Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության բազմաթիվ հրթիռներ է արձակել Կորեական թերակղզու և Ճապոնիայի միջև ընկած բաց ծովում: Այս մասին գրում է Reuters լրատվական գործակալությունը:
Այս մասին տեղեկությունները հաղորդել են Հարավային Կորեայի զինված ուժերից: Հարավկորեացի զինվորականները մշտադիտարկում են իրականացնում այն հատվածում, որտեղ Հյուսիսային Կորեայի զորախմբերն ակտիվություն են ցուցաբերում:
Հայտնի է դարձել, որ հրթիռներն անցել են 150 կմ հեռավորություն: Ուսումնավարժանքներին մասնակցել են նաև ռազմական մի քանի օդանավեր: