Կառավարությունը քննարկում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու 13-րդ միջոցառումը ընդունելու հարցը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը տեղեկացրեց, որ միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական դժվարությունների առաջ կանգնած սոցիալապես անապահով ընտանիքներին։
«Միջոցառման շահառու են 2020-ի ապրիլի դրությամբ ընտանեկան և սոցիալական նպաստների իրավունք ունեցող ընտանիքները։ Խոսքը շուրջ 85 հազար ընտանիքի մասին է։ Աջակցությունը տրամադրվում է յուրաքանչյուր ընտանիքին՝ իր նպաստի չափի 50 տոկոսի չափով, որի 70 տոկոսը ընտանիքին տրամադրվում է կանխիկ վճարման ձևով՝ ապրիլ ամսվա նպաստի վճարման հետ միասին, իսկ 30 տոկոսը փոխանցվում է որպես բաժանորդի կողմից սպառվող էլելտրական էներգիայի վճար։ Բաժանորդ չհանդիսանալու դեպքում գումարը տրամադրվում է շահառուին կանխիկ եղանակով»,- կառավարության նիստում նշեց տիկին Բաթոյանը։
Բաթոյանը հավելոց, որ շուրջ 85 հազար ընտանիքներին օգնելու համար հատկացված լրացուցիչ միանվագ աջակցությունը կազմում է 1․2 միլիարդ դրամ։
Վարչապետը ընդգծեց, որ առնվազն օրավարձով աշխատողների 90 և ավելի տոկոսին օգնում են այս ծրագրով նաև 9--րդ, 7-րդ, 11-րդ և 12-րդ ծրագրերով։