Իսպանիան հասել է կորոնավիրուսի վարակի պիկին՝ հայտարարել է երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը: Այս մասին գրում է CNN-ը: Իսպանիայի Կառավարության ղեկավարը հայտարարել է, որ շուտով կսկսվի երկրում համընդհանուր կարանտինով պայմանավորված սահմանափակումների թուլացման գործընթացը:
Պեդրո Սանչեսը նշել է, որ երկիրը հասել է պիկին, և այժմ կսկսվի մեղմացման գործընթացը՝ հավելելով, որ բնականոն կյանքին վերադառնալը կլինի աստիճանաբար, փուլ առ փուլ:
Իսպանիայի վարչապետը հայտել է, որ 1918-ի գրիպից հետո սա մոլորակը պատուհասած համամարդկային առողջապահական ամենամեծ սպառնալիքն է:
Պեդրո Սանչեսը բոլորին հորդորել է միավորել ջանքերը կորոնավիրուսի համավարակին դիմակայելու համար: