Եվրագոտու երկրների ֆինանսների նախարարները, ամենայն հավանականությամբ, կհամաձայնեն ընդունել ավելի քան կես տրիլիոն եվրո արժողությամբ տնտեսական փաթեթը՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված տնտեսական գոտուն հասցված հետևանքներին դիմակայելու համար: Խնդիրը քննարկելու համար, սակայն, կլինի լրացուցիչ բանակցությունների կարիք՝ գրում է Reuters լրատվական գործակալությունը:
Համավարակից առավել տուժած Իտալիան ու Իսպանիան համակարծիք են, որ ֆինանսատնտեսական համատեղ փաթեթի անհրաժեշտություն կա: