Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի ավելի քան 150 անդամներ վարակվել են կորոնավիրուսով: Այս մասին տեղեկություններ է հաղորդում The New York Times-ը:
Պարբերականը գրում է, որ Ֆեյսալ թագավորի անվան հիվանդանոցում, որը ծառայում է միապետի հարազատներին, ամրագրվել է 500 տեղ: Վերակենդանացման բաժանմունքում բուժվում է արքայազներից մեկը, իսկ 84-ամյա Սալման թագավորը ինքնամեկուսացել է Կարմիր ծովի կղզիներից մեկի պալատում: Մեկուսացվել են նաև թագաժառանգ Մոհամմեդ բին Սալման Ալ Սաուդն ու բոլոր նախարարները: