ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․
«ՌԴ-ում ՀՀ դեսպանության անունից մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում գործարար Արմեն Հայրապետյանին` չարտերային թռիչքով Հայաստան վերադարձող մի շարք քաղաքացիների համար տոմսերի ձեռքբերման հարցում ցուցաբերած աջակցության համար։
Շնորհակալություն ենք հայտնում Vnukovo Village Hotel հյուրանոցի սեփականատեր Սուրեն Նաջարյանին` այս օրերին անօթևան մնացած քաղաքացիների տեղավորման հարցում աջակցելու համար»։