Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Քաշաթաղի բուժմիավորումում մեկուսացված 6 քաղաքացի կա, որոնցից երկուսը ջերմություն ունեն: Նրանք առնչվում են Միրիկ գյուղում արձանագրված դեպքին:
6 քաղաքացուց էլ փորձանմուշ է վերցվել և ուղարկվել հետազոտության: Եվս երկու քաղաքացուց փորձանմուշ է վերցվել ավելի ուշ:
Միրիկն ու հարակից համայնքները շարունակում են մնալ ինքնամեկուսացման մեջ, այնտեղ հերթապահություն իրականացնող բուժանձնակազմը տեղից որևէ ահազանգ չի ստացել: