«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկում է մինչև ապրիլի 30-ը ներառյալ բոլոր չվերթները։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։
«Հիշեցնեմ, որ ավելի վաղ մենք չեղարկել էինք մինչև ապրիլի 16-բոլոր չվերթները։ Բոլոր ուղևորներին առաջարկվելու են վաուչերներ՝ տոմսի արժեքին համապատասխան։
EASA ստուգումների մասով տեղեկացնեմ, որ այս պահին մենք ակտիվ քննարկումների մեջ ենք ՔԱԿ-ի հետ ստեղծված իրավիճակից լուծումներ գտնելու համար։
Հավելեմ, որ «Արմենիա» ավիաընկերությունը իր TCO սերտիֆիկատը ստացել է դեռևս նախորդ տարվա սկզբին, ինչը փաստում է, որ մեր ավիաընկերությունը համապատասխանում է ԵՄ սահմանած ավիացիոն անվտանգության նորմերին»,- գրել է Գ․Խաչատրյանը։