Ապրիլի 7-8-ը հանրապետությունում բացահայտվել է հանցագործության 42 դեպք, որից 13-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 12, ծեծի՝ 3, մարմնական վնասվածք հասցնելու, խարդախության, յուրացման կամ վատնման, թմրամիջոցի հայտնաբերման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 2-ական, գույքի դիտավորությամբ վնասման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, անառակաբարո գործողություններ կատարելու և պետական սահմանն ապօրինի հատելու 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 12, և սպանության փորձի՝ 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 10-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: