Հայաստանում կալանավորված, ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող Միսակ Լազարյանի իրավունքների հարցով ինձ է դիմել նրա փաստաբան Արկադյա Գևորգյանը։ Դիմել են նաև Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նա նշել է, որ փաստաբանը բարձրացրել է ինչպես Միսակ Լազարյանին չհանձնելու, այնպես էլ Հայաստանում ապաստանի տրամադրման հարցերը:
«Տեղյակ եմ, որ Գլխավոր դատախազությունը հանձնման հարցով դեռ որոշում չի կայացրել, և հարցը քննարկման փուլում է:
Իմ որոշմամբ կնախաձեռնվի վարույթ, և հանձնման ու ապաստանի հարցերով պարզաբանումներ ու անհրաժեշտ տեղեկություններ ստանալու հարցերով կհասցեագրվեն գրություններ, կձեռնարկվեն օրենքով նախատեսված քայլեր։
Քանի որ փաստաբանը նշել է, որ Մ.Լազարյանը հայտարարել է հացադուլ, այդ հարցը նույնպես կլինի մեր ուշադրության ներքո»,- գրել է Հայաստանի ՄԻՊ-ը: