • Դատավորներին էլ եմ առաջարկել՝ գնացեք ժողովրդի առաջ պատասխա՛ն տվեք. Փաշինյանը՝ ընտրակաշառքի գործերի մասին 15:3824 Օգս, 2026
  • Սահմանազատման շուրջ աշխատանքը անընդհատ է, քանի դեռ այն չի ավարտվել. Նիկոլ Փաշինյան 15:2324 Օգս, 2026
  • Ոստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտե 15:1924 Օգս, 2026
  • 2026-ի հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 828 939 15:0724 Օգս, 2026
  • Սուրեն Պապիկյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 14:5824 Օգս, 2026
  • ՀՀ ԱԺ-ն մտադիր է շարունակել կառուցողական երկխոսությունը. Ռուբինյանը՝ Կոպիրկինին 14:5624 Օգս, 2026
  • Իրանը ցանկանում է պատժել Հորմուզով անցնող օրինախախտ նավերին 14:5024 Օգս, 2026
  • Առաջիկա երկու օրը՝ առանց տեղումների․ հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է 14:3824 Օգս, 2026
  • Կառավարության ծրագիրը՝ ԱԺ-ում. վարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին | ՈՒՂԻՂ 14:3024 Օգս, 2026
  • Կիև են ժամանել մի շարք երկրների ղեկավարներ 14:2624 Օգս, 2026
  • ՀՀ ժողովուրդը, որ իշխանության կրողն է, ունի հարցեր, որոնց պատասխանը պետք է ստանա. Նիկոլ Փաշինյան 14:1724 Օգս, 2026
  • Բանակում դեպքերի մի մեծ հատված կապված է, այսպես ասած, պոստում քնելու պրոբլեմի հետ. Փաշինյան 14:0024 Օգս, 2026
  • Նևադայում անտառային հրդեհի պատճառով տարհանվել է 40000 մարդ 13:4824 Օգս, 2026
  • Շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի ՀՀ-ին հեռացնել ՀԱՊԿ-ից, մեզ կազատի դուրս գալ-չգալու երկընտրանքից. Փաշինյան 13:3724 Օգս, 2026
  • Արփինե Սարգսյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:3624 Օգս, 2026
  • S&P Global Ratings-ը վերահաստատել է Հայաստանի BB-/B վարկանիշը՝ պահպանելով «դրական» հեռանկարը 13:2324 Օգս, 2026
  • Մենք ուզում ենք, որ բարեկեցության հիմնական բանաձևը լինի աշխատանքը. ՀՀ վարչապետ 13:1524 Օգս, 2026
  • ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն կամավոր ատեստավորման համար դիմած ուսուցիչների 13:0524 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Պետք է ստեղծենք արտաքին անվտանգության լրացուցիչ շերտեր․ վարչապետը թվարկել է գործիքները 13:0024 Օգս, 2026
  • Ոստիկանները բացահայտել են համարանիշների գողությունը 12:4124 Օգս, 2026
  • Իմ հանձնարարությամբ զեկույց է պատրաստվում ՀԱԵ-ում առաջացած խոր, համակարգային ճգնաժամի մասին. Փաշինյան 12:3324 Օգս, 2026
  • Սեպտեմբերի 1-ին Հայաստանում կանցկացվեն թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցի պլանային աշխատանքներ 12:2524 Օգս, 2026
  • Մենք մտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029 թվականի ընթացքում. Փաշինյան 12:1824 Օգս, 2026
  • Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին 12:1324 Օգս, 2026
  • Միջազգային խաղացողները մեր նահատակների ոսկորները զենքայնացնում են, դրանցով կրակում իրար վրա. Փաշինյան 12:0624 Օգս, 2026
  • Կառավարության ծրագիրը՝ ԱԺ-ում. վարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին | ՈՒՂԻՂ 12:0024 Օգս, 2026
  • Արսեն Թորոսյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:5724 Օգս, 2026
  • Ուկրաինական դրոնները թիրախավորել են «Օզոն»-ի պահեստները 11:5724 Օգս, 2026
  • Մենք պետք է դադարենք Ադրբեջանում Հայաստան փնտրել, Ադրբեջանը պետք է դադարի Հայաստանում Ադրբեջան փնտրել. Փաշինյան 11:5124 Օգս, 2026
  • ԹՐԻՓՓ-ը օտարերկրյա որևէ ռազմական և կամ զինված ներկայություն չի ենթադրում. Փաշինյան 11:4224 Օգս, 2026
  • ՄԻՊ-ը և Կանադայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման հարցեր 11:2424 Օգս, 2026
  • ՌԴ գործընկերներին խնդրում ենք ճկունություն ցուցաբերել և կոնցեսիայի իրավունքը վաճառել ՀՀ-ի և ՌԴ-ի համար ընդունելի երրորդ երկրի. Փաշինյան 11:1924 Օգս, 2026
  • ԹՐԻՓՓ նախագիծը վերջ է դնելու Հայաստանի շրջափակմանը. Նիկոլ Փաշինյան 11:1724 Օգս, 2026
  • Նոր Սահմանադրության ընդունման օրակարգը մաքուր հայաստանյան օրակարգ է. Փաշինյան 11:0924 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում 10:4824 Օգս, 2026
  • Մեր ժողովուրդը շատ ավելի վաղ է գլխի ընկել, որ ղարաբաղյան համակարտությունը թակարդ է. Փաշինյան 10:4324 Օգս, 2026
  • Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, Չորրորդ հանրապետությունը իրականություն է. վարչապետ 10:2724 Օգս, 2026
  • Ուսուցիչների կամավոր ատեստավորում. մեկնարկում է հայտերի ընդունումը 10:1624 Օգս, 2026
  • Հրդեհ Ջրաշենի տներից մեկում․ այրվել են տան տանիքն ու կուտակված անասնակերը 10:1124 Օգս, 2026
  • Ծանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնությունում Հայաստանն այսօր ունի երկու մասնակից 10:0524 Օգս, 2026
  • Վարչապետն ԱԺ-ում ներկայացնում է Կառավարության հնգամյա ծրագիրը | ՈՒՂԻՂ 10:0024 Օգս, 2026
  • Հայկ Մարտիրոսյանը Rubinstein Chess Festival 2026 շախմատի շրջանային մրցաշարի 4-րդ հորիզոնականում է 09:5024 Օգս, 2026
  • Լոռու մարզի մի քանի բնակավայրում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 09:3324 Օգս, 2026
  • Անհրաժեշտ է վերագնահատել քաղաքացիության ինստիտուտը՝ կարևորելով քաղաքացիություն ստացող անձի և ՀՀ-ի միջև կայուն իրավական կապի ապահովումը․ ՆԳ նախարար 09:0724 Օգս, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:5524 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015