Վրաստանի իշխանությունները մինչև մայիսի 10-ը երկարաձգում են երկրում սահմանված արտակարգ դրության ռեժիմը՝ գրում է РИА Новости-ն: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
«Դիմելու եմ նախագահին, որպեսզի երկրի ղեկավարը առաջիկա օրերին դիմի խորհրդարան՝ ամբողջ երկրում սահմանված արտակարգ դրությունը մինչև մայիսի 10-ը երկարաձգելու պահանջով: Դրանք անհրաժեշտ քայլեր են, որոնք պետք է շտապ կարգով իրականացնել, որպեսզի չանցնենք վարակի տարածման նոր փուլ»:
Գախարիան ավելացրել է, որ կառավարությունն արդեն կայացրել է համապատասխան որոշումը: Հիշեցնենք, որ Վրաստանում արտակարգ դրության ռեժիմը սահմանվել էր մինչև ապրիլի 21-ը: