Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը համաշխարհային ղեկավարներին զգուշացրել է չքաղաքականացնել կորոնավիրուսի համավարակը, երբ աշխարհը համախմբվելու խիստ կարիք ունի՝ գրում է Euronews-ը:
ԱՀԿ-ի ղեկավարն արձագանքել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի այն սպառնալիքներին, որ ԱՄՆ-ի վարչակազմը կարող է դադարեցնել ԱՀԿ-ի ֆինանսավորումը: Միաժամանակ Սպիտակ տան ղեկավարը ԱՀԿ-ին մեղադրել էր Չինաստանի շուրջ խիստ կենտրոնացման համար:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարն իրավիճակը համեմատել է կրակի հետ խաղալու հետ: