• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Սիրիայի վերականգնման ճանապարհին գլխավոր խոչընդոտն Իսրայելն է. Ֆիդան. «Հարևաններ» Սիրիայի վերականգնման ճանապարհին գլխավոր... 20:10
ՄԻՊ-ը՝ Գագիկ Խաչատրյանի, Հովիկ Աբրահամյանի որդու և Բաքվի գերիների մասին ՄԻՊ-ը՝ Գագիկ Խաչատրյանի, Հովիկ... 20:09
3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում 3 ոսկե և 6... 18:00
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Լեռնային Ղարաբաղ 17:2712 Ապր, 2020

Արցախում 30 օրով արտակարգ իրավիճակ է հայտարարվել․ ընտրությունների 2-րդ փուլը չի հետաձգվի

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 12-ին անց է կացրել նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստ, որին ներկա էին հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական մարմինների ներկայացուցիչները:

Նախագահ Սահակյանը ուղերձով դիմել է հանրապետության քաղաքացիներին և տեղեկացրել, որ ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման և կորոնավիրուսի համաճարակի սպառնալիքից բնակչության պաշտպանության նպատակով Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի ուղերձը
Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին
 
«Սիրելի՛ հայրենակիցներ,
 
Սույն թվականի մարտի 19-ին, կառավարության նիստում, որտեղ քննարկվել է «Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման եւ կորոնավիրուսի համաճարակի սպառնալիքից բնակչության պաշտպանության պատրաստականության մասին» հարցը, ես մեր քաղաքացիներին տեղեկացրել էի բոլոր ձեռնարկվող միջոցների մասին:

Այնտեղ նշել եմ, որ կառավարության կողմից կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ հնարավոր միջոցները մեր հանրապետությունում կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ, և որ այդ աշխատանքները կկրեն մշտական բնույթ:

Նաեւ նշվել է, որ նոր հանգամանքների ի հայտ գալու դեպքում կիրականացվեն լրացուցիչ քայլեր, եւ մեր քաղաքացիները այդ մասին անմիջապես կտեղեկանան:

Օբյեկտիվ պատճառներով այնպես է ստացվել, որ աշխարհում այդ վարակի տարածումը համընկել է մեր հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված կարևորագույն համապետական՝ նախագահական և խորհրդարանական ընտրությունների կազմակերպման և անցկացման հետ:

Ստեղծված պայմաններում մենք պետք է անեինք ամեն ինչ, որպեսզի և ընտրություններն անցնեն նախատեսված ժամկետում, և, ամենակարևորը, ապահովվի բնակչության առողջությունը՝ մեր ժողովրդին զերծ պահելով հնարավոր ռիսկերից:

Սահմանադրությամբ նախատեսված համապետական կարևոր միջոցառումների, ինչպիսինն են հանրապետության նախագահի և Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների անցկացումը որևէ մեկի քմահաճույքը չէ, այլ առկա իրավիճակի հստակ գիտակցումն է, որ հաստատված ժամկետներում ընտրությունների չանցկացումը ինքնին կարող է առաջ բերել սահմանադրական ճգնաժամ՝ դրանից բխող բազմաթիվ անկանխատեսելի բացասական հետևանքներով:

Այդ իսկ պատճառով իրականացվել են կառավարության որոշումներով նախատեսված այն բոլոր համալիր միջոցառումները, որոնք ենթադրում է կորոնավիրուսի դեմ պայքարը, և որոնք այսօր գործում են տարբեր երկրներում: Հանրապետությունում վարակի տարածման դեմ պայքարը չի դադարել ոչ մի րոպե: Ակտիվորեն աշխատում է միջգերատեսչական հանձնաժողովը, եւ օպերատիվ կերպով լուծվում են բոլոր դրված խնդիրները:

Հատուկ կուզենայի նշել, որ մեր երկրում կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքները իրականացվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցների հետ սերտ համագործակցությամբ: Եվ բոլոր ծագող հարցերի շուրջ իմ կողմից մշտապես անց են կացվում քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ:

Այս աշխատանքների իրականացումը մեզնից յուրաքանչյուրից պահանջում է հսկայական պատասխանատվության եւ բարձր գիտակցության զգացում: Մեր կողմից արվում է  հնարավորը այս ուղղությամբ:

Եվ որևէ մեկի մոտ չպետք է կասկած լինի, որ այն քաղաքականությունը, որը մեր կողմից իրականացվել է ստեղծված պայմաններում, եղել է համակողմանիորեն մշակված, ու որ դրա հիմքում ընկած էին և բնակչության առողջության պահպանման ուղղությամբ բոլոր միջոցների ձեռնարկումը, և սահմանադրական խնդիրների լուծումը՝ ի շահ մեր ժողովրդի, մեր երկրի ապագայի, ի շահ մեր պետականության ամրապնդման:

Դեռևս պարզ չէ, թե ինչքան կտևի այս համաճարակը, և այն ինչ ազդեցություն կունենա համաշխարհային տնտեսության վրա: Պետության կողմից պետք է արվի հնարավորը մեր երկրում տնտեսական ճգնաժամը կանխելու ուղղությամբ:

Եվ այս պարագայում պետք է լինի ժողովրդի լիակատար վստահությունը վայելող իշխանություն, որը, օգտագործելով օրենքով սահմանված իր լիազորությունները, կանի հնարավոր ամեն ինչ ապագա բոլոր մարտահրավերներին արդյունավետորեն դիմակայելու համար:

Ստեղծված լրջագույն պայմաններում մեզ, ինչպես երբեք, պետք է ընտրված լեգիտիմ իշխանություն:

Մեզ հաջողվեց Սահմանադրությամբ նախատեսված ժամկետներում մարտի 31-ին համատեղ ուժերով անցկացնել համապետական ընտրությունները: Ինչպես գիտեք, ընտրվել է Ազգային ժողովի նոր կազմ: Սակայն նախագահական ընտրությունների արդյունքները ենթադրում են ընտրությունների երկրորդ փուլի անցկացում, որը նախատեսված է ապրիլի 14-ին:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հաշվի առնելով, որ, չնայած նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման եւ կորոնավիրուսի համաճարակի սպառնալիքից բնակչության պաշտպանության ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում տևական ժամանակահատվածում Արցախի Հանրապետությունում վարակի դեպքեր չէին արձանագրվել, սակայն վերջերս վարակի արձանագրված դեպքերը անհրաժեշտություն են առաջացրել նոր լրացուցիչ քայլերի ձեռնարկման և միջոցառումների իրականացման, այդ թվում՝ ապրիլի 14-ին նախագահական ընտրությունների անցկացման ժամանակ,

Ելնելով նման արտակարգ իրավիճակում մարդկանց կյանքի և առողջության ապահովման գերակայության սկզբունքից, ինչպես նաև համաճարակի կանխարգելման, համաճարակային իրադրության պայմաններում բնակչության պաշտպանության, բնակչության առողջության պահպանման և առողջական վիճակի բարելավման նպատակով սանիտարականխարգելիչ, կարանտինային հատուկ միջոցառումների, վարակի տարածումը կանխելու եւ վերացնելու հատուկ պայմաններ եւ ռեժիմ սահմանելու, ինչպես նաեւ բնակչության պաշտպանության կանխարգելիչ այլ աշխատանքների եւ միջոցառումների ժամանակին, պատշաճ, օպերատիվ, արդյունավետ կազմակերպման և իրականացման անհրաժեշտությունից,

Հաշվի առնելով, որ վարակի տարածմանը էականորեն նպաստում կամ կարող են նպաստել, իսկ կանխարգելմանը` խոչընդոտել այլ, այդ թվում` վարակված բնակչության բարձր ցուցանիշներ ունեցող երկրներից պոտենցիալ վարակակիր անձանց՝ Արցախի Հանրապետություն մուտք գործելու, Արցախի Հանրապետության տարածքում անձանց ազատ տեղաշարժվելու, հանրային միջոցառումներին մասնակցելու, համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ, իսկ ախտանիշների առկայության դեպքում` բժշկական զննություն չանցնելու հանգամանքները,

Հիմք ընդունելով այն, որ Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ և 133-րդ հոդվածները Արցախի Հանրապետության նախագահին լիազորում են երկրում արտակարգ իրավիճակ հայտարարել տարերային աղետի բնույթ ունեցող բնական կամ տեխնածին աղետների կանխարգելման, ինչպես նաև դրանց հետեւանքների վերացման նպատակով, և այն, որ վարակի տարածումը զանգվածաբար սպառնում է մարդկանց կյանքին ու առողջությանը, և հաշվի առնելով Արցախի Հանրապետության Սահմանադրության հոդված 3-ով սահմանված` մարդու` որպես բարձրագույն արժեք հանդիսանալու սահմանադրական կարգավիճակը, ինչը պետությանը պարտավորեցնում է միջոցներ ձեռնարկել անձանց կյանքի ու առողջության պաշտպանության համար,

նկատի ունենալով այն, որ վարակի ներթափանցման և վարակված անձանց առկայության և նրանց թվի ավելացման պայմաններում համապատասխան կանխարգելիչ աշխատանքների և միջոցառումների իրականացումը և դրանց արդյունքում անձանց կյանքի և առողջության պաշտպանությունը հնարավոր չի լինի ապահովել առանց Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված` մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման, մասնավորապես՝ անձնական ազատության, ազատ տեղաշարժվելու իրավունքի, հավաքների ազատության, սեփականության իրավունքի եւ արտակարգ իրավիճակի ժամանակ Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանափակման ենթակա այլ իրավունքները եւ ազատությունները` իրավիճակի պահանջով և օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես կասեցնելու կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկելու,

Եվ ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 20-րդ կետով, 133-րդ հոդվածի 1-ին մասով և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 1-ին և  5-րդ հոդվածներով` ես ստորագրել եմ հրամանագիր, համաձայն որի՝

Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի ապրիլի 12-ից, ժամը 22:00-ից սկսած մինչև 2020 թվականի մայիսի 12-ը, ժամը 22:00-ն ներառյալ՝ հայտարարվել է արտակարգ իրավիճակ:

Արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծվել է պարետատուն: Պարետատան ղեկավարման համար իմ կողմից պարետ է նշանակվել Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Պարետատան կազմում ընդգրկվել են շահագրգիռ մարմինների ղեկավարները:

Հրամանագրով սահմանվել են արտակարգ իրավիճակի ժամանակ կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմն ապահովող ուժերն ու միջոցները:

Թանկագի՛ն հայրենակիցներ,

Ըստ էության՝ այսպիսինն է կայացված որոշման անհրաժեշտությունը:

Վստահ եմ, որ մեր ժողովրդի իմաստնության, կարգապահության և բարձր քաղաքացիական պատասխանատվության շնորհիվ կկարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները, արդյունավետորեն լուծել ծագող խնդիրները և, միաժամանակ, օրենքով սահմանված կարգով անցկացնել մեր երկրի համար այս կարևորագույն համապետական միջոցառումը, ինչպիսինն է Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունը՝ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բնակչության առողջության պահպանման ուղղությամբ:

Ընտրությունների անցկացման օրը բոլոր ընտրատեղամասերում կձեռնարկվեն առողջապահական եւ սանիտարահիգիենիկ խստագույն միջոցներ: Պետք է անենք հնարավորը, որպեսզի կանխարգելենք և չեզոքացնենք բոլոր բացասական հետեւանքները: Մենք կանենք մեզնից կախված ամեն ինչ, որպեսզի ամենայն պատասխանատվությամբ անցնենք այս կարեւորագույն շրջանը ևս:

Կոչ եմ անում մեր քաղաքացիներին՝ ըմբռնումով մոտենալ ընդունվող որոշումներին, խստորեն հետեւել նախատեսված միջոցների և հանձնարարականների կատարմանը:

Մեր բոլոր գործողությունները պետք է լինեն՝ հանուն մեր երկրի և քաղաքացիների բարեկեցության, մեր ազատ, անկախ և ժողովրդավարական պետության ապագայի:

Բոլորիս մաղթում եմ քաջառողջություն հաջողություններ և ամենայն բարիք:

Շնորհակալություն»:

 

Հեղինակ`Նարեկ Սահակյան
Դիտումների քանակ623
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Հայ եղբայրները փրկել են հրդեհվող ծերանոցի տարեցներին 21:0614 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հաջիևի ցուցադրածը բնօրինակ չէ․ Մատենադարանը ներկայացնում է ձեռագրի պատմությունը 21:0014 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 14-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4614 Սեպ, 2026
  • ԵՄ մշտական ներկայացուցիչները չեն համաձայնեցրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը. Politico 20:3514 Սեպ, 2026
  • Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները կարևորել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության պահպանումը 20:2614 Սեպ, 2026
  • Սաուդյան Արաբիան փոփոխություններ է մտցրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի և Օմանի առաջարկներում 20:2114 Սեպ, 2026
  • Մեր պատմության մեջ դատարկ էջ չկա. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևի հայտարարության մասին 20:1514 Սեպ, 2026
  • Գերմանիայի զինված ուժերի ստորաբաժանման ներկայացուցիչների հետ քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր 20:1014 Սեպ, 2026
  • Աշնանային փառատոների շարք՝ Վայոց ձորի բնակավայրերում 20:0514 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 14-ը ՀՀ ԶՈՒ տոնացույցում նշվում է որպես ՀՀ ԶՈՒ ԳՇ Ռազմանվագախմբային ծառայության օր 19:5814 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 14. 2026 19:5714 Սեպ, 2026
  • Հրանտ Թամրազյան-100. հայ գրական մտքի տիրակալը 19:5714 Սեպ, 2026
  • Բրիտանիայի կառավարությունը դեմ է Ուելսի, Շոտլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի անկախության հանրաքվեների անցկացմանը 19:5114 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 14.09.2026 19:4414 Սեպ, 2026
  • Թրամփը կրկին հանդես է եկել Իռլանդիայի միավորման օգտին 19:3614 Սեպ, 2026
  • Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով 19:2814 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցեր 19:2114 Սեպ, 2026
  • Արծաթե հուշադրամ՝ ՀՀ անկախության 35-ամյակին 19:1414 Սեպ, 2026
  • Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ ծառայողը 19:0514 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Խորապես տպավորված եմ. Գրոնոն՝ Մատենադարան այցի մասին | 14.09.2026 19:0014 Սեպ, 2026
  • Սաուդյան Արաբիան 110 մլն տոննա ուրանի հանքավայր է հայտնաբերել Մեդինայի շրջանում 18:5614 Սեպ, 2026
  • Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո 18:4714 Սեպ, 2026
  • Ցերեկային խնամքի ծառայություններ՝ երեխաներին 18:3914 Սեպ, 2026
  • 2026 թվականի օգոստոս ամսվա կլիմայական պայմանները Հայաստանում 18:3014 Սեպ, 2026
  • Ռուսաստանի գործողություններն ավելի ու ավելի են մոտենում լեհական սահմանին. Տուսկ 18:1914 Սեպ, 2026
  • Թբիլիսիում ճանապարհաշինական աշխատանքները բացահայտել են 10-րդ դարի խեցեղենի հավաքածու. «Այլ լուրեր» 18:1014 Սեպ, 2026
  • 3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում 18:0014 Սեպ, 2026
  • «Հայէկոնոմբանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 202 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 17:5114 Սեպ, 2026
  • Վարչապետն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահին 17:4214 Սեպ, 2026
  • Կանզասի ազգային գվարդիան և ՀՀ պաշտպանության նախարարությունն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը 17:3414 Սեպ, 2026
  • Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 17:2814 Սեպ, 2026
  • Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում 17:2114 Սեպ, 2026
  • Շոտլանդիան, Ուելսը, Հյուսիսային Իռլանդիան ստորագրել են անկախության համաձայնագիր 17:1414 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը 17:0714 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Հայ-իրանական սահմանին կարևոր պայմանավորվածություն է ձեռք բերվել 17:0014 Սեպ, 2026
  • Քննարկվում է ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ռուբեն Մխիթարյանի թեկնածության հարցը 16:5814 Սեպ, 2026
  • Համագործակցության երկրների կինոփառատոն ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրիում 16:5114 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 14-ը ՀՀ ԶՈՒ տոնացույցում նշվում է որպես կապի զորքերի օր 16:4414 Սեպ, 2026
  • ՆԳ նախարարը և Վրաստանի վարչապետը քննարկելլ են երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության խորացման հնարավորությունները 16:3614 Սեպ, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3014 Սեպ, 2026
  • Մագդալենա Գրոնոն Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանը 16:2514 Սեպ, 2026
  • Ավստրիան մերժել է Իրանի փոխնախագահի մուտքը Վիեննա՝ մասնակցելու ԱԷՄԳ-ի համաժողովին 16:2414 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցությանը քննարկվել են պետական ակտիվների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլեր 16:2014 Սեպ, 2026
  • Ձերբակալվել են ՀԿԱԾ նախկին պաշտոնյաներ և փաստաբան 16:1514 Սեպ, 2026
  • «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնությունն այս տարի կանցկացվի նաև Հայաստանում 16:1314 Սեպ, 2026
  • Ապօրինի կայանատեղիներից պաշտոնյաները գումար են աշխատում, ինքնակամ նոր կառույցները կազդեն կադրերի վրա 16:0214 Սեպ, 2026
  • Չարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի 15:5414 Սեպ, 2026
  • Խորհրդարանը քննարկում է ԵԱՏՄ-ի և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի համաձայնագիրը վավերացնելու նախագիծը 15:4614 Սեպ, 2026
  • Եղել են դեպքեր, երբ ավելի շատ է եղել մեդիաաղմուկը, քան հաստատված դեպքը. ՆԳ նախարարի տեղակալը՝ դպրոցներում թմրանյութերի շրջանառության մասին 15:3914 Սեպ, 2026
  • Բելառուսում Հայաստանի դեսպանի խորհրդակցությունները կտևեն այնքան, մինչև պարզաբանում կամ ներողություն լսենք. Ռուբինյանը՝ Ղազարյանին 15:3214 Սեպ, 2026
  • ԱԺ նախագահը և Էստոնիայի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր 15:2614 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 15-19-ը առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ 15:1614 Սեպ, 2026
  • Իսրայելի մշակույթի նախարարը կոչ է արել քաղաքացիությունից զրկել Վենետիկի մրցանակակիրներ՝ Գազայի պատերազմի մասին պատմող NAZA ֆիլմի ստեղծողներին. BBC 15:0514 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | Յուրաքանչյուր նոր ինքնակամ շինություն վարչական շրջանի ղեկավարի համար խնդիր է լինելու. Ավինյան 15:0014 Սեպ, 2026
  • Խաղաղության կառուցումը պահանջում է պատասխանատու խոսք և գործողություններ. «Խաղաղության կամրջի» հայաստանյան անդամները՝ Հաջիևի հայտարարությունների մասին 14:5314 Սեպ, 2026
  • Կբարձրանա անդրազգային հանցավորության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների համագործակցությունը. նախագիծ 14:4214 Սեպ, 2026
  • Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է ԵՄ առաքելությանը վերաբերող հարցեր 14:3214 Սեպ, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 14:3014 Սեպ, 2026
  • Թրամփը չի բացառել Իրանում վենեսուելական սցենարի կրկնությունը 14:1914 Սեպ, 2026
  • Կիևը պետք է դադարեցնի հարձակումները ռուսական դիզելային վառելիքի օբյեկտների վրա. Թրամփ 14:1014 Սեպ, 2026
  • Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել քաղաքային զբոսայգում գտնվող հողամասի նկատմամբ. Փաշինյան 14:0314 Սեպ, 2026
  • Ստորագրել ենք ՀՀ ու ԻԻՀ Պարզեցված մաքսային միջանցքի մասին արձանագրությունը. ՊԵԿ նախագահ 13:5714 Սեպ, 2026
  • Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»․ վարորդը փաստաթուղթ չի ներկայացրել 13:4914 Սեպ, 2026
  • Սիրիայում բողոքի ցույցեր են՝ վառելիքի գների բարձրացման պատճառով 13:4114 Սեպ, 2026
  • Ծավում ջրամատակարարումը դադարեցնելու և բնակիչներին ջրով ապահովելու կարգադրագիր է տրվել 13:3414 Սեպ, 2026
  • Վահե Ղալումյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:3214 Սեպ, 2026
  • Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները նոր որակի, նոր բովանդակության են. Սոնա Ղազարյան 13:2614 Սեպ, 2026
  • Գեղարքունիքի քրեական ոստիկանները Լճաշենում ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել 13:1914 Սեպ, 2026
  • ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է 13:1214 Սեպ, 2026
  • Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին 13:0714 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Իմ դիրքորոշումը հստակ է. ԱԺ նախագահը՝ Հաջիևի հայտարարությունների մասին | 14.09.2026 13:0014 Սեպ, 2026
  • Խորհրդարանը քննարկում է նոր՝ Վանաձոր և Արարատ խոշորացված համայնքներ ստեղծելու մասին նախագիծը 12:5714 Սեպ, 2026
  • Եթե շարունակվի անարդար վերաբերմունքը ձեր հանդեպ, դիմեք «Այլևս չենք հանդուրժում» շարժման կենտրոն. Աննա Հակոբյանը նշել է հեռախոսահամարները 12:4914 Սեպ, 2026
  • Ակնկալում ենք, որ կողմերը հավասարաչափ հոգատարությամբ հանդես կգան խաղաղության նկատմամբ. Սոնա Ղազարյանը՝ Հաջիևի ասածների մասին 12:4314 Սեպ, 2026
  • Կանադան մտադիր է միանալ Ուկրաինային տրամադրվող ԵՄ վարկին. Financial Times 12:3014 Սեպ, 2026
  • Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 13-րդ հողատարածքը 12:2414 Սեպ, 2026
  • Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով 12:1514 Սեպ, 2026
  • Արմեն Խաչատրյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:0714 Սեպ, 2026
  • Աշխատաժողովում քննարկվել է 2023-2025 թթ. Մարդու իրավունքների պաշտպանության գործողությունների ծրագրով ԶՈՒ-ին վերաբերող գործողությունների իրականացման ընթացքը 12:0114 Սեպ, 2026
  • Ազգային ժողովի նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0014 Սեպ, 2026
  • Սոնա Ղազարյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:5314 Սեպ, 2026
  • Ինդոնեզիայում որոնում են նավի խորտակումից հետո անհետ կորած 129 մարդու 11:4814 Սեպ, 2026
  • Ազգային ժողովը քննարկում է Կառավարության անդամի երդման տեքստի փոփոխության մասին նախագիծը 11:3714 Սեպ, 2026
  • Ծավ բնակավայրում ջրի նմուշներում սնդիկի բարձր պարունակություն է արձանագրվել․ բնակիչներին հորդորում են չօգտագործել ծորակի ջուրը 11:3214 Սեպ, 2026
  • Վերոնշյալ հայտարարությունները անհիմն են. Ռուբինյանը՝ Հաջիևի ասածների մասին 11:2814 Սեպ, 2026
  • Սոնա Ղազարյանն ընդդիմադիր կին պատգամավորներին հորդորեց ընդունել Աննա Հակոբյանի՝ ընտանեկան բռնության դեմ նախագիծը խմբակցություններում քննարկելու առաջարկը 11:1514 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանն այցելել է զորամաս, հետևել զինվորների նախաճաշի պատրաստման գործընթացին 11:0714 Սեպ, 2026
  • Դատախազական ներգործության արդյունքում Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը 10:5114 Սեպ, 2026
  • ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2022-ի սեպտեմբերին ՀՀ-ի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվածների հիշատակը 10:2814 Սեպ, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանը մեկնարկեց ՀՀ պետական օրհներգի կենդանի կատարմամբ 10:2114 Սեպ, 2026
  • ՀՀ-ում օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է 2-4 աստիճանով․ սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 10:1214 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | Բնակարանների պահանջարկը կմնա մեծ. ՀՀ-ում անշարժ գույք են գնում նաև արտերկրից 10:0014 Սեպ, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 10:0014 Սեպ, 2026
  • Գերմանիայում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ 09:5314 Սեպ, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 09:3714 Սեպ, 2026
  • Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի 09:1914 Սեպ, 2026
  • Էմին Օհանյանը՝ «Craiova Grand Prix Rapid 2026» արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող 09:1314 Սեպ, 2026
  • Ստուգայցով եղա ՊՆ զորամասերից մեկում․ Սուրեն Պապիկյան 08:5014 Սեպ, 2026
  • Անակնկալ այցով մեկնում ենք հանրապետության հեռավոր զորամասերից մեկը․ Պապիկյան 08:2114 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:0414 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015