Հարավային Կորեան սահմանափակում է 90 երկրների հետ վիզայի ազատականացման, ինչպես նաև դադարեցնում է բոլոր երկրների համար կարճաժամկետ վիզայի ռեժիմը: Այս մասին տեղեկացնում են Հարավային Կորեայի արտգործնախարարությունից՝ գրում է РИА Новости կայքը:
Նման որոշումը պայմանավորված է արտասահմանյան երկրներից կորոնավիրուսի վարակի ներթափանցման դեպքերի ավելացումով: Հարավային Կորեա կարճաժամկետ այցելությունների դեպքում բոլորը 14-օրյա կարանտինի մեջ կլինեն: