• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Քաղաքական ուժերի ծրագրերը խաղաղության և անվտանգության վերաբերյալ. Մեծ բանավեճ Քաղաքական ուժերի ծրագրերը խաղաղության... 22:47
Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել... 21:00
Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17... 19:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հեռավար ուսուցման կազմակերպման կանոններ. Արայիկ Հարությունյան
Հասարակություն
13:1411 Ապր, 2020

Հեռավար ուսուցման կազմակերպման կանոններ. Արայիկ Հարությունյան

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի էջում ներկայացրել է հեռավար ուսուցման արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ պարզաբանումներ և կանոններ:

«Կարևոր խոսակցությունից առաջ` ոչ պակաս կարևոր պարզաբանումներ: Սիրելի ուսուցիչներ, աշակերտներ և ծնողներ, խնդրում եմ ծանոթանալ:

Ամփոփելով արտակարգ դրության պայմաններում հեռավար ուսուցման շուրջ մեկ ամիսը, անդրադառնալով այս ընթացքում ուսուցիչների, ծնողների, տնօրենների, աշակերտների բարձրացրած տարբեր հարցերին և նպատակ ունենալով՝

- հավասարակշռել ուսուցիչների և աշակերտների ծանրաբեռնվածությունը,
- ամրապնդել երեխաների անձնական տվյալների պաշտպանությունը,
- մեծացնել սովորողների գիտելիքների յուրացման մակարդակը,

ներկայացվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պարզաբանումները հեռավար ուսուցման արդյունավետ կազմակերպման վերաբերյալ:

Ինչպես կազմակերպել հեռավար ուսուցումը

Հեռավար պայմաններում ուսումնական գործընթացը և դասարանի հետ աշխատանքը չեն կարող կազմակերպվել դեմ առ դեմ աշխատանքի նման՝ 30-40 րոպեով կամ այլ կերպ՝ առցանց համաժամանակյա դասեր իրականացնելու եղանակով։ Այս եղանակը առաջ է բերում ուսուցիչների, աշակերտների, իսկ կրտսեր դասարանների դեպքում՝ նաև ծնողների ֆիզիկական հոգնածություն։ Ավելին, գործընթացը դադարում է լինել բովանդակային և արդյունավետ՝ դառնալով առավելապես մեխանիկական:

Առաջարկում ենք առաջնորդվել հետևյալ պարզ կանոններով.

Ուսուցիչը կարող է պլանավորել իր աշխատանքը ոչ թե օրական, այլ շաբաթական կտրվածքով։

Շաբաթվա մեկ օրը՝ սկզբում, ուսուցիչը աշակերտներին կարող է տրամադրել շաբաթվա թեմային վերաբերող ուսումնական նյութը, տարբեր հղումներ, լրացուցիչ նյութերի հղումները, դասագրքի համապատասխան նյութը։ Ապա հանձնարարել ուսումնասիրել այդ նյութը, դուրս գրել անհասկանալի հատվածները, առաջացած հարցերը և ուղարկել ուսուցչին՝ առավել հասանելի որևէ հարթակով: Սրա համար կարող է տրվել մեկից մի քանի օր՝ կախված շաբաթվա թեմայի ծավալից՝ ըստ ուսուցչի պլանավորման` հաշվի առնելով ուսումնական պլանով նախատեսված նյութի ամբողջ ծավալը։

Այնուհետև, ուսուցիչը կարող է նշանակել առցանց միաժամանակյա հանդիպման օր։ Այդ հանդիպման ժամանակ կպարզաբանվեն աշակերտների հարցերը, ուսուցիչը կտա սպառիչ պատասխաններ և հանձնարարականներ մինչև շաբաթվա վերջ կատարելու համար:

Ուսուցիչը կարող է նշանակել հանձնարարությունները ստուգելու համար առցանց համաժամանակյա հանդիպման օր և ժամ։ Այդ ժամին խմբային աշխատանքի եղանակով ուսուցիչը կստուգի, թե որքանով են երեխաները յուրացրել թեման։

Եթե դասարանում աշակերտների թիվը մեծ է, ուսուցիչը կարող է հանձնարարությունը ստուգելու համար նախատեսված համաժամանակյա հանդիպումը կազմակերպել խմբերով։

Նշված ձևով ուսուցման կազմակերպումը հնարավորություն կտա խնայել ֆիզիկական և տեխնիկական ռեսուրսները, երեխաները և ուսուցիչները ստիպված չեն լինի երկար ժամանակ անցկացնել համակարգչի առջև։
Ավելին, համակարգչային սարքավորումներ և ինտերնետային կապ չունենալու պարագայում այս գործընթացը կարող է իրականացվել՝ օգտագործելով հեռուստատեսությամբ հասանելի ուսումնական դասերը, դասագրքերը, այլ հասանելի նյութեր, ուսուցչի հետ կարելի է կապվել հեռախոսով:

Բոլոր այն ուսուցիչները, որոնք ունեն հեռավար ուսուցմամբ դասընթացների կազմակերպման և հարթակների օգտագործման փորձ, և եթե նման տեխնիկական հնարավորություն առկա է նաև աշակերտների մոտ, ցանկալի է որպես հեռավար ուսուցման կազմակերպման եղանակ օգտագործել դրանք, օրինակ, Մուդլ հարթակի միջոցով հեռավար դասընթացների կազմակերպումը, Իթվինինգում հասանելի գործիքների կիրառությունը, Microsoft Office 365 փաթեթով աշխատանքը և այլն: Բոլոր հարթակների վերաբերյալ խորհրդատվությունը և առցանց աջակցության թեժ գիծը հասանելի են հեռավար ուսուցման համալիր էջում՝ heravar.armedu.am:

Իրականացնե՞լ աշակերտների հաշվառում, թե՞ ոչ

Հեռավար ուսուցման գործընթացին աշակերտի մասնակցության նշումը կարևոր է միայն այն առումով, որ պարզ լինի, թե ո՞ր աշակերտները չունեն հնարավորություն մասնակցել գործընթացին, հետևաբար, նրանց համար առաջանալու է այդ նյութը հետագայում լրացնելու կարիք: Առաջարկում ենք խուսափել որևէ այլ նպատակով աշակերտի մասնակցության ամրագրումից: Միևնույն ժամանակ, այն աշակերտները, որոնք տեխնիկապես ունեն հնարավորություն մասնակցելու հեռավար ուսուցման գործընթացին, կարևոր է, որ բաց չթողնեն դասերը՝ հետագայում ստիպված չլինելով լրացնել դրանք։

Ինչպես իրականացնել գնահատումը

Առաջարկում ենք ձեռնպահ մնալ պարտադիր թեմատիկ գրավոր աշխատանքներ իրականացնելու պահանջից, ինչը կրթության կազմակերպման նմանատիպ մեթոդների ժամանակ արդյունավետ չէ և հանգեցնում է լրացուցիչ բարդությունների: Առաջարկում ենք աշակերտների գնահատման ընթացքում հաշվի առնել հեռավար ուսուցման յուրահատկությունները և գնահատումն իրականացնելիս առավելապես առաջնորդվել աշակերտի` թեմայի յուրացման մակարդակով: Երկրորդ կիսամյակի, տարեկան գնահատականների ձևավորման, ինչպես նաև գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների անցկացման վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Ինչպես վարվել այն առարկաների կամ թեմաների պարագայում, որոնց ուսուցումը հնարավոր չէ կազմակերպել հեռավար եղանակով

Այն թեմաները, որոնք ուսուցչի գնահատմամբ հնարավոր չէ արդյունավետ մատուցել առցանց, կարող են չներառվել հեռավար ուսուցման գործընթացում, դրանք հարկավոր է հաշվառվել հետագայում լրացնելու համար: Առաջարկում ենք նաև նշված թեմաների և առարկաների ուսուցումը հեռավար եղանակով կազմակերպել հնարավորինս իրավիճակին համարժեք, օրինակ՝ ֆիզկուլտուրա առարկայի ուսուցումը առավելապես ուղղորդել դեպի տան պայմաններում կատարման համար հնարավոր վարժությունների ներկայացումը, աշակերտների՝ արտակարգ դրության պայմաններում առողջ ապրելակերպի կազմակերպումը և այլն: Բացի այդ, հորդորում ենք զերծ մնալ երեխաների՝ տարբեր գործողությունների և վարժությունների իրականացման տեսանկարահանումների և դրանք ուսուցչին ուղարկելու պահանջներից:

Էլեկտրոնային մատյանի լրացման անհրաժեշտությունը

Էլեկտրոնային մատյանի լրացման նպատակը հեռավար ուսուցման ծավալների ու ըստ այդմ դասերի լրացման անհրաժեշտության գնահատումն է, ոչ թե ուսուցիչների վերահսկողությունը: Էլեկտրոնային մատյանը հեռավար ուսուցման գործընթացում ներդրվել է նաև որպես ուսուցիչների համար կարևոր աշխատանքային գործիք, որում կգրանցվեն արված դասերն ու տրված հանձնարարությունները: Հետագայում այս շրջանի համար էլեկտրոնային մատյանում արված գրանցումները թղթային մատյաններ փոխանցելու կարիք չի լինելու: Էլեկտրոնային մատյանի վրա այս շրջանում ուսուցիչների կատարած աշխատանքը կօգնի կատարելագործելու համակարգը՝ հետագայում ամբողջությամբ անցնելով դրան և աստիճանաբար հրաժարվելով թղթային մատյանները լրացնելուց»,- գրել է նախարարը:

Դիտումների քանակ241
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Մայիսի 15-18-ը բացահայտվել է 305 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն 11:1718 Մայ, 2026
  • ՆԳՆ ՄՔԾ ստորաբաժանումները հունիսի 7-ին աշխատելու են 11:0418 Մայ, 2026
  • Թանգարանային միջավայրում ձևավորվում է ազգային ինքնության պահպանման գիտակցություն. ԿԳՄՍ նախարարի ուղերձը Թանգարանների միջազգային օրվա առթիվ 10:4918 Մայ, 2026
  • Փոխըմբռնման հուշագիր՝ ԿԳՄՍՆ-ի, Գորիսի համայնքապետարանի և «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամի միջև 10:3418 Մայ, 2026
  • Ժողովրդավարական հասարակությունում որևէ անձ չի կարող դուրս մնալ իրավունքների պաշտպանության համակարգից. ՄԻՊ 10:1618 Մայ, 2026
  • Պենտագոնն Իրանի վրա հարձակման նոր թիրախների ցանկ ունի․ CNN 10:1018 Մայ, 2026
  • Լուրեր 10:00 | ԿԸՀ-ն երաշխավորում է՝ բոլորի քվեն տեղ է հասնելու | 18.05.2026 10:0018 Մայ, 2026
  • Քարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվածներից 6-ը կալանավորվել են, 1-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք 09:5518 Մայ, 2026
  • Իջևանի որոշ բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի 09:0918 Մայ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 08:4518 Մայ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:3018 Մայ, 2026
  • Այնթապ բնակավայրում ավտոմեքենաներ են բախվել․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է 08:1518 Մայ, 2026
  • Փրկարարները սարալանջից իջեցրել են ոտքը վնասած քաղաքացուն 08:0218 Մայ, 2026
  • Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը կմասնակցի Եվրոպայի Մ20 տարեկան աղջիկների առաջնությանը 23:0817 Մայ, 2026
  • ԿԳՄՍ նախարարն այցելել է Հարժիս գյուղում նոր չափանիշներով կառուցված մոդուլային դպրոց 23:0317 Մայ, 2026
  • «Զորաց քարեր» արգելոցի տարածքում ավարտվել են մոդուլային տեղեկատվական կենտրոնի կառուցման աշխատանքները 22:5717 Մայ, 2026
  • «Արյունոտ տասնամյակը» խմբագրելու վարչապետի մի թեկնածուի հայտարարության հետքերով 22:5017 Մայ, 2026
  • Ահազանգերի հետևից օպերատիվ ենք արձագանքում. ԿԸՀ-ն՝ նախընտրական մեծ իրարանցման կիզակետում 22:4417 Մայ, 2026
  • Խաղաղությունը նպաստել է մարզերում անշարժ գույքի արժևորմանը. պատգամավոր 22:3717 Մայ, 2026
  • Մոսկվայում հասկացել են՝ սպառնալիքով չեն կարող ՀՀ-ն վերադարձնել ռուսական ազդեցության գոտի. փորձագետ 22:3217 Մայ, 2026
  • Քաղաքական ուժերի ծրագրերը խաղաղության և անվտանգության վերաբերյալ. Մեծ բանավեճ 21:5617 Մայ, 2026
  • ԿԳՄՍ նախարարը Սյունիքում այցելել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում կառուցված և վերակառուցված կրթական հաստատություններ 21:4117 Մայ, 2026
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | Մոսկվան ձգտում է հպատակեցնել Հայաստանը. կրեմլյան աղմուկի պատճառը 21:0017 Մայ, 2026
  • Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր 21:0017 Մայ, 2026
  • «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում կգործի տեղեկատվական կենտրոն. ԿԳՄՍՆ 20:3817 Մայ, 2026
  • Ֆլորիդայից Գյումրի՝ կամավոր աշխատելու նպատակով | Հարցազրույց Միքայել Կարապետյանի հետ 20:2817 Մայ, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 17.05.2026 20:1617 Մայ, 2026
  • Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր 19:3417 Մայ, 2026
  • ԿԳՄՍ նախարարության, Գորիսի համայնքապետարանի և «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել 19:0617 Մայ, 2026
  • Սամբոյի ԵԱ․ Գոռ հարությունյանը՝ չեմպիոն, Լեոնիդ Մելիքյանը՝ փոխչեմպիոն 18:3217 Մայ, 2026
  • Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել գետում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն 18:1417 Մայ, 2026
  • Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն 18:0817 Մայ, 2026
  • Մայիս Ներսեսյանը դարձել է մարտական սամբոյի Եվրոպայի փոխչեմպիոն, Գևորգ Ազատյանը՝ բրոնզե մեդալակիր 18:0517 Մայ, 2026
  • Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է 17:1617 Մայ, 2026
  • Մայիսի 18-19-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ 16:2917 Մայ, 2026
  • Մետրոպոլիտենում տեխնիկական խնդրի պատճառով առաջացել է խափանում 16:1917 Մայ, 2026
  • Հայաստանի պատմության թանգարանը մայիսի 19-ին փակ կլինի այցելությունների համար 14:4217 Մայ, 2026
  • Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց, ծանոթացել իրականացված պեղումներին 14:2217 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Արարատի մարզում 12:0017 Մայ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահի հետ 11:5217 Մայ, 2026
  • Հետաքրքիր ու հուզիչ օր ՄԻՊ-ի մեկնարկած նախագծի երկրորդ մասնակցի՝ Տիգրանի հետ 11:3017 Մայ, 2026
  • «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները խոչընդոտել են ՔՊ-ի նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը. 10 անձ ձերբակալվել է 11:1017 Մայ, 2026
  • Շտապօգնության բժշկի ցուցումով ձերբակալվածը տեղափոխվել էր հոգեկան առողջության պահպանման կենտրոն. ՆԳՆ պարզաբանումը 10:5617 Մայ, 2026
  • ԱՆ-ն՝ Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման կենտրոնում ձերբակալվածի կարգավիճակով բուժառուի ինքնավնասման դեպքի վերաբերյալ 10:4717 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Արզնի գյուղում 09:4417 Մայ, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 09:3317 Մայ, 2026
  • Նոր Սահմանադրության ընդունումը կարևոր է պետության հետագա զարգացման համար. Էրդողան 00:4917 Մայ, 2026
  • Վարորդական իրավունքից զրկելու դեպքերը նվազել են. վիճակագրություն 00:2117 Մայ, 2026
  • Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան 00:0617 Մայ, 2026
  • Պաշտոնի կարիք չունեմ, ճանաչում եմ բոլոր շեյխերին, լորդերին, նախագահներին. ԲՀԿ առաջնորդի քարոզարշավը 23:4716 Մայ, 2026
  • Վերջին 8 տարում ՀՀ պահուստները 8 անգամ ավելի են աճել, քան դրան նախորդած 8 տարում 23:2416 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 16.05.2026 23:0316 Մայ, 2026
  • Քաղաքական ուժերի սոցիալ-տնտեսական ծրագրերը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4216 Մայ, 2026
  • Ազգային ժողովի պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգ կգործուղվի 22:1916 Մայ, 2026
  • Ոստիկանները քարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով ձերբակալել են 10 անձի և ներկայացրել նախաքննական մարմին 21:5616 Մայ, 2026
  • Վարորդական իրավունքից զրկված անձանց առաջարկել ենք հետևալը․ խնդրում եմ արտահայտել Ձեր դիրքորոշումը․ Նիկոլ Փաշինյան 21:3216 Մայ, 2026
  • Ալեքսեյ Սանդիկովը Բրյուսել կգործուղվի 21:2316 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 | 5.5 մլրդ դոլար. Հայաստանի համախառն միջազգային պահուստների նոր ռեկորդ է սահմանվել 21:0016 Մայ, 2026
  • 15 պատանի կոմպոզիտորներ՝ Միրզոյանական 13-րդ մրցույթում 20:4716 Մայ, 2026
  • Հրդեհներ ՌԴ-ում՝ Ուկրաինայի ԱԹՍ-ների պատճառով 20:2616 Մայ, 2026
  • Տարածաշրջանային վերջին զարգացումները, COP17-ը, տնտեսական համագործակցությունը՝ Աբիսողոմոնյանի և ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաների զրույցների առանցքում 20:1416 Մայ, 2026
  • Մոդին սկսել է եվրոպական ուղևորությունը Հաագայում Նիդերլանդների թագավորի հետ հանդիպմամբ 20:0616 Մայ, 2026
  • Կարտոֆիլի կանաչ պարարտացման տեխնոլոգիա՝ գանձակցի հողագործից 19:5316 Մայ, 2026
  • ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրիում անցկացվում է Արհեստների միջազգային փառատոնը 19:4116 Մայ, 2026
  • Ամենաչնչին քայլն անգամ ամենահամարձակ մտադրությունից ավելին է․ Անահիտ Մանասյան 19:2216 Մայ, 2026
  • Ցամաքասարի անունը հուշում է՝ գյուղում ջրի խնդիր կա. շուտով կավարտվի ջրագծի կառուցումը 19:1316 Մայ, 2026
  • ԱՄՆ-ը չի երկարաձգել ռուսական նավթի հետ գործողությունների ժամանակավոր թույլտվությունը 18:5116 Մայ, 2026
  • Նոր Սահմանադրության ընդունումն անհրաժեշտություն է. Էրդողան 18:3216 Մայ, 2026
  • Երևանի պետական կամերային երգչախումբը 30 տարեկան է 18:1716 Մայ, 2026
  • Նոր կյանք՝ նոր սերնդի անլար ռիթմավար սարքով 17:5516 Մայ, 2026
  • Կրեմլի հիբրիդային արշավները Հայաստանի ու եվրոպական երկրների դեմ․ գաղտնի փաստաթղթեր 17:3216 Մայ, 2026
  • Բուժառուի կյանքը փրկվել է բուժանձնակազմի օպերատիվության ու պրոֆեսիոնալիզմի շնորհիվ 17:2616 Մայ, 2026
  • Մեր տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը շարունակում են մնալ Հայաստանի առաջնահերթությունների շարքում․ Աբիսողոմոնյան 17:0816 Մայ, 2026
  • Լուրեր 17:00 | Խմելու ջրի նոր ցանց և ասֆալտապատ ճանապարհ Ցամաքասարում. սպասում են ոռոգման ջրին 17:0016 Մայ, 2026
  • «Ակբա բանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 3 մլրդ 770 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 16:4916 Մայ, 2026
  • Մոսկվան և Վաշինգտոնը շատ ինտենսիվ շփումներ են վարում. Ռյաբկով 16:3216 Մայ, 2026
  • Պարեկները հանրապետության տարբեր հատվածներում ատրճանակներ են հայտնաբերել 16:1116 Մայ, 2026
  • ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է 15:4816 Մայ, 2026
  • Ստեղծվել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով 15:2916 Մայ, 2026
  • Թրամփը հայտարարել է աշխարհում «ամենաակտիվ ահաբեկչի» ոչնչացման մասին 15:0916 Մայ, 2026
  • Օվերչուկը և Մուստաֆաևը քննարկել են ՌԴ-Ադրբեջան տնտեսական կապերը 14:5416 Մայ, 2026
  • Հայաստանն առաջադրվել է World Travel Awards 2026-ի մրցանակաբաշխության երկու անվանակարգում 14:3616 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում 14:1916 Մայ, 2026
  • Արաղչին և Ջայշանկարը քննարկել են տարածաշրջանային զարգացումները 14:1716 Մայ, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարությունը ներկայացրել է Իսրայել-Լիբանան բանակցության մանրամասները 13:5216 Մայ, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ 13:3616 Մայ, 2026
  • Տուժած անձինք չկան. Ոստիկանությունը՝ Փարպեցի փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի վերաբերյալ 13:2116 Մայ, 2026
  • Ռուսաստանի տարբեր շրջաններում հայտնել են գործարաններում հրդեհների մասին 13:1216 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | Հուսահատության տրոլեյբուս է՛լ չենք ունենա. վարչապետը ծանոթացել է նոր շարժակազմերին 13:0016 Մայ, 2026
  • Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիայի մեկնարկը 12:5316 Մայ, 2026
  • 45 նոր տրոլեյբուս՝ Հանրապետության հրապարակում 12:3416 Մայ, 2026
  • Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր 12:2416 Մայ, 2026
  • Ճողվածքի բուժման նորագույն մեթոդները 12:1116 Մայ, 2026
  • Վլադիմիր Պուտինը մայիսի 19-20-ը կայցելի Չինաստան 11:4916 Մայ, 2026
  • Թրամփը չի շտապում Թայվանին 12 մլրդ դոլարի զենքի մատակարարման հարցում 11:2816 Մայ, 2026
  • ՆԳՆ ոստիկանության միջոցառումների շնորհիվ շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք 11:1116 Մայ, 2026
  • Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը 11:0416 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 10:5216 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում 10:4616 Մայ, 2026
  • Ուսանողի օրը Հայաստանում պարզապես երիտասարդության տոն չէ․ Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը 10:1016 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015