Ռուսաստանի 50 շրջաններում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1459 նոր դեպք: Մահացել է 13 հիվանդ, ապաքինվել ու հիվանդանոցներից դուրս է գրվել 118 մարդ: Ռուսաստանում վարակի վիճակագրական տվյալները հաղորդել են օպերատիվ շտաբից՝ գրում է РИА Новости կայքը:
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի Դաշնությունում վարակվածների թիվը գերազանցում է 10 հազարը, 76 մարդ մահացել է, մոտ 700-ն ապաքինվել են:
Մեկ օրում COVID-19-ով առավելապես վարակվել են Մոսկվայում՝ 857 մարդ: